Ես համաձայն չեմ Կենտրոնական բանկի կանխատեսումների հետ, մասնավորապես, ՀՆԱ աճի վերջին կանխատեսման հետ, ըստ որի տնտեսական աճն այս տարի լինելու է 4,9 տոկոս: Այս մասին, այսօր՝ հունսիի 15-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Տնտեսությունը տարվա սկզբից շատ առույգ էր, հունվարին եւ փետրվարի 12 տոկոս տնտեսական աճ է տեղի ունեցել: Բնականաբար, վերջին իրադարձություններն իրենց դրական, թեեւ նաեւ մեծ բացասական ազդեցությունն են ունեցել մեր տնտեսական գործունեության մեջ, այնպես որ այստեղ ասել, որ տնտեսությունը վերականգնվել…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին
Դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ղազախստանի ղեկավարի նստավայր Ակկորդայում կայացած հանդիսավոր արարողությանը նախագահ Կ-Ժ.Տոկաևը նշեց, որ ԱՊՀ տարածաշրջանում Հայաստանը Ղազախստանի առանցքային գործընկերներից է։ Ընդգծելով, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները ձևավորված են խորը պատմական կապերի վրա, Ղազախստանի ղեկավարը հույս հայտնեց, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղությունը և բարգավաճումն էլ ավելի կամրապնդեն հայ-ղազախստանյան բազմաոլորտ երկկողմ ու բազմակողմ գործընկերությունը։
Կարդալ ավելինՄեդվեդեւը կասկածում է, որ երկու տարի անց Ուկրաինան գոյություն կունենա
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը կասկածում է, որ երկու տարի անց Ուկրաինան գոյություն կունենա։ «Ես տեսա հաղորդագրություն, որ Ուկրաինան ցանկանում է ստանալ ՀԲԳ արտասահմանյան սեփականատերերից Lend-Lease-ի գծով։ Հակառակ դեպքում հաջորդ ձմռանը պարզապես կսառչի։ Պարզապես մի հարց՝ ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան նույնիսկ գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա։ Չնայած ամերիկացիներին այլեւս չի հետաքրքրում, նրանք այնքան են ներդրել «հակառուսական» նախագծում, որ մնացած ամեն ինչ նրանց համար մանրուք է․․․»,-գրել է Մեդվեդեւը Telegram-ի իր ալիքում։…
Կարդալ ավելինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 15-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Հայաստանի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի միջեւ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու…
Կարդալ ավելին«Ժամանակը եկավ հրաժեշտ տալու». Տաթեւիկ Ռեւազյանը հրաժարական է տվել
Տաթեւիկ Ռեւազյանը հրաժարական է տվել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Հրաժարականի առնչությամբ, նա, մասնավորապես, նշել է. «Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավրության համար, որն ինձ ընձեռվեց՝ գրեթե 4 փորձություններով եւ հաջողություններով լի տարիներ ծառայելու ավիացիայի ոլորտին եւ մեր ժողովրդին: Ես հպարտ եմ այն արդյունքներով, որոնց մեր թիմը հասավ, հատկապես՝ մեր երկնքի անվտանգության ապահովանն ուղղված քայլերով: Առաջիկայում հստակորեն տեսանելի…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր
Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, Ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։ Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հանդիպման ընթացքում Կատարի Պետության վարչապետը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցության…
Կարդալ ավելինԱնթույլատրելի էր Բագրատ Եսայանին բերման ենթարկելն ու ձերբակալելը. Լրագրողական ՀԿ-ների հայտարարությունը
Հայաստանյան լրագրողական շուրջ մեկ տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանին ձերբակալելու դեպքին: Հայտարարությունում ասվում է. «Հունիսի 10-ին, առանց նախնական ծանուցման, ԱԱԾ չորս աշխատակից ներխուժել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանի աշխատասենյակ, բերման ենթարկել և ձերբակալել նրան: Ըստ փաստաբան Վահե Եփրիկյանի հաղորդագրության՝ Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-225 հոդվածի 2-րդ մասի (Զանգվածային անկարգությունների…
Կարդալ ավելինՄեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է. Իշխան Սաղաթելյան
Հունիսի 14-ին ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքն է կայանալու։ «Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է։ Դա թույլ տալ մենք չենք կարող։ Հունիսի 14-ին, ժամը 19։30-ին արի՛ Ֆրանսիայի հրապարակ»,- գրել է շարժման առաջնորդներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Կարդալ ավելինՐաֆֆի Հովհաննիսյանը եվրոպական համաժողովում ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացը
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել մայիսի 30-ից հունիսի 1-ը Ռոթերդամում տեղի ունեցած՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովում, ապաեւ կուսակցության համագումարի լիագումար նիստում: «Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ դիմելով հազարից ավելի պատվիրակներին, եվրոպացի առաջնորդներին, ԶԼՄ-ների եւ միջազգային հանրության անդամներին, Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի ներքին, տարածաշրջանային եւ միջազգային ընթացիկ մարտահրավերները ու դրանց վերաբերյալ եվրոպական կառույցների հակասական հետագիծը: Նա անդրադարձել է Ուկրաինայի լայնածավալ ողբերգությանը, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի…
Կարդալ ավելինՀայաստանում գործող սորոսական գրասենյակը օֆշորային մի հիմնարկ է. Տիգրան Աթանեսյան
Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի հայաստանյան գրասենյակը փակելու համար հայցադիմումի նախապատրաստական փուլը, պարզվում է, լի է անակնկալներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նա նաեւ նշել է. «Առաջին հայացքից այս տեղեկատվությունը բաց է և հասանելի բոլորին, բայց պարզվում է, ոչ ոք երբեք դրան ուշադրություն չի դարձրել, չի հանրայնացրել, իմ համար ոչ այնքան հասկանալի պատճառներով: Այսպես՝ Հայաստանում 1997 թվականից գործող սորոսի հիմնադրամի պաշտոնական անվանումն է 2003 թվականից՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ» առանձնացված…
Կարդալ ավելին







