Պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս. Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության հերթական բացահայտումը(տեսանյութ)

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ու Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ոստիկանության գլխավոր ու ավագ պաշտոն զբաղեցնող որոշ անձինք իրենց իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործել են ի վնաս ծառայողական շահերի:
Իրենց ղեկավարած ստորաբաժանման կողմից պահպանվող մի շարք տնտեսվարողների հետ նրանք կնքել են սահմանվածից ցածր արժեքով պայմանագրեր և ստորաբաժանման նախկին ծառայողներից մեկի միջոցով նրանցից պահանջել և առձեռն ստացել են պայմանագրերով նախատեսվածից ավելի գումարներ: Սրանով էական վնաս է պատճառվել կազմակերպությունների և պետության օրինական շահերին:
Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Spread the love