ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉ ԿԵՐՊ ԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ.ԹՈՒՐՔԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ըստ Թուրքիայի կառավարությունը պաշտոնական վերջին տվյալների հայտնել է 3381 զոհերի  եւ 12 հազար 130 վիրավորի մասին։

Սակայն այդ պաշտոնական թիվը ճշգրիտ չէ, իրականում  այն մի քանի անգամ ավելի մեծ է այդ մասին մեզ հետ զրույցում ասաց, Ստամբուլահայ գործարար և բարերար ՝ ՎԱՀԱԳ ՉԱՔՐԸ: Վերջինիս խոսքերով՝ Թուրքիայի ազգաբնակչության կրքերը հանգստացնելու նպատակով իրական զոհերի , վիարավորների ,  և ընդհանուր կորուստների թվերը դեռ չեն հայտարարում և մի բան էլ պարզ է , որ որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են ուստի  թվերը ամեն պահի կարող են փոխվել:

 

« Թուրքիայում ապրող հայերի շուրջ 99 % ապրում է Ստամբուլում, իսկ երկրաշարժը տեղ է ունեցել Ստամբուլից շուրջ 1500 կմ. հեռավորություն վրա գտնվող, Մարաշում, Մալաթիա, Տիգրանակերտ-Դիարբերքիր և հարակից այլ վայրերում: Սակայն ծպտյալ հայերը քիչ չեն նաև այս վայրերում»-, մեզ հետ զրույցում պատմեց բարերարը:

Իսկ այս ամենի ֆոնին Թուրքիայի կառավարությունը կրթության նախարարի միջոցով հրահանգել է, որ Թուրքիայի հայ պատրիարքարանը իրեն պատկան մարմինների ինչպես նաև  հայկական դպրոց-վարժարաններից նյութական օգնություն հատկացնի աղետից տուժածների (զոհերի, վիրավորների ընտանիքների) համար:

«Պատրիարքարանի մեջ ժողով պետք է լինի շուտով, որպեսզի որոշենք թե ո՞ր հիմնարկը, ո՞րքան դրամ պետք է ուղարկի , այդ թվում նաև մեր դպրոցը»-, -ասաց Ղալաթոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու եվ կենտրոնական վարժարանի հոգաբարձուներից   ՎԱՀԱԳ ՉԱՔՐԸ:

Հիշեցնենք ՝, որ ուժեղ երկրաշարժի հետևանքով ստեղծված իրավիճակից ելնելով Թուրքիայի նախագահը 7- օրյա սուգ է հայտարարել:

Հոդվածը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Spread the love