Ես համաձայն չեմ Կենտրոնական բանկի կանխատեսումների հետ, մասնավորապես, ՀՆԱ աճի վերջին կանխատեսման հետ, ըստ որի տնտեսական աճն այս տարի լինելու է 4,9 տոկոս: Այս մասին, այսօր՝ հունսիի 15-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Տնտեսությունը տարվա սկզբից շատ առույգ էր, հունվարին եւ փետրվարի 12 տոկոս տնտեսական աճ է տեղի ունեցել: Բնականաբար, վերջին իրադարձություններն իրենց դրական, թեեւ նաեւ մեծ բացասական ազդեցությունն են ունեցել մեր տնտեսական գործունեության մեջ, այնպես որ այստեղ ասել, որ տնտեսությունը վերականգնվել է ԿԲ-ի նշած պատճառներով, սխալ է: Տնտեսությունը վատ չի եղել, եւ մենք բնավ համաձայն չէինք ԿԲ-ի նախորդ կանխատեսման հետ՝ 1,5 տոկոսի տնտեսական աճ: Հիմա էլ տարակարծիք ենք իրենց կանխատեսումների հետ: Կարծում եմ՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բյուջեով նախատեսված տնտեսական աճը ամենաքիչը պահովենք եւ դրանց ավել ինչ հնարավոր է»,-ասաց նա: