«Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի»-ն ընթերցողի սեղանին

«Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի»-ն ընթերցողի սեղանին

Այսօր տեղի ունեցավ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի մասնակցությամբ և աջակցությամբ տպագրված «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը։ Շուրջ չորս դար ներառող և գորգերի ավելի քան հարյուր քսան տիպ պարունակող Հայոց ազգագրության թանգարանի (ՀԱԹ) այս հավաքածուն ունի պատմամշակութային բացառիկ նշանակություն՝ ներառելով 17-19-րդ դարերով թվագրվող նմուշներ, հայատառ թվակիր հիշատակարաններով գորգեր։ Առավել հարուստ ու ամբողջական են ներկայացված Արցախի, Սյունիքի, Լոռի-Գուգարքի, Ուտիքի ու Տավուշի, Վասպուրականի, Խոյ-Սալմաստի, հարավարևելյան Կովկասի ու Պարսկաստանի, Ուրմիա լճի ավազանի գորգագործական հայաշատ կենտրոններին պատկանող գորգերը։ Ողջունելով…

Կարդալ ավելին

Բաքուն Թեհրանին հայտնել է, որ իր տարածքը չի օգտագործվի Իրանին հարվածելու համար

Բաքուն Թեհրանին հայտնել է, որ իր տարածքը չի օգտագործվի Իրանին հարվածելու համար

Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Աբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։ «Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Իրանի տարածքի դեմ ձեռնարկված գործողության հետեւանքով ստեղծված իրավիճակը… Ընդգծվել է որեւէ երկրի կողմից Ադրբեջանի տարածքը երրորդ երկրի, այդ թվում՝ հարեւան եւ բարեկամ Իրանի դեմ օգտագործելու անհնարինությունը»,- նշվել է հաղորդագրությունում։        

Կարդալ ավելին

ԱՄՆ-ը հուսով է, որ Իրանը կընտրի բանակցությունները՝ թեժացման կարգավորման համար

ԱՄՆ-ը հուսով է, որ Իրանը կընտրի բանակցությունները՝ թեժացման կարգավորման համար

Միացյալ Նահանգները հուսով է, որ Իրանը կշարունակի բանակցությունների ուղին՝ Մերձավոր Արեւելքում լարվածության սրումը կարգավորելու համար, Fox News հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Մենք զգոն ենք։ Մենք պատրաստ ենք վճռականորեն արձագանքել, մինչդեռ նախագահը շարունակում է Իրանին ասել. «Դուք խաղաղության հնարավորություն ունեք»։ Դա իսկապես այդպես է, [հնարավորությունը] ներառում է այն, ինչ քննարկվել է։ Իրանը գիտի դրա մասին, նրանք գիտեն, որ կարող են վերադառնալ։ «Հիմա նրանք իրենք են որոշումներ կայացնում։ Մենք հույս ունենք, որ նրանք կընտրեն բանակցությունների տարբերակը»,- ընդգծել է նա։ «Միացյալ Նահանգները պատրաստ է ապահովել Մերձավոր Արեւելքում գտնվող իր քաղաքացիների եւ ռազմական բազաների անվտանգությունը»,- հայտնել է Հեգսեթը։ «Մենք ունենք բոլոր անհրաժեշտ միջոցները մեր քաղաքացիներին, մեր բազաները, մեր շահերը պաշտպանելու համար»,- ասել է նա։ «Մենք օգտագործում ենք բոլոր հասանելի միջոցները մեր ժողովրդին տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում պաշտպանելու համար»,- ավելացրել է նա։ Նա զգուշացրել է Իրանին Միացյալ Նահանգների դեմ ցանկացած գործողությունից։        

Կարդալ ավելին

ՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ–ի X-ի էջում արված գրառման մեջ։ Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղության ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Դատապարտում ենք նման գործողությունները և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու պահպանել միջազգային իրավունքը»։        

Կարդալ ավելին

Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքի վրա մի քանի իրանական հրթիռներ են հարվածել. IRNA

Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքի վրա մի քանի իրանական հրթիռներ են հարվածել. IRNA

Իրանի կողմից արձակված մի քանի հրթիռներ հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին, հաղորդում է IRNA գործակալությունը։ Իր հերթին, ԻՀՊԿ-ն հաղորդում է, որ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելի տարածքում գտնվող տասնյակ թիրախների։ Military Observer-ի թելեգրամյան ալիքը հաղորդում է, որ Դիմոնայում տեղակայված Իսրայելի միջուկային կենտրոնի վրա հարձակում է տեղի ունեցել։ Կիրյայում գտնվող կառավարական համալիրը, որտեղ տեղակայված է Իսրայելի պաշտպանության բանակի անվտանգ հրամանատարական կենտրոնը, ըստ տեղեկությունների՝ իրանական հարվածի հետևանքով գործնականում ոչնչացված է։        

