Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի ասել է, որ Իսրայելի պատերազմը Գազայում «քաղաքակրթությունների բախում չէ Սա բարբարոսության և քաղաքակրթության բախում է», հայտնում է CNN-ը։ «Այսօր մենք գտնվում ենք պատմության խաչմերուկում։ Մեր աշխարհը խառնաշփոթ է։ Մերձավոր Արևելքում իրանական ահաբեկչության առանցքին դիմակայում են Ամերիկան, Իսրայելը և մեր արաբ ընկերները»,- ասել է նա՝ բացելով իր ելույթը ԱՄՆ Կոնգրեսի առջև։ Նա նշել է, որ սա իր չորրորդ նման կոչն է ԱՄՆ Կոնգրեսին։
Կարդալ ավելինՔաղաքականություն
Ռուսաստանը հույս ունի, որ Երևանը չի կրկնի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը. Պեսկով
Ռուսաստանը Հայաստանը համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ Երևանը չի կրկնի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը, չորեքշաբթի՝ հուլիսի 24-ին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Московский комсомолец-ը։ Կրեմլի մամուլի քարտուղարի խոսքով, «Հայաստանն ինքնիշխան երկիր է, որն ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ոլորտները։ Միաժամանակ, Ռուսաստանի համար Հայաստանը մնում է մեր դաշնակիցը՝ եղբայրական երկիր»։ «Մենք հարգանքով ենք վերաբերվում նման որոնումներին, բայց մենք չէինք ցանկանա, որ այդ որոնումները իրականացվեին…
Կարդալ ավելինՀայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. ՀՀ նախագահը՝ Աս-Սիսիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ «Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը՝ հիմնված մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության, մշակութային սերտ առնչությունների վրա։ Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ հայ-եգիպտական կապերը շարունակում են անշեղորեն ընդլայնվել և խորանալ՝ ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ։ Այս ամենին զգալիորեն նպաստում են վերջին տարիների բարձրաստիճան այցերը, ինչպես նաև երկու ուղղություններով զբոսաշրջային…
Կարդալ ավելինԼատվիան Ուկրաինային 500 անօդաչու թռչող սարք կփոխանցի
Լատվիայի իշխանություններն Ուկրաինային կմատակարարեն ավելի քան 500 անօդաչու թռչող սարքեր, հայտարարել է Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։ «Ավելի քան 500 դրոններից բաղկացած ծանրոցն արդեն ճանապարհին է դեպի Ուկրաինա»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։ Անցյալ ամառ Ռիգան իր բոլոր ուղղաթիռներն ու «Սթինգեր» հրթիռները տեղափոխեց Կիև։ Հուլիսի սկզբին The New York Times-ը գրել էր, որ ուկրաինական բանակը սկսել է օգտագործել ինքնավար անօդաչու թռչող սարքեր՝ ռուսական թիրախներին հարվածելու համար։ Նման անօդաչու թռչող սարքը թիրախը տեսնելուց…
Կարդալ ավելինԳազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 12 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera
Գազա քաղաքին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 12 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Նրա խոսքով, Գազա քաղաքի Սաբրա թաղամասում գտնվող բնակելի շենքին իսրայելական հարվածի զոհ է դարձել ութ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Առնվազն չորս մարդ է զոհվել քաղաքի Ալ Սահաբա շրջանում գտնվող առանձնատան վրա հարձակման հետևանքով։
Կարդալ ավելինԼատվիայի ԱԳՆ-ն ողջունել է վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը և ԽԵՀ-ի աջակցությունը Հայաստանին
Եվրամիություն-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշումները կարևոր քայլ են ԵՄ-Հայաստան հարաբերություններում: Այդ մասին նշված է Լատվիայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում։ «Ժողովրդավարության, խաղաղության և բարգավաճման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն»,- նշված է գերատեսչության գրառման մեջ։
Կարդալ ավելինԵՄ խորհուրդը հաստատել է պատմության մեջ առաջին անգամ Հայաստանին ռազմական աջակցությունը
ԵՄ խորհուրդը երկուշաբթի՝ հուլիսի 22-ին, որոշում է կայացրել 10 միլիոն եվրոյի չափով օգնություն տրամադրել Հայաստանի զինված ուժերին, հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։ Աջակցություն կտրամադրվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԵՀՀ) շրջանակներում։ Սա Հայաստանի համար առաջին նման որոշումն է։ Նպատակն է հզորացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական ներուժը և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը։ Աջակցությունը նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի ճկունությունը և արագացնել նրա զինված ուժերի փոխգործունակությունը՝ միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին երկրի հնարավոր…
Կարդալ ավելինԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ նախկին ղեկավարներին
Հուլիսին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են հայկական ծագում ունեցող անձանց, որոնց մասին հայտնել էր ադրբեջանական կողմը։ Այս մասին ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ասել է APA-ի խնդրանքին ի պատասխան։ «Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ: ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես կալանավորված կողմին»,- ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ բանտարկյալների…
Կարդալ ավելինՈղջունում ենք ԵՄ-ի կողմից ԱԳ նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները. Միրզոյան
Մենք մեծապես ողջունում ենք ԵՄ-ի կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ՝ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից կայացված որոշումների կապակցությամբ հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա։ Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ԵՄ…
Կարդալ ավելինՀայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում
Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը մշտապես ու հետևողականորեն նեցուկ լինելով և աջակցելով Կիպրոսին՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: «Այս տարի լրանում է հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակը։ Այսօր Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը մշտապես ու հետևողականորեն նեցուկ լինելով և աջակցելով Կիպրոսին՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում։ Հայաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և շարունակելու է աշխատել իր…
Կարդալ ավելին









