Ռուսաստանը հույս ունի, որ Երևանը չի կրկնի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը. Պեսկով

Ռուսաստանը Հայաստանը համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ Երևանը չի կրկնի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը, չորեքշաբթի՝ հուլիսի 24-ին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Московский комсомолец-ը։

Կրեմլի մամուլի քարտուղարի խոսքով, «Հայաստանն ինքնիշխան երկիր է, որն ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ոլորտները։ Միաժամանակ, Ռուսաստանի համար Հայաստանը մնում է մեր դաշնակիցը՝ եղբայրական երկիր»։

«Մենք հարգանքով ենք վերաբերվում նման որոնումներին, բայց մենք չէինք ցանկանա, որ այդ որոնումները իրականացվեին այն ռեժիմում, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը»,- հավելել է նա։

Spread the love