Կարդալ ավելին

Ազգությամբ թալիշ Իգբալ Աբիլովի դատավճիռը՝ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ճնշման դրսևորում

Ազգությամբ թալիշ Իգբալ Աբիլովի դատավճիռը՝ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ճնշման դրսևորում

Ադրբեջանի Հանրապետության Լենքորան քաղաքի Ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ՝ 2025 թվականի մայիսի 20-ին 18 տարվա ազատազրկման է դատապարտվել «Թալիշական ազգային ակադեմիայի տեղեկագիր» ամսագրի գլխավոր խմբագիր, ազգությամբ թալիշ Իգբալ Աբիլովը։ Վերջինս մեղադրվել է հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և Ադրբեջանում էթնիկ ատելություն հրահրելու մեջ՝ պետական դավաճանություն, պետության դեմ հրապարակային կոչեր՝ կատարված օտարերկրյա կազմակերպությունների կամ նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ, ազգային, ռասսայական, սոցիալական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում հոդվածներով։ Ո՞վ է ազգությամբ թալիշ, Ադրբեջանի քաղաքացի Իգբալ Աբիլովը։ Վաղ մանկությունից բնակվել է Բելառուսում,…

Կարդալ ավելին

Ակնհայտ է՝ Իրանի հարվածը լինելու է բազմաշերտ և նորագույն հրթիռների օգտագործմամբ. իրանագետ

Ակնհայտ է՝ Իրանի հարվածը լինելու է բազմաշերտ և նորագույն հրթիռների օգտագործմամբ. իրանագետ

Իրանական կողմը հաստատում է, որ Իսրայելի ուղղությամբ պատասխան հարվածի առաջին փուլը սկսվել է ԱԹՍ-ներով։ Ակնհայտ է, որ հարվածը լինելու բազմաշերտ և նաև իրանական նորագույն հրթիռների օգտագործմամբ. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Այս ֆոնին Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իսրայելցիները երկար ժամանակ պետք է մնան ռմբապաստարաններում։ Միաժամանակ իրանական կողմը պաշտոնապես հերքել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջուկային հարցերով խորհրդական Ալի Շամխանիի մահվան մասին ապատեղեկատվությունը», – նշված է հրապարակման մեջ։ Հունիսի 13-ի  գիշերը Իսրայելը…

Կարդալ ավելին

Նեթանյահուն զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններում

Նեթանյահուն զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուրբաթ օրը զգուշացրել է իսրայելցի հանրությանը, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններում՝ Իրանի կողմից սպասվող պատասխան հարվածից առաջ, հաղորդում է Reuters-ը։ Նեթանյահուն, իր գրասենյակի կողմից հրապարակված տեսաուղերձում, նաև ասել է, որ Իսրայելի հարվածները ուղղված են եղել իրանցի բարձրաստիճան հրամանատարների դեմ։ Այնուամենայնիվ, նա անուններ չի նշել։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 13-ի լուսաբացին, Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամիի, ԻՀՊԿ Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական…

Կարդալ ավելին

Ադրբեջանական ոստիկանության անպատժելիության գինը

Ադրբեջանական ոստիկանության անպատժելիության գինը

Ադրբեջանի հասարակության շրջանում լայն արձագանք է ստացել 17-ամյա Էլգուն Իբրահիմովի մահը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ երիտասարդը տեսանկարել է, թե ինչպես են ոստիկանները թմրանյութ տեղափոխում։ Ըստ ընդդիմադիր բլոգեր Մանաֆ Ջալիզադեի՝ ոստիկանները նկատել են երիտասարդին, հետապնդել են նրան, ծեծել, հանել են աչքերը։ Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով ոստիկանները 17-ամյա Էլգունին հանրակացարանի 5-րդ հարկի պատշգամբից դուրս են նետել՝ տեղի ունեցածը ներկայացնելով որպես ինքնասպանություն։ Տղայի հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը՝ պնդելով, որ նա ծեծված է եղել, գլուխը՝ կոտրված։ Դեպքից շաբաթներ անց՝ Ադրբեջանի…

Կարդալ ավելին

Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Վալենտինա Մատվիենկո

Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին Հայաստան կատարած այցի համար` նշելով, որ նման փոխադարձ այցերը կարեւոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ մասնավորապես ընդգծելով այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին…

Կարդալ ավելին
1 6 7 8 9 10 209