Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները բառի բուն իմաստով կարելի է անվանել եղբայրական, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլի կանաչ հյուրասենյակում ողջունելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես շատ գոհ եմ, որ Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո ձեր առաջին այցը որոշեցիք հենց Ռուսաստան կատարել։ Իրականում դա հասկանալի է, քանի որ Ռուսաստանն ու Բելառուսը հատուկ հարաբերություններ ունեն՝ դաշնակցային և եղբայրական՝ բառիս բուն իմաստով»,- ընդգծել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ դա անընդհատ քննարկվում է, սակայն, հաշվի առնելով իր հյուրի այցի պաշտոնական բնույթը, այն կրկին վերհիշելը վատ չի լինի։
«Այսօրվա այցի շրջանակներում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, պատրաստվել են մեր համատեղ հայտարարությունը, միջգերատեսչական փաստաթղթերը, որոնք կօգնեն աշխատել կոնկրետ ձեռնարկությունների և ոլորտների մակարդակով։ «Ընդհանուր առմամբ, աշխատանքն ընթացքի մեջ է»,- հավելել է նա։