ՍԱՏՄ-Ն ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ՑԱՆՑՈՒՄ.ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԴԱՐԱԿԱՇԱՐԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություններ է սկսել հանրապետության
իրացման ցանցում՝ ստուգելու «Առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի փոխարինիչ»-ի և
«Կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով մթերք»-ի դարակաշարերով տարանջատման կատարումը:

Երևանի խոշոր սուպերմարկետներում տեսուչների աշխատանքին հետևել են Տեսչական մարմնի
ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանն ու Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար
Վարդանյանը:

Ընդհանուր 23 տնտեսավարողների մոտ դիտարկվել են 28 ապրանքատեսակ։ Իրականացվել են
նմուշառումներ՝ հսկիչ գնումներ, տարբեր կաթնային արտադրատեսակներից և հանձնել «Հանրապետական
անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ
փորձաքննության՝ կանաչ դարակաշարերից՝ կանթնայուղի փոխարինիչի առկայության և նարնջագույն
դարակաշարերից՝ կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշի նկատմամբ։

Անհամապատասխանություններ են արձանագրվել հետևյալ տնտեսվարողների մոտ․
ԿԱՆԱՉ ԴԱՐԱԿԱՇԱՐ
1․ «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Ամասիայի» Լոռի
պանրում,
2․ «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Աշոցք» Լոռի պանրում,
3․ «Արաքս-2» Ա/Կ-ի կողմից արտադրված «Վարդենիս» ոչխարի պանրում։

ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ԴԱՐԱԿԱՇԱՐ
1․ «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Cheese on» պանրային արտադրանքում,
2․ «Միլք մուդ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «հալած պանիր մթերք» արտադրանքում,
3․ «Վայթ ֆուդ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Չանախ» պանրային արտադրանքում,
4․ «Մովա» ՍՊԸ-ի կողմից արտադրված պանրային արտադրանք Չանախում,
5․ «Արա-Արեգ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Սևան կաթ» պանրային արտադրանք Լոռիում,
6․ «Խաք» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Արարատյան» թթվասերային մթերքում,
7․ «Արզնի կաթ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Արզնի» թթվասերային մթերքում,
8․ «Էջմիածին կաթ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Էջմիածին կաթ» թթվասերային մթերքում,
9․ «Բիալկա» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Սևանա կաթ» պանրային մթերք Չանախում։

Խախտման տեսակ՝ Կաթնայուղի զանգվածային մասի խախտում
Արտադրողների քանակ՝ 9
Նկարագրություն՝ Պահանջվում է ≥ 50%, Արձանագրվել է 1%-18%։

Մյուս ապրանքանիշերի «Կաթնամթերք»-ի և «Կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով
մթերք»-ների փորձաքննությունն ընթացքի մեջ է, դրանց արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ։

ՍԱՏՄ-ի կողմից իրականացվող վերահսկողությունները շարունակական են լինելու։

Հիշեցնենք.
Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված
փոփոխությունների 2025 թվականի ապրիլի 27-ից «Առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի)
կաթնամթերքի փոխարինիչ»-ը (կանաչ) և «Կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով մթերք»-ը
(նարնջագույն) պետք է տեղադրվեն առանձնացված սպառողական դարակաշարերում:

Դարակաշարերը պետք է ունենան, համապատասխանաբար, «Առանց կաթնային յուղի (կաթնային
ճարպի) կաթնամթերքի փոխարինիչ» և «Կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով մթերք»
նշումները՝ ընթեռնելի և տեսանելի վայրում փակցված:

Spread the love