Ադրբեջանը սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհված հայ զինծառայողի մարմին է փոխանցել

Ադրբեջանը սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհված հայ զինծառայողի մարմին է փոխանցել

Ադրբեջանն այսօր՝ հունվարի 27–ին, հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։  Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած…

Կարդալ ավելին

Ալիեւը փորձել է հավաստիացնել Ֆրանսիայի դեսպանին, որ Լեռնային Ղարաբաղի ոչ մի շրջափակում չկա

Ալիեւը փորձել է հավաստիացնել Ֆրանսիայի դեսպանին, որ Լեռնային Ղարաբաղի ոչ մի շրջափակում չկա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ալիեւի վարչակազմին։ Ալիեւը փորձել է հավաստիացնել դեսպանին, որ Լեռնային Ղարաբաղի ոչ մի շրջափակում չկա։ «Վերջին ժամանակներս Հայաստանն անհիմն պահանջներ է ներկայացնում Ադրբեջանի տարածքում Լաչին-Խանքենդի ճանապարհի իբր փակման մասին, այդ մեղադրանքները բացարձակ սուտ են եւ անհեթեթ»,-ասել է Ալիեւը՝ հավելելով, որ «վերոհիշյալ ճանապարհով ապահովվում է քաղաքացիական նշանակության բեռների եւ քաղաքացիական անձանց փոխադրումը ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի Միջազգային…

Կարդալ ավելին

«ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԶՐԿՎԱԾ ԷԻՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ».ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

«ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԶՐԿՎԱԾ ԷԻՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ».ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Օրերս  Հանրահինի եթերում ՊԵՏՐՈՍ  ՂԱԶԱՐՅԱՆԻ  հյուրն էր  ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝«Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԱԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ, ով  մասնավորեցրեց մի շարք խնդիրներ, որոնք ուղիղ առնչվում են բանակում տիրող ներկա վիճակին և մի քանի անգամ մեղադրեց նախկին իշխանություններին և առհասարակ այն  բոլոր մտահոգ քաղաքացիներին , ովքեր որոշել են հենց Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունից հետո կոկորդ պատռել ու ամբողջ մեղքը  գցել իշխանությունների և բանակի գլխավոր պատասխանատուի գրպանը: «Բանակում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ,…

Կարդալ ավելին

Արմեն Գեւորգյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելը

ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին հանդիպել է ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Լինդերտ Վերբիկի ու գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի հետ: ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին հանդիպել է ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Լինդերտ Վերբիկի ու գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի հետ: Արմեն Գեւորգյանը Կոնգրեսի նախագահին եւ գլխավոր քարտուղարին տեղեկություններ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անթույլատրելի իրավիճակի եւ…

Կարդալ ավելին

Մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է. Արմեն Գեւորգյան

Մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է. Արմեն Գեւորգյան

Հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանի ելույթը Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով: «Պարո՛ն նախագահ, Ձեզ քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղն ավելի քան 40 օր է՝ պաշարված է Ադրբեջանի կողմից: Մեր կազմակերպությանն իր անդամակցության ամբողջ ընթացքում Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել է քաղաքական բռնությամբ եւ պատերազմով՝ որպես պետական քաղաքականության գործիքներ եւ միջոցներ: Ադրբեջանի կառավարությունը շարունակաբար արմատական ռասիզմի եւ էթնիկ զտումների քաղաքականություն է վարել «այլոց» եւ հատկապես՝…

Կարդալ ավելին

44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը եւս մեկ անգամ ապացուցում են, որ արցախահայերը որեւէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում. Տիգրան Աբրահամյան

44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը եւս մեկ անգամ ապացուցում են, որ արցախահայերը որեւէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում. Տիգրան Աբրահամյան

Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներն արտահայտվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններով եւ Արցախի նկատմամբ ագրեսիայով: Արցախում Ադրբեջանի այլատյացության եւ ռազմատենչ հայտարարությունների համատեքստում ֆիզիկական գոյության խնդիր կա: 44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը եւս մեկ անգամ ապացուցում են, որ արցախահայերը որեւէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում. այս մասին խոսել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի ծրագրերի եւ գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլի եւ ծրագրի ավագ խորհրդական Ռիմ…

Կարդալ ավելին

Ինչո՞ւ է սպան վառարան վառում․ անվտանգության կանոններ չեն պահպանվել, այդ թվում՝ միջանձնային հարաբերությունների․ Քոչարյան

Ինչո՞ւ է սպան վառարան վառում․ անվտանգության կանոններ չեն պահպանվել, այդ թվում՝ միջանձնային հարաբերությունների․ Քոչարյան

Բանակում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց անտեսելը կամ հետին պլան գցելը հղի է նման դրսեւորումներով։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, «Լուրերի»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհին։ Քոչարյանը հայտնել է, որ ինքը երեկ այցելել էր ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորում, տեղում ծանոթացել դեպքի մի շարք հանգամանքների։ «Հայտնի է, որ տեղի է ունեցել հրդեհ, ինչի…

Կարդալ ավելին

Լաչինի միջանցքի փակման հարցը. ԵԽԽՎ-ն որոշեց քննարկել ԵՎ Ադրբեջանի առարկությունը չանցավ

ԵԽԽՎ-ն քիչ առաջ որոշեց քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը այս նստաշրջանի օրակարգում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նշենք, որ ԵԽԽՎ նախագահ ընտրված նիդերլանդները ներկայացնող քաղաքական գործիչ Թինի Քոքսը իր աշխատանքային պարտականություններին անցնելուց հետո հայտնեց, որ Լաչինի փակման հետեւանքով հումանիտար ճգնաժամի հետեւանքները պետք է քննարկվեն ԵԽԽՎ-ում որպես ընթացիկ հարց: Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ձայն խնդրեց եւ հայտարարեց, թե Լաչինի միջանցքը փակ չէ, եւ ինքը…

Կարդալ ավելին

Թուրքիան բացահայտ միացել է Ադրբեջանի իշխանությունների՝ Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների քարոզչությանը

Տարածաշրջանային խաղաղության մասին խոսակցությունների ֆոնին Ադրբեջանը եւ Թուրքիան քարոզչություն են ծավալում Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների մասին։ Հիմա նաեւ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին է միացել «արեւմտյան Ադրբեջան» նախաձեռնությանը։ Հիշեցնենք, որ այդ նախաձեռնությունը Հայաստանի ներկայիս ամբողջ տարածքի հանդեպ է հավակնություններ ներկայացնում։ «Ամբողջ պատմության ընթացքում Ադրբեջանը եւ Թուրքիան միասին պայքարել են արտաքին թշնամիների դեմ»,- ասել է դեսպանը «արեւմտյան Ադրբեջանի համայնքում» անցկացված հանդիպման ժամանակ։ Դեսպանը նշել է, որ «Թուրքիան միշտ օգնել է Ադրբեջանին դժվար ժամանակներում, եւ Ադրբեջանը եւս…

Կարդալ ավելին

Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական նոր առաքելությանը

Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական նոր առաքելությանը։ Այս մասին Twitter-ում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնան։ «Սա շատ կարեւոր որոշում է, եւ Ֆրանսիան հաճույքով կմասնակցի այս եվրոպական առաքելությանը»,- ասել է նա։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն (EUMA) ստեղծել՝ Անվտանգության եւ պաշտպանության համընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանն աջակցելն է, տեղերում վստահություն ձեւավորելը եւ բարենպաստ միջավայր ստեղծելը՝ ԵՄ աջակցությամբ…

Կարդալ ավելին
1 165 166 167 168 169 210