ՏՀԿ գագաթնաժողովը Ստեփանակերտում՝ որպես հակահայկական քարոզչության հարթակ

ՏՀԿ գագաթնաժողովը Ստեփանակերտում՝ որպես հակահայկական քարոզչության հարթակ

Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտում հուլիսի 3-4-ն անցկացվեց Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը։ Իլհամ Ալիևն այս հարթակը կրկին օգտագործեց՝ Հայաստանի նկատմամբ կեղծ մեղադրանքներ և անհիմն պահանջներ հնչեցնելու համար։ ՏՀԿ անդամ երկրների ղեկավարներին Ալիևը հրավիրել էր Ստեփանակերտ՝ նրանց ներկայությամբ լեգիտիմացնելու իր հերթական հակահայկական ելույթը։ Արցախի ամբողջական հայաթափումից հետո Ադրբեջանի վարած քաղաքականության առանցքում այսօր կանգնած է պատմության վերաշարադրման փորձը՝ հիմնված խեղաթյուրված և մանիպուլյատիվ մոտեցումների վրա։ Ադրբեջանի նախագահի ելույթի գրեթե կեսը նվիրված էր Հայաստանի հասցեին ուղղված մեղադրանքներին։ Ըստ նրա՝ իբր Հայաստանը ոչնչացրել…

Կարդալ ավելին

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կոռուպցիոն գործարքների բացահայտումը լրագրողների ազատազրկման պատճառ

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կոռուպցիոն գործարքների բացահայտումը լրագրողների ազատազրկման պատճառ

Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքների կոռուպցիոն խոշոր գործարքների վերաբերյալ բարձրաձայնած 7 լրագրողներ Ադրբեջանում դատապարտվել են 7-9 տարվա ազատազրկման։ Ավելին` լրագրողները դատապարտվել են շինծու մեղադրանքների հիման վրա, իսկ գործով վկաներն, ըստ պաշտպանական կողմի հաղորդման, ճնշումների ներքո հետ են վերցրել կամ հերքել են իրենց նախորդ ցուցմունքները։ Ազատազրկված լրագրողները պարբերաբար ահազանգում են ադրբեջանական բանտերում գործող անմարդկային վերաբերմունքի մասին։ Լրագրողների նկատմամբ ճնշումների ու ազատազրկումների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Եվրոպական միությունը՝ կոչ անելով Ադրբեջանին «հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կատարել իր միջազգային պարտավորությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների համար անվտանգ և նպաստավոր միջավայր ապահովելու»։ ԵՄ-ի այս հայտարարությունը հաջորդել է Ադրբեջանում գործող անկախ…

Կարդալ ավելին

Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն. ԱԳՆ խոսնակ

Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն. ԱԳՆ խոսնակ

Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը: «Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր՝ ի՞նչ տեսակետ ունի Երևանն ամերիկյան առաջարկի վերաբերյալ, արդյոք ծանոթացե՞լ են նաև Բաքվի դիրքորոշմանը: «Քարնեգի»-ի հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի հարցով առաջարկ է ներկայացրել։ «Ինչպես հայտնի է, ՀՀ-ն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որն արդեն իսկ դրական…

Կարդալ ավելին

Բաքու-Մոսկվա առճակատու՞մ․ ռուսաֆոբիան Ադրբեջանում նոր թափ է հավաքում

Բաքու-Մոսկվա առճակատու՞մ․ ռուսաֆոբիան Ադրբեջանում նոր թափ է հավաքում

Ադրբեջանը չեղարկել է իր երկրի տարածքում ռուսական մշակութային բոլոր միջոցառումները։ Այս մասին հունիսի 29-ին հայտնել է Ադրբեջանի Մշակույթի նախարարությունը։ Տարածված հաղորդագրության մեջ ասվում է․ «Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում ռուս իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների նկատմամբ նրանց էթնիկ պատկանելության պատճառով կատարված դիտավորյալ և անօրինական սպանություններն ու բռնության ակտերը, և այն փաստը, որ նման դեպքերը վերջին ժամանակներում ստացել են համակարգային բնույթ, չեղարկվում են Ռուսաստանի պետական և մասնավոր ձեռնարկությունների կողմից Ադրբեջանում անցկացվելիք մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները,…

Կարդալ ավելին

Բռնություն, խոշտանգում, գլխատում․ ադրբեջանական բանակի «մասնագիտական հմտությունները»

Բռնություն, խոշտանգում, գլխատում․ ադրբեջանական բանակի «մասնագիտական հմտությունները»

