Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Հեռագրում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած սոսկալի ահաբեկչության մասին, որի զոհն են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։ Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է։ Իմ խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ և Ռուսաստանի ժողովրդին, զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։
Կարդալ ավելինՔաղաքականություն
Գլխավորն այն է, որպեսզի ԱՄՆ-ն չմոռանա, թե ինչպես «Կրոկուսի» ահաբեկիչներին կապի ԻՊ-ի հետ. Զախարովա
Գլխավորն այն է, որպեսզի ամերիկյան իշխանությունները չմոռանան, թե ինչպես է իրենց տեղեկատվական-քաղաքական միջավայրը «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկիչներին կապում ԻՊ արգելված ահաբեկչական կազմակերպության հետ։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հիմա մենք գիտենք, թե որ երկրում են այդ արնախում այլանդակները ծրագրել թաքնվել հետապնդումից՝ Ուկրաինայում։ Այն նույն երկիրը, որն արեւմտյան լիբերալ վարչակարգերի ձեռքերով տասը տարի վերածվել է Եվրոպայում ահաբեկչության տարածման կենտրոնի՝ ծայրահեղական ավյունով առաջ անցնելով անգամ Կոսովոյից»,- գրել է Զախարովան։
Կարդալ ավելինՊատեհ պահն է Ադրբեջանին մատնացույց անելու բոլոր խնդիրները հատ առ հատ. Քաղաքագետը նախաձեռնության անդամի կարծիքը կիսում է, բայց…
«Առաջադեմ Հայաստան» քաղաքացիակայն նախաձեռնությունը պարպերաբար հանդես է գալիս հանրային հնչեղություն ունեցող , խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ:Վերջերս մամուլում և հանրային անձանց կողմից շրջանառվեց և մեկնաբանվեց նախաձեռնության անդամ ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հարցազրույցը , ով անդրադարձել էր Հայաստանի ներքաղաքական վիճակին և շրջանառվող՝ (սպասվող) Սահմանադրության փոփոխությանը և այդ նարատիվի հետևանքներն ինչ ազդեցություն կունենան հանրապետության ինչպես նաև սփյուռքի դերակատարության նկատմամբ: Պրոֆեսոր ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԸ վերոհիշյալ առաջարկվող փոփոխության և սփյուռքից քաղաքացիական նախաձեռնության անդամի տեսակետի հետ կապված ասաց,- «Ճիշտն ասած սահմանադրության փոփոխության խոսույթը պայամանավորված…
Կարդալ ավելինՆեթանյահուն և Բլինկենը Թել Ավիվում փակ հանդիպում են անցկացրել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, ով այցով Թել Ավիվ է ժամանել մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում։ Այս մասին հայտնում է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։ «Այս պահերին վարչապետ Բենիամին Նեթանյահուն փակ դռների հետևում հանդիպում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ Թել Ավիվի «Կիրիա» համալիրում», – ասվում է հայտարարության մեջ: Գրասենյակը հավելել է, որ իրենց զրույցի ավարտին «կկայանա ընդլայնված կազմով հանդիպում պատերազմի կաբինետի անդամների հետ», որում ընդգրկված են Իսրայելի կառավարության հիմնական նախարարները։ Բլինկենը նախկինում…
Կարդալ ավելինՌուսաստանի տարածքի մի մասը դե ֆակտո օկուպացված է Կիևի ռեժիմի կողմից. Պեսկով
Ռուսական տարածքների մի մասն այժմ դե ֆակտո օկուպացված է Կիևի ռեժիմի կողմից, անհրաժեշտ է ազատագրել նոր շրջաններ և պաշտպանել այնտեղ գտնվող մարդկանց, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ֆեդերացիայի չորս նոր սուբյեկտներ ունենք: Եվ մեզ համար գլխավորն այս շրջանների բնակիչներին պաշտպանելն է և այդ շրջանների տարածքի ազատագրումը, որը ներկայումս դե ֆակտո օկուպացված է Կիևի ռեժիմի կողմից»,- aif.ru-ին տված հարցազրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ինչպես նշում է հրատարակությունը, Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ…
