Փետրվարի 6-ին Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովը և հանդիպում ունեցել Ն.Ա.Տ. Նուրհան Պատրիարք Մանուկյանի հետ, այս մասին հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։Հանդիպման ընթացքում Պատրիարք Սրբազան Հայրը դեսպանին խնդրել է, որ իր խնդրանքը փոխանցի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նրա անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը և Ադրբեջանից մայր հայրենիք վերադարձվեն մեր ռազմագերիները:
Կարդալ ավելինՔաղաքականություն
Հայաստան կժամանի Խորվաթիայի արտգործնախարարը
Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը փետրվարի 7-8-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ «Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը»,– ասված է հաղորդագրությունում։ Այցի շրջանակում Ռադմանը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Կարդալ ավելինՎահագն Խաչատուրյանը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ
Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապացկությամբ: «Ցավակցություններս եմ հայտնում Թուրքիային և Սիրիային ավերիչ երկրաշարժից հետո ողբերգական հետևանքների ու անմեղ մարդկանց կորստի կապակցությամբ։ Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին», – «Թվիթեր»-ում գրել է ՀՀ նախագահը։
Կարդալ ավելինՀայաստանը պետք է սեղմի Թուրքիայի եւ Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Հուլուսի Աքար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Milliyet-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանիը պետք է «սեղմի խաղաղության ձեռքը», որը մեկնել են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի իր «եղբայրական» հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ նրա հետ գործելով «որպես մեկ բռունցք ու մեկ սրտ»։ Նա կրկնել է «Զանգեզուրի միջանցքի» թեզը՝ խոսելով տարածաշրջանի համար «տնտեսական, սոցիալական եւ անվտանգության տեսանկյունից» դրա կարեւորության մասին։ «Կարեւոր է սեղմել մեր նախագահի մեկնած խաղաղության ձեռքը… Մենք Հայաստանին ասում ենք, որ օգտվի…
Կարդալ ավելինՀիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն Վարդանյան
Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է : Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ․ «ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպվել էր «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրով առցանց վեբինարը, որին հնարավորություն ունեցա մասնակցել Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանի, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս…
Կարդալ ավելինՀայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Դինեշ Գունավարդենային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր որակ և բովանդակություն հաղորդել մեր փոխգործակցությանը: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն…
Կարդալ ավելինԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ գազային համաձայնագրի նախագիծը դանակի հարված է հայերի թիկունքին․ ֆրանսիացի սենատոր
ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ գազային համաձայնագրի նախագիծը դանակի հարված է հայերի թիկունքին. Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի սենատոր Բրունո Ռետայոն։ «Մենք չենք կարող պաշտպանել զոհերին դահիճների հետ սակարկելով։ Ֆրանսիայի անունից Էմանուել Մակրոնը պետք է դատապարտի այս ստոր գործարքը»,- գրել է նա՝ հրապարակելով էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնի թվիթը։ «Անցյալ տարի էներգետիկ ճգնաժամի թեժ պահին Հարավային գազային միջանցքը ԵՄ-ի համար խողովակաշարով գազի մատակարարումների ամենակարեւոր աղբյուրն է դարձել: ՀԳՄ-ով ԵՄ մատակարարվող գազի ծավալները 2022…
Կարդալ ավելինՄիշուստինը հայտարարել է, որ ՌԴ-ն Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում ինտերնետ-օգտատերերի թվով
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրոպայում եւ աշխարհում առաջատար դիրք է զբաղեցնում ինտերնետի օգտատերերի թվով եւ հասանելիությամբ։ «Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Եվրոպայում այն քաղաքացիների թվով, ովքեր ինտերնետ ունեն։ Անցած տարվա արդյունքներով՝ մենք աշխարհում վեցերորդն էինք տանն ինտերնետի եւ ցանց մտնելու հասանելիությամբ եւ տասներորդը՝ դատա-կենտրոնների թվով»,- ասել է Միշուստինը՝ ուրբաթ ելույթ ունենալով Digital Almaty լիագումար նիստում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանում կա տեսլական, թե ինչպես տեխնոլոգիաների ազդեցությամբ կփոխվի աշխարհը։ «Մենք հասկանում ենք,…
Կարդալ ավելինԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի («ԹՊԻՀ», «INL») տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիին, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի տեղակալ Քևին Օրքինին և ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին: Հանդիպման նպատակը ԱՄՆ դեսպանատան և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև սերտ համագործակցության օրակարգի շրջանակում արդեն իսկ կատարված որոշակի աշխատանքների արդյունքների ամփոփումն էր, ինչպես նաև նորաստեղծ կառույցին տեխնիկական աջակցության ցուցաբերման, վերապատրաստումների և փորձագետների ներգրավման նպատակով նախատեսվող ծրագրերի…
Կարդալ ավելինԱրդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու
Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այս մասին հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջների վերաբերյալ լսումները: Երկու կողմերը հիմնավորեցին իրենց՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջները, դրանք հիմնավորող ապացույցները, այնուհետև առարկություններ ներկայացրեցին միմյանց պահանջների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը…
Կարդալ ավելին






