Ադրբեջանի արտգործնախարարն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերին։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով այս երկրի արտաքին գործերի նախարարությանը, հանդիպմանը Ջեյհուն Բայրամովը արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
«Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ ընթացիկ խաղաղ գործընթացի ներկայիս կոչերը՝ ներառյալ հետհակամարտային վերակառուցման և խաղաղության օրակարգը, ականների սպառնալիքը, շարունակվող տարածքային պահանջները և Հայաստանի զանգվածային ռազմականացումը», – նշել է նախարարը X-ում հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը մտադիր է բյուջեի մեկ հինգերորդից ավելին ծախսել պաշտպանության վրա՝ միաժամանակ Հայաստանին մեղադրելով «ռազմականացման» մեջ։ Պահանջելով Հայաստանի տարածքի երկու երրորդը և այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան», Բաքուն Հայաստանին մեղադրում է տարածքային պահանջների մեջ։