Լուսանկարում՝ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վնասված բնակելի տուն Ստեփանակերտում․ 03 հոկտեմբեր 2020թ․, հեղինակ՝ Սերգեյ Բոբիլև Քաղաքակիրթ աշխարհում պետությունները միմյանց հետ պատերազմելիս ձգտում են հավատարիմ մնալ գրված ու չգրված բարոյական որոշակի օրենքների։ Սակայն, երբ գործող իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքական նկրտումներն իրագործելու միակ հենարանը դառնում է բանակը, իշխանությունների կամարտահայտիչ զինված ուժերը գործիք են դառնում էթնիկ այլ հանրույթների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար՝ անգամ խաղաղ պայմաններում։ Հունիսի 26-ը՝ որպես «Զինված ուժերի զինծառայողների մասնագիտական տոն» նշող ադրբեջանական բանակի զինվորները մշտապես աչքի են ընկել հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրագործած վայրագություններով։ Վերջին տասնամյակներում ադրբեջանական բանակի…

Կարդալ ավելին

Հայաստանին առնչվող դատապարտելի դրույթներն Իսլամական համագործակցության կազմակերպության հռչակագրում

Հայաստանին առնչվող դատապարտելի դրույթներն Իսլամական համագործակցության կազմակերպության հռչակագրում

Հունիսի 21-22-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել միջազգային ամենամեծ ու ազդեցիկ մուսուլմանական կազմակերպության՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳԽ) 51-րդ նստաշրջանը, որի ավարտին ընդունվել է «Ստամբուլի հռչակագիրը»։ Վերջինս վերահաստատում է երկրների հավատարմությունը կազմակերպության նպատակներին, խնդիրներին, սկզբունքներն, ինչպես նաև՝ ԻՀԿ գագաթնաժողովի ու ԱԳ նախարարների խորհրդի կողմից ընդունված բոլոր բանաձևերին։ Հռչակագրի դրույթներից երկուսը վերաբերում են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Մասնավորապես՝ բանաձևով Հայաստանին կոչ է արվում «հաղթահարել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող իրավական ու քաղաքական արգելքները»։ ԻՀԿ անդամ երկրներին…

Կարդալ ավելին

Կալուգայի նահանգապետը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը «Նիժնի Տապր գյուղի» վերաբերյալ

Կալուգայի նահանգապետը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը «Նիժնի Տապր գյուղի» վերաբերյալ

Կալուգայի մարզում արդյունաբերության ծավալը գրեթե կրկնակի մեծ է, քան Հայաստանում։ Այս մասին RT-ին ասել է նահանգապետ Վլադիսլավ Շապշան։ Նախորդ օրը վարչապետ Փաշինյանը գործարար Կարապետյանի ձերբակալությունից հետո Հայաստանն անվանել էր «Կալուգայի գյուղ չէ»։ Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի. Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին        

Կարդալ ավելին

Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ

Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Թուրքիա հունիսի 19-ին։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ Ալիևի այցը կկայանա Էրդողանի հրավերով։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային արդիական հարցեր։ Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թուրքիա կայցելի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։        

Կարդալ ավելին

Հակահայկական հրապարակումները ռուսական գիտական ամսագրում․ «Գեղարդ» հիմնադրամի հետաքննությունը

Հակահայկական հրապարակումները ռուսական գիտական ամսագրում․ «Գեղարդ» հիմնադրամի հետաքննությունը

«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահություն, Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի (ԲԱԿ) պատմության փորձագիտական խորհուրդ, “Web of Science” վարչակազմ՝ «Вопросы истории» ամսագրի կողմից ակադեմիական և գիտաէթիկական չափորոշիչների խախտումների կապակցությամբ։ Խորհրդային տարիներից ի վեր հրատարակվող և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ամենահեղինակավոր հրատարակությունների շարքում ընդգրկված «Вопросы истории» ամսագիրը պատմական գիտության ոլորտի ամենահին ակադեմիական ամսագիրն է։ Այն ինդեքսավորված է միջազգային տվյալների բազաներում, այդ թվում՝ «Web of Science»-ում։ Վերջին տարիներին ամսագրի խմբագրական քաղաքականությունը միտված է այնպիսի նյութերի հրապարակմանը, որոնք արտացոլում են ադրբեջանական պատմագրության…

Կարդալ ավելին

ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Անդրանիկ Սիմոնյանը

ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Անդրանիկ Սիմոնյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, ըստ որի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։          

Կարդալ ավելին
1 5 6 7 8 9 209