Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռեւս 2022 եւ 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայտնում են գրասենյակից: ՄԻՀՆ գրասենյակը հետեւում է նաեւ այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ « Ցանկանում ենք տեղեկացնել,…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. դեսպան
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԶՈՒ շտաբների պետերի բանակցությունները։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ»,- նշել է նա։
Կարդալ ավելինԱդրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը
Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայի հայտարարությունը` Թուրքիայում իրանական բեռնատարների հետ կապված խնդրի մասին խոսքերը կապելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Իրանական Isna լրատվական գործակալությունը, վկայակոչելով Իրանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը, հայտնում է, որ հայտարարությունը վերաբերում է Թուրքիայի հետ սահմանին իրանական բեռնատարների վառելիքի խնդրին։ «Մեր և Թուրքիայի ջանքերն այն էին, որ հիշելով հարևանությունը և հաշվի առնելով, որ երթուղիներով բեռնափոխադրումների հարցը կարևոր է երկու երկրների համար, փորձենք ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը։ Հավանաբար մոտ…
Կարդալ ավելինԹուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյա պատերազմում
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական ռազմական աջակցությունը վճռորոշ դեր է խաղացել Ադրբեջանի հաղթանակի գործում։ Թեև հաղորդվում էր, որ ոչ մի թուրք զինվոր մարտական գործողություններին ուղղակիորեն չի մասնակցել, որ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է միայն ժամանակակից սպառազինություն, հատկապես՝ Bayraktar TB2 անօդաչու սարքեր, իրականացրել ռազմական ուսուցում, սակայն, ի հայտ եկան փաստեր, որ թուրք զինվորականներ նույնպես մասնակցել են մարտական գործողություներին: Միջազգային հեղինակավոր “The Guardian” պարբերականն անգամ տեղեկություն տարածեց այն մասին, որ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվում են վարձկաններ՝ Ադրբեջանին օժանդակելու համար:…
Կարդալ ավելինԵՄ-ն հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի սպառնալիքներին
Եվրամիությունը պատրաստված է ԱՄՆ նոր վարչակազմի կողմից մաքսատուրքերի հնարավոր բարձրացմանը, կարծում է Գերմանիայի կառավարության անդրատլանտյան հարաբերությունների համակարգող Թոբիաս Լինդները։ «Եթե Դոնալդ Թրամփը բարձր մաքսատուրքեր սահմանի Եվրամիության դեմ, ԵՄ-ն պատրաստ է դրան»,- ասել է Լինդները AFP-ին տված հարցազրույցում։ Ըստ նրա, Եվրամիությունը շատ մանրամասն կքննարկի համապատասխան հակաքայլերը, սակայն ներկա պահին մանրամասներ չի բացահայտի, տեղեկացնում է DW-ն։ Թրամփը ԵՄ գործընկերներին սպառնացել է «անծայրածիր մաքսատուրքերով», եթե նրանք չկրճատեն երկրի առևտրային դեֆիցիտը՝ նավթն ու գազն ԱՄՆ-ից գնելով: Ըստ Թոբիաս Լինդների,…
Կարդալ ավելինՄԵՐ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈԻ Է ՅՈՒՐԱՔՆՉՅՈՒՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ.ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
«ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ /PROGRESSEVE ARMENIA» քաղաքացիական նախաձեռնութան շնորհավորանք-մաղթանքը մեր հայրենակիցներին: ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Ամանորն ու Սուրբ ծնունդը։ « Մեր Սփյուռքի եվ Հայաստանի հայրենակիցներին մաղթում եմ ՝ 2025 թվականը մեկնարկեն նպատակների եվ իղձերի կատարման հեռանկարների հետապնդմամբ, հայրենիքի նկատմամբ պատասխանատվության մեծ կամքով , որի շենացումը մեզանից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքն է իսկ խաղաղության տարիների ամրապնդումը պայմանավորված է թվարկվածներից եվ մեր միասնականությունից, մնացածը կստեղծենք ու կկառուցենք միասին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,- գրել է նա։
Կարդալ ավելինՀավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու մեր առաքելությանը․ ԵՄ առաքելություն
Հայաստանում ԵՄ առաքելությունը հաղորդագրություն է տարածել․ «Հայաստանում եվրոպական դիտորդների առաքելության անունից մաղթում ենք ձեզ երջանիկ և խաղաղ տարի: Մենք հպարտ ենք, որ հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու մեր առաքելությանը»։
Կարդալ ավելինԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2025-2030 թթ. զարգացման ծրագիրը և ընտրել Իջևանի մասնաճյուղի նոր տնօրենին
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 10 հարցով, որի ժամանակ գնահատվել է ԵՊՀ ռեկտորի՝ 2023-2024 ուստարվա գործունեության հաշվետվությունը, 2021-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականը, հաստատվել են նոր՝ ԵՊՀ 2025-2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը, առաջարկված կառուցվածքային փոփոխությունները, 2025 թ. կառուցվածքը, հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (բյուջե), պայմանագրեր և ԵՊՀ տարածքի մի մասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ առաջարկությունը։ Նիստի ժամանակ տեղի է ունեցել նաև ԵՊՀ ԻՄ տնօրենի ընտրությունը։ Օրակարգի հաստատումից հետո…
Կարդալ ավելինԹուրքիան հետևում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքին։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առաջնորդները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը և թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը։ Էրդողանի խոսքով, Թուրքիան ակնկալում է, որ խաղաղության ավարտով Հարավային Կովկասում կայունություն և բարգավաճում կգա։
Կարդալ ավելինՊուտինը նշել է ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հետ հարաբերությունների կարգավորման պայմանը
Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի և արևմտյան մյուս երկրների հետ, բայց ոչ ի վնաս ռուսաստանյան շահերի։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարելի է անել։ Մենք երբեք չենք կորցրել այդ ցանկությունը»,- ասել է ՌԴ նախագահը` պատասխանելով ռուս-ամերիկյան հարաբերությունների հաստատման հնարավորության մասին հարցին։ Ըստ նախագահի, միջազգային հարաբերություններում ամեն ինչ փոխվում է, անփոփոխ են մնում միայն շահերը, այս դեպքում՝ «Ռուսաստանի…
Կարդալ ավելին









