Փոխմարզպետ ռեալ դեմքով .

Լոռու  փոխմարզպետ նշանակվեց ԱՐՍԵՆ  ՂԱՐԻԲՅԱՆԸ՝ այսօր  կառավարութայն  նիստի ժամանակ,  ՀՀ վարչապետի որոշմամբ, Արսեն Ղարիբյանը նշանակվել է, Լոռու մարզպետի տեղակալ:
   Շնորհավորում եմ  Լոռու մարզի մեր հարգելի ազգաբանկչությանը , Արսեն Ղարիբյանի մտերիմներին, ճանաչողներին  և հարազատներին այն բանի համար, որ հրաշալի անձնավորություն  նշանակվել է գործադիր պաշտոնում, իհարկե /պաշտոն/ բառը  դժվար է համադրել  Ղարիբյանի նման համեստ, պատրաստակամ, աշխատասեր, բանիմաց ՝ ինչպես ժողովուրդն է ասում / մեծի հետ մեծ -փոքրի հետ փոքր/ , մարդ տեսակին:
   Սակայն   ժողովրդի ծոցից  դուրս եկած՝  մարդ-ղեկավարն այդպիսին պետք է լինի,  բայց մենք նաև տեսել ենք  այս բնորոշումներից հեռու  /ղեկավար  աշխատողների/, որ այսօր դժվար է այսպես՝ /Իշխանություն   ռեալ դեմքով/ տեսնել , ով  պետականամետ անձնավորություն է,  ջանք ու եռանդ չխնայող իրեն վստահված աշխատանքի գործառույթները կատարելու համար:
    Հիշում եմ նախորդ տարվա Լոռու մարզին պատուհասած աղետի ժամանակ, նա ամբողջ  ներուժով  ներգրավել էր հեղեղումների հետևանքները վերացնելու գործին: 24/7 ռեժիմով աշխատում էր , բնակիչների կողքին էր ինչպես  որ կարողացել է  , այս բնորոշումները թող մերկապարանոց չհնչեն քանի-որ անձամբ եմ առիթներ ունեցել շփվելու ,  հանդիպելու և տեսնելու այդ  ամենը:
   Հաճախ համեստությունից ելնելով նա չէր ցանկանում հարցազրույցի մեջ այս ամենը հրապարակել, – «Ինձ ժողովուրդը ճանաչում է և տեսնում է  թե ինչպես եմ  աշխատում , գրել ու հրապարակելու կարիք չկա», քանի-որ  բոլորն էին տեսնում այն ջանքերը,  որն իրականացնում է  Ղարիբյանն ու իր թիմը , ամբողջ ներուժը գործի դնելով կառավարության հետ համատեղ օր առաջ ժողովրդին օգնելու և հենց նույն տարում ոռոգման ջրով ապահովելու հնարավորությունը բաց չթողնելով, այսպիսի ընտրություն պետք է լինի ժողովրդին ծառայող պաշտոնյան:
Շատ երկար կարելի է նկարագրել Ղարիբյան մարդ տեսակի և պետական ծառայողի տեսակին:Նա կարող է լավ օրինակ լինել   մեր պետությանը  հավակնություն ունեցող  ծառայողների համար, սակայն պետք է ճանապարհ անցնել  նախ և առաջ մարդկանց հետ հարաբերվելու և նրանց վստահությունն ու համակրանքը ձեռքբերելու համար:
Կրկին շնորհավորում եմ մեր լոռեցի  հայրենակիցներին,  այսպիսի պրոֆեսիոնալ  կադրով մեր կառավարության ապարատը ներգրավելու համար:
Ի գո՛րծ մեր ժողովրդի և պետությանը ծառայելու համար. Կրկին  շնորհավորանքներս պարոն Արսեն Ղարիբյան:
Լրատվություն՝ Կարինե Սարգսյան
Spread the love