Այն, ինչ արել ենք մինչ օրս, այսուհետ էլ նույն ենք անելու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ներկայումս Հայաստանի հետ սահմանների բացման առաջ որն է ամենակարեւոր արգելքը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք: Տելեգրամյան ալիքներում տարածվել են լուսանկարներ…
Կարդալ ավելինՔաղաքականություն
«Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել». Ալիև
Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական խորհդի ղեկավարի հետ Պրահայում նախատեսված քառակողմ հանդիպումից առաջ։ Արձագանքելով «Ազատության» հարցին, թե Փաշինյանը կոչ է անում Բաքվին ուղիղ խոսել Ղարաբաղի հետ, որն է Ձեր պատասխանը, Ալիևն ասել է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են։ Նրանց հետ շփումը մեր ներքին գործն է, որը մենք երրորդ երկրի հետ չենք պատրաստվում քննարկել»։
Կարդալ ավելինՃգնաժամին դեմ հանդիման շարունակեք անել այն, ինչ անում եք. Ռուբեն Վարդանյան
Տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտը հայերի համար ստեղծում է նոր հնարավորություններ ու քանդում է բոլոր սահմանները: Այս մասին Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ին իր ելույթում նշեց FAST-ի համահիմնադիր, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը:Ճգնաժամին դեմ հանդիման շարունակեք անել այն, ինչ անում եք «Այսօր մենք մի իրավիճակում ենք, որը ոչ ոք չէր կարող երեւակայել, եւ չգիտենք՝ ինչ կարող է լինել վաղը մեզ հետ, մեր երկրի հետ: Հատկապես Հայաստանում պետք է մտածենք ոչ թե նրա մասին, թե ինչպես…
Կարդալ ավելինՊրահայում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը (ֆոտո)
Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհդի ղեկավարի առանձնազրույցը։ Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք: Տելեգրամյան ալիքներում տարածվել…
Կարդալ ավելինՌուսական բոլոր ռադիոկայաններից հանվել են Պուգաչովայի եւ Մելաձեի երգերը
Ռուսական բոլոր ռադիոկայանների երգացանկերից հանվել են Ալլա Պուգաչովայի եւ Վալերի Մելաձեի երգերը, ինչպես նաեւ կոմպոզիտոր Կոստանդին Մելաձեի հեղինակային ստեղծագործությունները, հայտնում է Solenka.info-ն։ Մոսկովյան ռադիոկայաններից մեկի խմբագիրն ասել է, որ որոշման հիմքում Ուկրաինայի դեմ հատուկ գործողության նկատմամբ հայտնիների քննադատությունն է: Նրանցից առաջինը ելույթ է ունեցել Վալերի Մելաձեն`դատապարտելով ՌԴ իշխանություններին: Պուգաչովան մարտին մեկնել է Իսրայել, ապա օգոստոսին վերադարձել ՌԴ`ամուսնուն`Մաքսիմ Գալկինին աջակցություն հայտնելով, իսկ սեպտեմբերի վերջին կրկին լքել է երկիրը: Ինչ վերաբերում է կոմպոզիտոր Կոստանդին Մելաձեին, ապա հատուկ…
Կարդալ ավելինՊատրաստ կլինեմ ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը, եթե մեր մոտեցումները լայն աջակցություն ունենան․ Ռուբեն Վարդանյան
Գործարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ պատրաստ է ընդունել Արցախի պետնախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկը, եթե իրենց կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան: Գրառման մեջ ասվում է․ «Արցախի նախագահից պետնախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկ եմ ստացել: Արցախի փրկությունն այսօր իմ կյանքի գլխավոր նպատակն է: Ես տեղափոխվեցի այստեղ, որպեսզի իմ հայրենակիցների հետ ամեն ինչ անեմ հանուն հայկական քաղաքակրթության այս բնօրրանի պահպանման ու զարգացման: Այսօր վտանգված է Արցախի գոյությունը: Մենք հայերս մեր…
Կարդալ ավելինԱՄՆ-ը շուտով եւս չորս առաջադեմ հրթիռային համակարգ կտրամադրի Ուկրաինային
ԱՄՆ-ը շուտով եւս չորս առաջադեմ հրթիռային համակարգ կտրամադրի Ուկրաինային։ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ բարձր շարժունակությամբ հրետանային հրթիռային համակարգերը, որոնք հայտնի են որպես HIMARS, կլինեն 625 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի մի մասը, հայտնում է AP-ը: Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը նաեւ ֆինանսավորում է տրամադրել առանձին ծրագրի՝ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում։ Այնպես որ 18 HIMARS ձեռք բերվի ավելի երկարաժամկետ պայմանագրերով: Սպասվում է, որ օգնության վերջին փաթեթը կներառի նաեւ այլ զինամթերք եւ սարքավորումներ:
Կարդալ ավելինԱդրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների․ հայտնի են անունները. ՊՆ
Այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը: Նրանք են՝ 1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի 2. Ջիլավյան Կարեն Սարգսի 3. Կարապետյան Էրիկ Գարիկի 4. Կարապետյան Սասուն Հրաչիկի 5. Հովեյան Մեսրոպ Արթուրի 6. Մխիթարյան Վրեժ Գոռի 7. Կարապետյան Դավիթ Արմենի 8. Գևորգյան Ռաֆայել Արամի 9. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի 10. Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի 11. Գիժլարյան Վահե Արտակի 12. Եգանյան Քաջիկ Արամայիսի 13. Շահինյան Տիգրան Էդգարի 14. Գրիգորյան Սերյոժա Աբրահամի 15….
Կարդալ ավելինԲարձր եմ գնահատում ԱՄՆ ջանքերը մեր 17 ռազմագերիներին վերադարձնելուն աջակցելու համար․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառում է արել, որում բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերը Ադրբեջանում պահվող 17 հայ ռազմագերիների վերադարձի հարցում։ «Ես բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը՝ մեր 17 ռազմագերիներին վերադարձնելուն աջակցելու համար։ Հուսով եմ՝ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով մենք հետագա առաջընթաց կարձանագրենք ինչպես հումանիտար խնդիրների լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,– գրել է նա։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ միջնորդությամբ ադրբեջանական կողմն այսօր հայկական կողմի է փոխանցել…
Կարդալ ավելինՀունաստանի ԱԳՆ-ն կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ գերիների մահապատժի մեղավորներին
Հունաստանի ԱԳՆ-ն կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ գերիների մահապատժի մեղավորներին, այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի՝ Twitter-ում տարածած հայտարարության մեջ։ «Չափազանց ցնցված եմ ադրբեջանական զորքերի կողմից անզեն հայ գերիների մահապատժի մասին սարսափելի հաղորդումներից։ Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության այդպիսի գործողությունները եւ կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։
Կարդալ ավելին








