Սիրիայում ռուսական ռազմաբազանների վերաբերյալ վերջնական որոշումներ չկան. Պեսկով

Սիրիայում ռուսական ռազմաբազանների վերաբերյալ վերջնական որոշումներ չկան. Պեսկով

Սիրիայում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ վերջնական որոշումներ դեռ չկան, ըստ ռուսական Коммерсант-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա՝ մերձավորարևելյան այս երկրում Ռուսաստանի ռազմական ներկայության ապագան կորոշվի նոր իշխանությունների հետ երկխոսության արդյունքում։ «Ներկա պահին այս հարցում վերջնական որոշումներ չկան։ Մենք կապի մեջ ենք այն ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայում վերահսկում են իրավիճակը երկրում, և այդ ամենը կորոշվի երկխոսության ընթացքում»,-ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ Սիրիայում ռուսաստանցի զինվորականները տեղակայված են Խմեյմիմ ավիաբազայում և Տարտուսի նյութատեխնիկական…

Կարդալ ավելին

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 45 հազար 28 մարդ, վիրավորվել՝ 106 հազար 962 մարդ։ Դրա մասին հայտնել է Aljazeera-ն։ Վերջին 24 ժամում սպանվել է 52 պաղեստինցի, 203-ը՝ վիրավորվել։        

Կարդալ ավելին

ԱԳՆ-ում տեղի է ունեցել հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ ընդունելություն

ԱԳՆ-ում տեղի է ունեցել հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ ընդունելություն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն: Հայտնում են գերատեսչությունից: ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել հյուրերին գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ: «Սա տարվա այն ժամանակն է, երբ մենք հետ հայացք ենք նետում մեր ձեռքբերումներին, ինչպես նաև նախանշում ապագայի նպատակները: Եվ այդ ճանապարհին մեզ ուղղորդող արժեքներն են ամուր նվիրվածությունը խաղաղությանն ու առաջընթացին, համատեղ աշխատանքն ու ազնվությունը: Համագործակցության միջոցով մենք…

Կարդալ ավելին

Եվրամիությունը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել մասնակցել Սիրիայում իշխանության խաղաղ փոխանցմանը

Եվրամիությունը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել մասնակցել Սիրիայում իշխանության խաղաղ փոխանցմանը

Եվրամիությունը Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ՝ բոլոր շահագրգիռ կողմերին կոչ անելով ներգրավվել համապարփակ, Սիրիայի ղեկավարությամբ և սիրիական պատկանող երկխոսության բոլոր հիմնական հարցերի շուրջ՝ իշխանության կանոնավոր, խաղաղ և ընդգրկուն փոխանցում ապահովելու համար՝ ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի ոգով և սիրիացի ժողովրդի կամքով: «Այս համատեքստում մենք վճռականորեն աջակցում ենք Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենի շարունակական աշխատանքին՝ օգտագործելով ԵՄ բոլոր համապատասխան գործիքները։ Եվրամիությունն այս կրիտիկական պահին կանգնած է Սիրիայի ժողովրդի կողքին և…

Կարդալ ավելին

Պուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարներին հրավիրել է 2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք շքերթին

Պուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարներին հրավիրել է 2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք շքերթին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարներին և զինվորական անձնակազմին հրավիրել է 2025 թվականին Մոսկվայում անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի պատվին շքերթին, հայտնում է ТАСС-ը։ . «Իհարկե, սպասում ենք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին Մոսկվայում 2025 թվականի մայիսի 9-ին։ Բացի դրանից, հրավիրում ենք ձեր երկրների ռազմական անձնակազմերին ռուս զինվորականների հետ միասին մասնակցել Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին»,-նշել է Պուտինը ՀԱՊԿ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանը։ ՌԴ նախագահը նշել է պատմական ճշմարտության պահպանման…

