Մենք ցանկանում ենք ԵՄ-ի հետ քննարկել նաեւ անվտանգության հարցերը. Հայաստանի նախագահ

Հայաստանը գնահատում է Լեհաստանի հետ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Այս մասին նոյեմբերի 26-ին Երեւանում Լեհաստանի նախագահի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Լեհաստանը Հայաստանի հուսալի գործընկերն է, այդ թվում ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում»,- նշել է նա։

Խաչատուրյանը հայտնել է, որ 2024-ը հատուկ էր ԵՄ-ի հետ համագործակցության համատեքստում՝ հիշեցնելով խաղաղության գործիքի (Եվրոպական հիմնադրամի- խմբ.) գործադրման եւ վիզային ռեժիմի ազատականացման մասին երկխոսություն սկսելու վերաբերյալ։

«Մենք ցանկանում ենք ԵՄ-ի հետ քննարկել նաեւ անվտանգության հարցերը։ Այս հարցերի շրջանակում ենք մենք տեսնում մեր աշխատանքը ԵՄ-ում 2025թ., այդ թվում ԵՄ Խորհրդում Լեհաստանի նախագահության շրջանում։ Մենք միշտ զգացել ենք Լեհաստանի աջակցությունն այդ նախաձեռնություններում։

Լեհաստանը լավ է պատկերացնում իրավիճակը Հայաստանում՝ հաշվի առնելով այն, որ երկու երկրները երկար ժամանակ եղել են սոցիալիստական համակարգի մի մասը»,- ամփոփել է նա։

Spread the love