Ես ձեր առջև կանգնած եմ նաև որպես հրեա. Բլինկենն Իսրայելում խոսել է իր պապի մասին

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ առանձնազրույցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ՀԱՄԱՍ-ը մեկ ու միակ նպատակ ունի՝ սպանել հրեաներին, գրում է Сегодня в Израиле-ն։

«Ես կանգնած եմ ձեր առջև այս ամբիոնում նաև որպես հրեա: Պապս փրկվել է Աուշվիցից, Դախաուից և Մայդանեկից, և այդ պատճառով ես հասկանում և զգում եմ Համասի արածի սարսափը: Սա հանցագործություն է, որը սպանել է մարդկանց 36 երկրներից։ Բոլորը պետք է դատապարտեն ՀԱՄԱՍ-ը։ ԱՄՆ-ն Իսրայելի հետ կկանգնի չարի դեմ և կպայքարի չարի դեմ։ ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում պաղեստինյան ժողովրդի շահերը, ովքեր ցանկանում են խաղաղ ապրել։ Իր ժողովրդի մեջ ներդրումներ անելու փոխարեն ՀԱՄԱՍ-ը ներդրումներ կատարեց թունելների և հրթիռների մեջ»,- ասել է Բլինկենը:

Spread the love