Կարդալ ավելին

Հայաստանը հավատարիմ է Ֆինլանդիայի հետ իր զարգացող գործընկերությանը. ԱԳՆ

Հայաստանը հավատարիմ է Ֆինլանդիայի հետ իր զարգացող գործընկերությանը. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Ֆինլանդիայի կառավարությանն ու ժողովրդին: «Շնորհավորում ենք Ֆինլանդիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ: Հայաստանը հավատարիմ է Ֆինլանդիայի հետ իր զարգացող գործընկերությանը` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Անհամբեր սպասում ենք կապերի հետագա ամրապնդմանն, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն ձևաչափի շրջանակներում»,- նշված է ԱԳՆ X-ի միկրոբլոգում։        

Կարդալ ավելին

Լավրովը նշել է, որ ՌԴ և ԱՄՆ նոր նախագահի միջև շփումներում գնդակը Թրամփի դաշտում է

Լավրովը նշել է, որ ՌԴ և ԱՄՆ նոր նախագահի միջև շփումներում գնդակը Թրամփի դաշտում է

ԱՄՆ ընտրված նախագահի հետ Ռուսաստանի շփումներում գնդակը Դոնալդ Թրամփի դաշտում է։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը։ «Մենք հարգում ենք մարդկանց կողմից քվեարկության ընթացքում կատարած ցանկացած ընտրություն: Մենք հարգում ենք ամերիկյան ժողովրդի ընտրությունը»,- նշել է Լավրովը։ Նա նաև ընդգծել է, որ, ինչպես նախագահ Վլադիմիր Պուտինն է ասել, Ռուսաստանը բաց է և միշտ բաց է եղել ներկայիս վարչակազմի հետ շփումների համար։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել…

Կարդալ ավելին

Հայկական կողմը համաձայնություն տվել է Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի՝ Բլինկենի միջնորդությամբ հանդիպմանը. ԱԳՆ

Հայկական կողմը համաձայնություն տվել է Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի՝ Բլինկենի միջնորդությամբ հանդիպմանը. ԱԳՆ

Հայկական կողմը համաձայնություն տվել է Մալթայում Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի՝ Բլինկենի միջնորդությամբ հանդիպմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Բաքուն հրաժարվել է Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից։ «ԱՊԱ-ին հաջողվել է պարզել արտաքին գործերի նախարարների հանդիպման չկայացման պատճառի որոշ մանրամասներ։ Դիվանագիտական աղբյուրները APA-ին հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը շտկում է մտցրել իր հրապարակած թվում

Նիկոլ Փաշինյանը շտկում է մտցրել իր հրապարակած թվում

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրած տվյալների վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում շտկում է կատարել։ «Սեպտեմբերից նոյեմբեր տաքսի վարող մեր քաղաքացիները գեներացրել են 22 միլիոն 900 հազար հատ ՀԴՄ կտրոն, այսպիսով հայտարարագրելով 26.9 միլիարդ դրամի հասույթ։ Տաքսիներում ՀԴՄ գեներացնելու կարգավորումը ուժի մեջ մտավ սեպտեմբերից։ Շնորհակալ եմ տաքսի վարող սիրելի քաղաքացիներ»,–գրել է նա։ Ավելի վաղ, կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր, որ Հայաստանում տաքսիները գեներացրել են 23 մլն ՀԴՄ կտրոններ։        

Կարդալ ավելին

Պատմական փաստերի խեղաթյուրումը Բաքվում կայացած հակահայկական համաժողովում

Պատմական փաստերի խեղաթյուրումը Բաքվում կայացած հակահայկական համաժողովում

Ադրբեջանի իշխանությունների անմիջական հովանավորությամբ գործող «Արևմտյան Ադրբեջան» համայնքն այսօր Բաքվում կազմակերպել է հակահայկական հերթական համաժողովը, որին մասնակցում են Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան 25 դիվանագիտական ներկայացուցչություններ, 100-ից ավելի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Բելգիայից, Ֆրանսիայից։ Հյուրերի թվում է Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Համաժողովի ընթացքում ռազմատենչ և տարածքային պահանջներ ներկայացնող հայտարարությամբ ելույթ է ունեցել նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանի Հանապետության ինքնիշխան տարածքը կրկին անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Իր խոսքում Ալիևը նշել…

Կարդալ ավելին
1 18 19 20 21 22 212