Բաքվում այս պահին ընթանում է Լաչինի միջանցքում ադրբեջանական ուժերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ «Նրա հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն»,-գրել է նա։
Կարդալ ավելինՔաղաքականություն
Իսրայելը ՄԱԿ-ի աշխատակիցներին և 1,1 միլիոն պաղեստինցիների հրամայել է 24 ժամվա ընթացքում տարհանվել Գազայի հարավ
Իսրայելը հրամայել է ՄԱԿ-ի անձնակազմին և Վադի Գազայից հյուսիս գտնվող բնակչությանը 24 ժամվա ընթացքում տարհանել Գազայի հատվածի հարավային հատված։ Իսրայելը ուղերձը փոխանցել է Գազայի հատվածում գտնվող ՄԱԿ-ի թիմին հինգշաբթի տեղական ժամանակով կեսգիշերից քիչ առաջ, հաղորդում է ՄԱԿ-ը: «Դա մոտ 1,1 միլիոն մարդ է: Նույն կարգը վերաբերում է ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներին և նրանց, որոնք տեղակայված են ՄԱԿ-ի գործակալություններում, ներառյալ դպրոցներում, առողջապահական կենտրոններում և կլինիկաներում»,- ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ: «ՄԱԿ-ը անհնար է համարում նման տարհանում իրականացնել առանց ավերիչ հումանիտար հետևանքների։ ՄԱԿ-ը հորդորում է չեղյալ համարել նման…
Կարդալ ավելինԻնչ ծրագրեր պետք է իրականացնել բռնի տեղահանված արցախցիների Հայաստանում մնալու և չարտագաղթելու համար
Բռնի տեղահանված արցախցիներն անխոս մեծ թվով խնդիրներ ունեն, սակայն նրանց Հայաստանում մնալուն և չարտագաղթելուն ուղղված առաջին քայլը պետք է լինի նրանց մշտական տանիքով ապահովելու ծրագրերը: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Նա նաեւ նշել է. «Պետք է սահմանվի հստակ չափորոշիչներ, ըստ դրա կազմվի բնակարանային կարիքներ ունեցողների ցանկը: Առաջնահերթություն պետք է սահմանվեն Հայրենիքի պաշտպանության այս 3 տասնամյակների ընթացքում նահատակված հերոսների ընտանիքների, բազմազավակ ընտանիքների և այլ խմբերի համար: Ընդ…
Կարդալ ավելինԷրդողան. Պաղեստին պետության ստեղծումը կլուծի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը
Անկախ, ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծումը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով և 1967 թվականի սահմաններով, կարևոր նշանակություն կունենա խնդրի տեւական լուծման համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է խաղաղ քայլեր ձեռնարկել իսրայելա-պաղեստինյան բախումներին արագ դադարեցնելու համար, այդ թվում՝ միջնորդական։ Էրդողանը և Շոլցը մտքեր են փոխանակել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունների շուրջ, որոնք անհանգստություն են առաջացնում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակներում, ինչպես նաև հումանիտար ճգնաժամերի լուծումներ գտնելու ջանքերի շուրջ։
Կարդալ ավելին100-հազարական դրամները վճարելու համար բյուջեից 10 մլրդ դրամ է հատկացվել, որից 8 մլրդ-ն արդեն ստացել են.Վարչապետի խոսնակ
Կոտայքի մարզում այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 24.141 անձ կա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ասուլիսում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ներկայացնելով Կոտայքին գումար հատկացնելու կառավարության որոշումը և տեղեկացնելով, որ այն առաջինն է մարզերի շարքում, իսկ ապաստանած բռնագաղթածների թվով երկրորդը Արարատի մարզն է: Նրա խոսքով՝ կառավարության որոշմամբ 1 մլրդ 360 մլն դրամ պետությունն արդեն հատկացրել է Հայաստանի տարբեր մարզպետարաններին բռնագաղթածների առաջնային խնդիրների լուծման համար: Բաղդասարյանը հայտնեց, որ 100-հազարական դրամները վճարելու համար պետական բյուջեից…
Կարդալ ավելինՄԻՊ-ը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է Արցախից բռնահանվածների իրավունքների պաշտպանության հարցը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Միգրացիայի եւ փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք արձանագրվել են Պաշտպանի եւ Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում: Պաշտպանի կողմից հատուկ ընդգծվել է նաեւ բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման եւ հասցեագրման անհրաժեշտությունը՝ այդ թվում` իրավունքների…
Կարդալ ավելինԵս ձեր առջև կանգնած եմ նաև որպես հրեա. Բլինկենն Իսրայելում խոսել է իր պապի մասին
ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ առանձնազրույցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ՀԱՄԱՍ-ը մեկ ու միակ նպատակ ունի՝ սպանել հրեաներին, գրում է Сегодня в Израиле-ն։ «Ես կանգնած եմ ձեր առջև այս ամբիոնում նաև որպես հրեա: Պապս փրկվել է Աուշվիցից, Դախաուից և Մայդանեկից, և այդ պատճառով ես հասկանում և զգում եմ Համասի արածի սարսափը: Սա հանցագործություն է, որը սպանել է մարդկանց 36 երկրներից։ Բոլորը պետք է դատապարտեն ՀԱՄԱՍ-ը։ ԱՄՆ-ն Իսրայելի հետ…
Կարդալ ավելինՆեթանյահուն պաշտոնապես պատերազմ հայտարարեց Իսրայելում
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի տարածքում պաշտոնապես պատերազմ է հայտարարել։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է Կնեսետի արտահերթ նիստից հետո, գրում է Today in Israel-ը։ Այսպիսով, Կնեսետի նիստում Նեթանյահուն պաշտոնական հայտարարություն է կարդացել ռազմաքաղաքական կաբինետի և ողջ կառավարության որոշման մասին, ինչը նշանակում է պատերազմ հայտարարել։
Կարդալ ավելինՀայտնի են Ալիևի և Պուտինի հանդիպման մանրամասները
Ադրբեջանի նախագահ Ալիևի և ՌԴ նախագահ Պուտինի հանդիպմանը գոհունակություն է արտահայտվել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումից, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության աճից։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Բարձրացվել է միջտարածաշրջանային համագործակցության հարցը։ Կողմերը գոհունակություն են հայտնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմամբ, դրա ներուժի աճով և, առհասարակ, այս երթուղիով բեռնափոխադրումների ծավալների ավելացմամբ՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային տրանսպորտով։ Ընդգծվել է հումանիտար ոլորտում համագործակցության հաջող զարգացումը։ Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման կարեւորությանը:…
Կարդալ ավելինԻսրայելի հարվածները Սիրիային կարող են զինված էսկալացիա հրահրել ողջ տարածաշրջանում. ՌԴ ԱԳՆ
Ըստ ստացվող տեղեկությունների՝ հոկտեմբերի 12-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքին։ Հարձակման հետևանքով վնասվել են Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայանների թռիչքուղիները և դադարեցվել դրանց գործունեությունը։ Իսրայելական կողմի այս գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և միջազգային իրավունքի հիմնական նորմերի կոպիտ խախտում են։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Այն նաև ասում է. «Հարձակումների թիրախը կրկին եղել են Սիրիայում այնպիսի կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչպիսիք են օդանավակայանները։ Այսպիսով, անմեղ մարդկանց կյանքը և…
Կարդալ ավելին







