Գևորգ Գրիգորյանը՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի թեկնածու

Գլենդելն արժանի է․ Առաջընթաց, հաշվետվողականություն և թափանցիկություն՝ ինչ է խոստանում Գևորգ Գրիգորյանը…
Մեր հայրենակից Գևորգ Գրիգորյանը, որը ԱՄՆ–ում հաջողակ գործարար ու անվանի ճարտարապետ է, որոշել է մասնակցել Գլենդելի քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններին։ Նա պաշտոնապես հաստատեց իր
թեկնածությունը՝ ներկայացնելով միասնության և առաջընթացի իր տեսլականը։
Հիշեցնենք՝ ընտրությունները տեղի են ունենալու 2026 թ. հունիսի 2-ին։
Գևորգ Գրիգորյանը Գլենդելի հանրության կողմից ճանաչվել և սիրվել է նախևառաջ իր գերժամանակակից
շինարարական նախագծերով, որոնք դարձել են մնայուն արժեքներ և համայնքային կյանքի անբաժանելի մաս։ Նա
Հարավային Կալիֆորնիայում կարևոր ներդրում է ունեցել ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային
տարածքների կառուցման և զարգացման գործում՝ աչքի ընկնելով իր նորարարական լուծումներով և տարբերվող
մոտեցումներով։ Նրա նախագծերը համադրում են հարմարավետությունն ու ֆունկցիոնալությունը՝ հարուստ
մշակութային ժառանգության արժեվորմամբ ու կիրառմամբ՝ ձևավորելով ժամանակակից և մարդակենտրոն
միջավայր։
Բացի մասնագիտական հաջողություններից, Գրիգորյանը երկար տարիներ կանգնած է եղել Գլենդելի հայկական
համայնքի կողքին՝ աջակցելով բնակիչների քաղաքացիական ակտիվությանն ու ներառականությանը։
«Գլենդելը արժանի է քաղաքային խորհրդի, որը ոչ միայն պատասխանատու կերպով կղեկավարի զարգացման
գործընթացները, այլև կհաղորդի վստահություն, միասնություն և հնարավորություններ յուրաքանչյուր ընտանիքի
համար։ Ես առաջադրվում եմ՝ քաղաքին բերելու թարմ տեսլական՝ հիմնված առաջընթացի,
հաշվետվողականության և թափանցիկության վրա։ Որպես մարդ, որը կյանքը նվիրել է ստեղծելուն և
կառուցելուն, հավատում եմ, որ առաջնորդությունը հիմնասյուներ դնելու արվեստն է՝ ապագա սերունդների
համար», – նշեց Գրիգորյանը։
Ի՞նչ է խոստանում Գևորգ Գրիգորյանը՝ ընտրվելու դեպքում․
 Կայուն և նորարարական զարգացում, պատասխանատու բնակարանային լուծումներ
 Հանրային անվտանգության ամրապնդում և կատարելագործում
 Նոր հարկային եկամուտների ներգրավում ՝ առանց բնակիչների համար հարկերը բարձրացնելու
Գրիգորյանը, ով վայելում է մեծ հարգանք ոչ միայն Գլենդելում, այլև դրա սահմաններից դուրս, ակտիվորեն
աջակցել է տեղական բազմաթիվ կազմակերպությունների, երիտասարդական ծրագրերի և քաղաքացիական
նախաձեռնությունների։

Ի դեմս նրա թեկնածության՝ ընտրողներն ունենալու են առաջնորդ, որն իր
նվիրվածությամբ ու հոգատարությամբ անբաժանելի մաս է հանրային ծառայությանը և իր մասնագիտական
հարուստ փորձով ու ձեռքբերումներով կարող է անջնջելի հետք թողնել համայնքային կյանքում։
Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրությունները տեղի կունենան 2026 թ. հունիսի 2-ին, այդ օրը քաղաքի
բնակիչները կընտրեն իրենց ապագան ձևավորող նոր ղեկավարների։

 

Spread the love