Բաքվում, COP 29-ի նախօրեին, սկսել են հերթական երգը երգել՝ նոր անհեթեթ մեղադրանքներ ներկայացնելով Հայաստանին։ «Վերջերս մենք ավարտեցինք Արևմտյան Ադրբեջանի 300 բնակավայրերի 600 գերեզմանոցների հետաքննությունը, որոնք ստիպված էինք լքել վերջին տեղահանության ժամանակ։ Այս գերեզմանատներից ավելի քան 450-ն ամբողջությամբ ջնջվել են երկրի երեսից»,- ինչպես հաղորդում է АПА-ն, Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է պատգամավոր, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբարլին՝ ասելով, որ «երկու գերեզմանոց է պահպանվել»։ «Սրա մեղավորը ոչ միայն Հայաստանը է, այլ նաև այն պետությունները, որոնք…
Կարդալ ավելինՔաղաքականություն
«Որպես Թուրքիա, մենք հատուկ գին ենք ուզում». Թուրքիան մտադիր է քննարկել ՌԴ-ից գազի հատուկ գնի հարցը
Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հետ քննարկել ՌԴ-ից ներկրվող բնական գազի հատուկ գինը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը։ «2023 թվականին մենք Ռուսաստանի հետ գազային պայմանագիր ենք կնքել շատ հատուկ գներով։ Նման ծրագիր ունենք 2024 և 2025 թվականների համար։ Իհարկե, մենք ունենք պայմանավորվածություն և բանաձև, բայց ասում ենք. «Որպես Թուրքիա, մենք հատուկ գին ենք ուզում մեզ համար»,- ասել է նախարարը Milliyet թերթին։ «Մենք ունենք շատ մեծ պայմանագիր, որն ավարտվում է 2025 թվականի…
Կարդալ ավելինԵվրամիությունն առաջին անգամ ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի հնարավոր անդամակցության կոնկրետ ժամկետ է նշել
Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 30-ին առաջին անգամ հայտարարեց ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի հնարավոր անդամակցության կոնկրետ ամսաթիվը, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը: «Մենք լրացուցիչ գործիքներ ենք ստեղծել Արևմտյան Բալկանների երկրների, Մոլդովայի և Ուկրաինայի համար՝ օգնելու համար նրանց արագացնելու իրենց բարեփոխումները։ Այս գործիքները կոչվում են «Աճի ծրագիր», «Ուկրաինայի ծրագիր»՝ կախված երկրից: Եվ այս ծրագրով հնարավոր ենք դարձրել, որ Արևմտյան Բալկանները, Մոլդովան, ինչպես նաև Ուկրաինան ավարտին հասցնեն բարեփոխումները, որպեսզի մինչև Եվրահանձնաժողովի հաջորդ մանդատի ավարտը կարողանան ամեն ինչ պատրաստել և…
Կարդալ ավելինԻրանը հայտնել է, որ իսրայելական գրոհը չի ազդել իր ռազմական պոտենցիալի վրա
Իրանին Իսրայելի հասցրած հարվածը չի ազդել իսլամական հանրապետության պաշտպանական պոտենցիալի վրա։ Այս մասին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։ «Սիոնիստական վարչակարգի գործողությունն Իրանում, որի թիրախը Իրանի ռազմական պոտենցիալն էր, նրա վրա փոքրագույն ազդեցություն չի գործել»,- ասել է նա պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման Թեհրանի գրասենյակի ղեկավարի հետ հանդիպմանը։ Ահմադիանը ավելացրել է, որ Իրանը «պահպանում է ուժն ու հզորությունը»։ «Նասրալայի եւ նրա զինակիցների մահվանից հետո դուք տեսաք, որ դիմադրությունը շարունակում է իր ճանապարհն…
Կարդալ ավելինԻրաքը բողոք է ներկայացրել ՄԱԿ Իսրայելի կողմից իր օդային տարածքն օգտագործելու պատճառով
Իրաքը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին եւ Անվտանգության խորհրդին բողոքի նոտա է ուղարկել Իսրայելի կողմից իր օդային տարածքն օգտագործելու պատճառով՝ Իրանին հարվածելու նպատակով։ «Իրաքը պաշտոնապես ՄԱԿ գլխավոր քարտուղարին ե Անվտանգության խորհրդին բողոքի նոտա է ուղարկել Իսրայելի կողմից աղաղակող խախտման հետ կապված՝ իրաքյան օդային տարածքը հոկտեմբերի 26-ին Իրանին խփելու համար օգտագործելու առիթով»,- նշված է փաստաթղթում, որը հրապարակվել է Իրաքի կառավարության ղեկավար Մուհամեդ աս-Սուդանիի գրասենյակի թելեգրամ-ալիքում։ Վարչապետը նաեւ հանձնարարել է ԱԳՆ-ին «կապվել ԱՄՆ-ի հետ՝ քննարկելու համար Իրաքի…
