Պատեհ պահն է Ադրբեջանին մատնացույց անելու բոլոր խնդիրները հատ առ հատ. Քաղաքագետը նախաձեռնության անդամի կարծիքը կիսում է, բայց…

 «Առաջադեմ Հայաստան»  քաղաքացիակայն  նախաձեռնությունը պարպերաբար հանդես է գալիս հանրային հնչեղություն ունեցող , խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ:Վերջերս մամուլում և հանրային անձանց  կողմից շրջանառվեց և մեկնաբանվեց    նախաձեռնության   անդամ ԽԱՉԻԿ  ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ   հարցազրույցը , ով անդրադարձել էր  Հայաստանի ներքաղաքական վիճակին և շրջանառվող՝  (սպասվող)  Սահմանադրության փոփոխությանը և այդ նարատիվի հետևանքներն ինչ ազդեցություն կունենան հանրապետության  ինչպես նաև  սփյուռքի դերակատարության   նկատմամբ:

Պրոֆեսոր ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԸ   վերոհիշյալ  առաջարկվող փոփոխության  և սփյուռքից քաղաքացիական նախաձեռնության անդամի տեսակետի հետ կապված  ասաց,- «Ճիշտն ասած սահմանադրության փոփոխության խոսույթը պայամանավորված է  խաղաղ բանակցությունների գործընթացով: Պետք է ինչ-որ կերպ ամրագրել  այդ համաձայնագրի կնքումը: Հավանաբար Ադրբեջանը ինչ-որ ակնկալիքներ ունի  կամ էլ  ինչպես տեսնում ենք հիմա սուր պայքարը բանակցային   պայքարն է, ինչը բավականին թեժացել է և Ադրբեջանը  չի կողնորոշվում գնալ դեպի Արեվմուտք, ՌԴ  և այս պարագայում  Ռուս -Ուկրայինական հակամարտության ճակատում ինչ  զարգացումներ կլինեն և  որպես  խորամանկ քաղաքական գործիչ Ալիևը  հետևում է զարգացումների ընթացքին» :Շարունակելով թեման Քեռյանը կրկին  իր կարծիքը պնդեց՝  Ադրբեջանի ներքկա քաղաքական դիքորոշումը առ այն, որ եթե Ռուսաստանը  անհաջողություն է կրում ճակատում պետք է վազել արևմտյան հարթակ և այս  սողական վիճակը ձգելու քաղաքականությունը համընկել է այն բանի հետ , որ նրան մատնացույց են արել ՀՀ սահամանդրութայն  մեջ անկախության հռչակագիրը,  որը սկզբում գրվել է, որպես պրեամբուլա՝  ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության  և Արցախի հարցին ՀՀ արտաքին քաղաքականության նվիրվածության մասին:

Այսպիսով նախաձեռնության խմբի անդամի դիտարկումները սփյուռքի դերի նզավզման կամ հակառակը՝ ըստ մի շարք քաղաքական վերլուծաբանների կախված է Ադրբեջանի  կողմից տարվող քաղաքական բանակցություններից և պահանջներից:

«Մինչև սահմանադրության  հարցը չլուծվի դժվար է  պատկերացնել հետագա զարգացումները, հիմա Ադրբեջանի համար հարմար պահ է մատնացույց անելու այդ խնդիրների վրա և ասել եթե դուք Արցախը ճանաչել եք Ադրբեջանի երկրի անքակտելի մաս,  եթե դուք  հայտարարել  եք մի քանի տասնյակ անգամ  տարածքային ամբողջականության ճանաչման մասին, ինչպես կարող եք ձեր սահամանդրության մեջ այդ եզրույթը  պահպանել:Այս պարագայում ՀՀ իշխանություններն ընկել են բավական ծանր կացության մեջ:Իհարկե փորձ արվեց Ալիևին ասել, որ մենք խաղաղության պայմանագիրը  կապում ենք առանց   պետական օրենսդրության հետ կապելու , սակայն այնուամենայնիվ  կստիպեն մեզ ենթաօրենսդրական ակտ  ընդունել  մեր սահամադրության մեջ  արագ փոփոխության վերաբերյալ անկախության հռչակագրի կամ էլ կպահանջեն արագացված փոփոխության ենթարկել մեր սահամանդրության փոփոխությունը, սակայն սահմանադրության  փոփոխությունը  ձգձգվող  գործընթաց է  2-3 տարի է տևում» ,-ասաց Քեռյանը  և հավելեց, որ  հավանաբար կգնան միջանկյալ քայլի և  խաղաղության պայմանագրի հետ կապված , որպեսզի կարողանան ելք գտնել:

 Ստեղծված պայմաններում քաղաքացիական նախաձռնությունը  նույն հարցադրումն է  կարեւորել կապված  Սփյուռքի դերակատարմանը  ՀՀի «ապաքինման» գործում: Պրոֆեսոր Քեռյանը  սփյուռքի  հետ կապված հարցը շատ նուրբ համարեց թեև շատ հարցերում էլ  այն  կապը, որը  ձևավորել է Իսրայելը իր սփյուռքի հետ  պետական  տարբեր հարթակներում շատ հեռու է մեր իրականությունից, այդպիսով ըստ պրոֆեսորի  սփյուռքի դերակատարությունը վերջինս համարեց, որ լավ կլիներ  թե մշակութային կյանքին և թե քաղաքական, որը  կնպաստեր  հայրենիք-սփյուռք կապերի ուժեղացմանը , սակայն ընտրություններին մասնակցելը պետական պաշտոններ զբաղեցնելը հանրաքվեյում ձայնի իրավունք ունենալը և այլ ներկայացուցչական ֆունկցիաներ՝ դա իրավական առումով տվյալ պետութայն քաղաքացիների իրավունքն է:

Օրինակ բերելով ՝ Իսրայելն իր թիկունքում ունի ամուր սփյուռք,  ֆինանսական հենարան, իսկ մերը  բազմաշերտ հատված է առանց պարտավորությունների:  100 տարվա ցեղասպանությունից  մազապուրծ եղած հայերի համար  Հայաստանը հարազատ հուշ է: Իսկ  Իսրայելի   սփյուռքի  համար  պարտավորված են յուրաքանչյուրն  իրենց  Իսրայել –պետության առջև:

« Մենք  90 ականներին  չեն արթագաղթել  5-6 տարի ցուրտ ու մութ տարիներ ենք ապրել ակնկալելով , որ լավ է լինելու:Առհավիրքները դժվարությունները տարած մարդը  հավասար իրավունքներ պի՞տի ունենա այն մարդկանց կողկին ովքեր մեկնել են հայրենիքից դուրս:Արցախյան շարժումից մինչ օրս  քա՞նի զոհ եղավ սփյուռքից, իսկ Իսրայելը  400 հազարանոց բանակ ունի ձևավորված սփյուռքի ռեսուրսներով (զինվորներ ովքեր հայրենիքին զինվորական ծառայություն են մատուցում) իսկ մատների վրա կարելի է հաշվել մեր սփյուռքից եկողներին: Ուստի ես կարծում եմ , որ  նրանց պետք է դիտարկել մշակույթ-գրականության հարթակում, ոչ ավելին» ,-վերջում ասաց պրոֆեսոր Քեռյանը:

Լրատվություն

Spread the love