Կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող  դպրոցների ցանկում ընդգրկվել են նոր հաստատություններ

 Գործադիրի այսօրվա նիստում փոփոխություն և լրացում է կատարվել մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ցանկում:

Ըստ այդմ՝ Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2093-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկվել է Արմավիրի մարզում Ամասիայի կրթահամալիրի կառուցումը: Մեկ այլ փոփոխությամբ՝ Նոյեմբերյանում կկառուցվի հիմնական դպրոց:

Լրացումներ են կատարվել նաև վերանորոգվող և հիմնանորոգվող դպրոցների ցանկում՝ ներառելով հետևյալ հաստատությունները.

Արագածոտնի մարզ

Փարպիի Ղ․ Փարպեցու անվան, Արտենիի թիվ 1 և Ոսկեվազի միջնակարգ դպրոցներ

Կոտայքի մարզ

Քաղսիի, Առինջի Կ․ Ծառուկյանի անվան, Ծաղկաձորի և Մեղրաձորի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցներ, Հրազդանի Խ․ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոց

Արարատի մարզ

Ոստանի և Դարակերտի միջնակարգ դպրոցներ, Սիփանիկի հիմնական դպրոց

Արմավիրի մարզ

Ծիածանի, Նորապատի և Այգեվանի Մ. Խորենացու անվան միջնակարգ դպրոցներ

Գեղարքունիքի մարզ         

Գավառի թիվ 4 հիմնական դպրոց, Կարճաղբյուրի Ա. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց

Վայոց ձորի մարզ     

Ռինդի, Գլաձորի և Զառիթափի Ա. Մելիքյանի անվան միջնակարգ դպրոցներ

Սյունիքի մարզ         

Աճանանի միջնակարգ դպրոց

 

Spread the love