Գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀ

Հայաստանի Հանրապետության  ՄՊՀ -ը  տարածել է հայտարարություն , որի փոխանցմամբ ՝ արդեն իսկ մարվել է  850 մլն դրամի պարտք, հարուցվել են վարույթներ 8 ընկերությունների նկատմամբ:Սակայն 2024 թվականի փետրվարին ընդունվել և մայիսի 6-ից ուժի մեջ են մտել նոր օրենսդրական կարգավորումներ, որոնց համաձայն  գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, եթե վերջինս չի կատարում գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները 30 օրացուցային օրվա ընթացքում:

Օրենքի ընդունումից հետո  գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ մարվել է  850 մլն դրամի պարտք, հարուցվել են վարույթներ 8 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ պարտավորությունների չկատարման մասով։

Հանձնաժողովը Հորդորում  է գյուղացիական տնտեսություններին, որոնք  գյուղատնտեսական արտադրանք են մատակարարել ընկերություններին և  30 օրացուցային օրվա ընթացքում չեն ստացել դրանց դիմաց իրենց հասանելիք վճարումներըդիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:

Խախտումների մասին հաղորդումները կարող են ներկայացվել առցանց՝ www.competition.am կայքի միջոցով, info@competition.am էլ. փոստի հասցեով, ինչպես նաև թղթային տարբերակով:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 830 840, ներքին՝ 203,  հեռախոսահամարով:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:

Լրատվություն

 

 

Spread the love