Հայաստան-Արցախ ճանապարհը Ադրբեջանի կողմից փակելը հերթական սադրանքն է ուղղված Արցախում ապրող խաղաղ բնակչության դեմ։ Այս ամենը ունի մեկ նպատակ՝ շրջափակելով Արցախը՝ թույլ չտալ Արցախի մեր հայրենակիցներին անվտանգ ապրել իրենց հայրենիքում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարզ և հստակ ի ցույց է դրել իր նպատակը՝ հայաթափել Արցախը և դրանով իսկ «փակել Արցախի» հարցը: Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունը և շարունակական ագրեսիան, ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը գալիս են փաստելու, որ Ադրբեջանը…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից. Իսպանացի պատգամավորի տեսաուղերձը Սոթքից
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այցելել է Գեղարքունիքի մարզի Սոթ բնակավայր, և թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել տեսաուղերձով, որտեղ ցույց է տալիս Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայի հետևանքները եւ կոչով դիմում է միջազգային հանրությանը: «Մենք գտնվում ենք Հայաստանում, Սոթքում: Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, միջազգային մարդասիրական իրավունքը և հեռանալ հայկական հողից»,-ասում է իսպանացի պատգամավորը:
Կարդալ ավելինՈրդեգրման համակարգի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու ոչ արժանահավատ որդեգրումները բացահայտելու խնդիր է դրված. Հերիքնազ Տիգրանյան
Հայաստանում որդեգրման համակարգի հիմնախնդիրներն օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ իրավասու բոլոր մարմինների ուշադրության կենտրոնում են. ասել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը դեկտեմբերի 2-ին իր գլխավորած հանձնաժողովում վերոնշյալ հարցի աշխատանքային քննարկման ժամանակ: ԱԺ պատգամավորի հավաստմամբ ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի N 1197-Ա որոշմամբ ձեւավորված որդեգրման հարցերով աշխատանքային խմբի հիմնական նպատակն է իրականացնել փաստահավաք գործունեություն, քարտեզագրել խնդիրները եւ ոլորտի բարեփոխման համար ներկայացնել օրենսդրական առաջարկություններ: «Նպատակ էր դրված նաեւ բացահայտել…
Կարդալ ավելինՆախաձեռնության նպատակը քաղաքացիների համար նորագույն տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի, էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է
Oրինագծերի նպատակը քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի եւ էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է եւ աստիճանաբար, ըստ ժամկետի ավարտի, հին անձնագրերի եւ էլեկտրոնային քարտերի նորերով փոխարինումը: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը` ներկայացնելով ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում: «Նույնականացման քարտերի մասին»…
Կարդալ ավելինԻսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին
Իսպանիայի խորհրդարանում մենք ներգրավված են հայկական հարցերի բարձրաձայնմանը վերաբերող գործընթացներում: Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը միաձայն ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը եւ կոչ է անում վերադառնալ նախկին դիրքեր: Այս մասին ասել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Իսպանիայի պատգամավոր Ջոն Ինարիտուն դեկտեմբերի 2-ին Ջերմուկ այցի ժամանակ: Պատգամավորին ուղեկցել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը: Խորհրդարանականներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած Ջերմուկի…
Կարդալ ավելինԱդրբեջանը սանձազերծեց ոչնչով չհրահրված ագրեսիա՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքի 140 քառ. կմ. Միրզոյանի ելույթը
Մեր հարևան Ադրբեջանը ոչ միայն շարունակում է իր առավելապաշտական ու ռազմատենչ հռետորաբանությունը, այլև՝ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Այս մասին դեկտեմբերի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին իր ելույթի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հանդես եկել ելույթով: «Հարգելի գործընկերներ, Եվրոպական անվտանգության ճարտարապետության համար այս տարին նշանավորվեց հսկայական մարտահրավերներով: Մենք շարունակաբար ականատես էինք լինում մեր հանձնառությունների՝ ներառյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի տասը սկզբունքների ոտնահարմանը: Ցավոք, Հարավային Կովկասն այն…
Կարդալ ավելինՀայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները
Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Կողմերը արձանագրել են հայ ու հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմամշակութային խորը կապերը և ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը, և ընդգծել Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը։ Զրուցակիցները նաև ընդգծել են պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված Հունգարիայի հայ համայնքի դերը, որը հանդիսանում է երկու երկրները կապող կամուրջներից մեկը։ Նախարարները…
Կարդալ ավելինԲորելը հայտարարել է Հարավային Կովկասում հակամարտության կայուն կարգավորման հասնելու պատմական հնարավորության մասին
ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտագործել կայուն կարգավորման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Լոձում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը։ «Սա պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։ Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել այս հնարավորությունից»,- ասել է Բորելը:
Կարդալ ավելինՋերմուկում մաքրվում և կահավորվում են ապաստարանները
Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ջերմուկի համայնքապետարանից: Համայնքապետարանի կայքը նաեւ լուսանկարներ է հրապարակել:
Կարդալ ավելինԱրուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից: Տեղեկությունն իր էջում հայտնել է նաև Մանավազյանը՝ շնորհակալություն հայտնելով հնարավորության ու վստահության համար:
Կարդալ ավելին




