ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Այգեկ
թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի մշակման և վերափաթեթավորման (Արմավիր, գ․
Այգեկ) արտադրամասում:
Այստեղ արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ
սահմանված նորմերին:
Այսպես՝
– արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասա վորվածությունը չեն ապահովել
պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը բացառող հոսքայնության
հնարավորությունը,
– սարքավորված չի եղել բնական կամ մեխանիկական օդափոխության միջոցներով,
– շինության սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
– ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
– ենթամթերքի նախապատրաստումը չի իրականցվել առանձին տարածքներում,
– սարքավորումները և գույքը հնարավորություն չի տվել իրականացնել մաքրման և
ախտահանման աշխատանքներ,
– սարքավորումների, գործիքների, պարագաների և բեռնարկղերի մի մասը չեն գտնվել նորոգ և
մաքուր վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
Թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասը կասեցվել է մինչև հայտնաբերված
խախտումները վերացնելը։