Կարդալ ավելինԱՀԿ-ն գրանցել է ավելի քան 400 գրոհ Գազայի հատվածի առողջապահական օբյեկտների դեմ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է 410 գրոհ Գազայի հատվածի առողջապահական օբյեկտների դեմ։ Ինչպես նշվել է կազմակերպության օկուպացված պաղեստինյան տարածքի ներկայացուցչության զեկույցում, այդ հարձակումների հետեւանքով զոհվել է մոտ 700 մարդ։ «Հոկտեմբերի 7-ից ԱՀԿ-ն գրանցել է 410 հարձակում Գազայի հատվածի առողջապահական համակարգի դեմ։ Այդ գրոհները հանգեցրել են 685 մարդու մահվան, 902 հոգի վիրավորվել է»,- ասված է փաստաթղթում։ Կազմակերպությունը նշել է, որ վնասվել են 30 հիվանդանոց, 54 շտապօգնության մեքենա։ ԱՀԿ ներկայացուցչության տվյալներով՝ եւս 403 նման հարձակում կատարվել…
Կարդալ ավելինԱմիօ թվային քարտերն ամպի չափ հնարավորություններով ու 5% քեշբեքով
Հնարավորություններն ամպի չափ են, երբ օգտագործում եք Ամիօ թվային քարտերը՝ պարզեցնելով առանց այն էլ հագեցած առօրյան: Մեր սոցիալական ցանցերում (bit.ly/4cxv6IW, bit.ly/49Y6uay) անցկացվող ՙԱմպի չափ հնարավորություններ՚ արշավի շրջանակներում շարունակում ենք ցուցադրել հասարակ իրավիճակներ առօրյայից, երբ Ամիօ թվային քարտ օգտագործելը միայն հեշտացնում է կյանքը: Սրճարանում, ընկերական միջավայրում, հանգիստը վայելելիս կատարեք անհպում վճարում Ամիօ թվային քարտով՝ միևնույն ժամանակ կուտակելով 5 տոկոս քեշբեք: Եթե փորձում եք հաշվարկել, թե տաքսի ծառայության վրա ամսական որքան գումար եք ծախսում, ապա կցեք Ամիօ…
Կարդալ ավելինՊեսկով. Ադրբեջանը համաձայն չէր Հայաստանում ԵՄ առաքելության հետ
Կրեմլը կասկածելի է համարել Եվրամիության դիտորդական առաքելության արդյունավետությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Այսպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին մեկնաբանել Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ դիտորդներին անձեռնմխելիություն տրամադրող համաձայնագրի վավերացումը, ինչպես նաև առաքելության ընդլայնումը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ «Այստեղ, թերևս, արժե կասկածի տակ դնել նման առաքելության պոտենցիալ արդյունավետությունը… Հարցն այն է, թե ո՞րն է մոնիտորինգի առարկան և արդյոք այդ առաքելությունը ճանաչված է ադրբեջանական կողմից։ Եթե ճիշտ հասկանանք, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին,…
Կարդալ ավելինԵՄ առաքելությունը Հայաստանում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին եւ Ադրբեջանին. Զախարովա
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի դրական դինամիկան նկատվել է այն ժամանակ, երբ ակտիվ կերպով կատարվել են բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները, երբ իրականացվել են կանոնավոր շփումներ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ չկան այլ տեսական հնարավորություններ։ Սակայն հենց այդ ժամանակ է եղել դինամիկա՝ կապված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման եւ այն ձեւաչափերի հետ, որոնք թելադրվել են դրանցով։ Զախարովան նշել է, որ ավելի ուշ …
Կարդալ ավելին40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից
Մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունները պահանջում են ՀՀ Կառավարությունից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում։ Կազմակերպությունները խիստ մտահոգիչ են և անընդունելի են համարում ՀՀ կառավարության և Ազգային ժողովի ղեկավարների կողմից արտահայտած դիրքորոշումները։ Հասարակական կազմակերպությունների պահանջը բխում է հետևյալ հիմնավորումներից՝ Դատական հայցերով հայցվող իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չի կարող ստորադասվել կամ փոխարինվել քաղաքական գործընթացներով և դրա արդյունքում ընդունվող քաղաքական փաստաթղթերով,…
Կարդալ ավելին