Կարդալ ավելինԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման սպառնալիքի առաջ. ԱԳ փոխնախարար
Լեռնային Ղարաբաղի հազարամյակների հարուստ պատմություն ունեցող հայկական ժառանգությունն այսօր կանգնած է ոչնչացման և ինքնության խեղաթյուրման սպառնալիքի առաջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Մատենադարանում ՀՀ արտաքին գործերի նախարարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կազմակերպված համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, որը նվիրված է մշակութային ժառանգության պահպանությանը։ Վահան Կոստանյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում մշակութային ժառանգության վրա հարձակումներն ավելանում են, իսկ մշակութային ինքնության ժխտումը կիրառվում է որպես…
Կարդալ ավելինԹուրք-ադրբեջանական շահերի բախում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում.«Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամը»
Չնայած Թուրքիան և Ադրբեջանը սերտորեն համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, սակայն նրանց երկարաժամկետ ռազմավարական շահերը միշտ չէ, որ համընկնում են: Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը (ՆԻՀ), որը ցամաքային անմիջական կապ չունի Ադրբեջանի Հանրապետության հետ, տնտեսապես և հաղորդակցման առումներով ավելի սերտ կապված է Թուրքիային։ Վերջինիս ներկայությունն էլ ՆԻՀ-ում գնալով աճում է ոչ միայն տնտեսական, այլև՝ մշակութային ոլորտում: Իրանը ևս փորձում է մեծացնել իր ազդեցությունը Նախիջևանում: Այս ամենն անհանգստացնում է ադրբեջանական իշխանություններին, որոնք ձգտում են պահպանել իրենց վերահսկողությունը, կամ որ…
Կարդալ ավելինՌուսաստանը չի հրաժարվում դոլարից, բայց դրան այլընտրանքներ է փնտրում. Պուտին
Այս օրերին դոլարն օգտագործվում է որպես զենք, ասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի հրաժարվում դոլարի օգտագործումից, այլ այլընտրանքներ է փնտրում դրան, գրում է «Коммерсантъ»-ը։ Այս թեման նա բարձրացրել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Պուտինի խոսքով՝ դոլարը որպես զենք օգտագործելը «դա անողների մեծ սխալն է»։ Նա չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։ «Դոլարը մինչև այժմ համաշխարհային ֆինանսների ամենակարևոր գործիքն է… Մենք դոլարից չենք հրաժարվում, դրա դեմ չենք պայքարում։ Բայց եթե…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ արդեն մեկ ամիս առաջ հաստատված էր վարչապետի մասնակցությունը գագաթնաժողովին: Հարցին՝ նախատեսվո՞ւմ են հանդիպումներ երկրների ղեկավարների հետ՝ վարչապետի մամուլի խոսնակը պատասխանեց. «Այդ մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի»: Նշենք՝ վաղն Ազգային ժողովում կայանալու է կառավարության հետ ավանդական հարցուպատասխանը, որին մասնակցելու է նաև վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, Կազան կմեկնի ուշ երեկոյան, երբ ավարտված կլինի խորհրդարանական…
Կարդալ ավելինՍեփական օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանն իր իրականացրած ռազմավարական քաղաքականություններով արձանագրում է, որ մենք որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջանի նկատմամբ և ընդհանրապես տարածաշրջանի երկրների նկատմամբ չունենք։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ճանաչում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և պատրաստ ենք դրա վերաբերյալ դե յուրե պարտավորություններ ստանձնել։ Ավելին, Հայաստանն արձանագրել է, որ իր իսկ սեփական օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացում Ադրբեջանի հետ մեր ստորագրած փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ սահմանազատման գործընթացը…
Կարդալ ավելին








