Որպեսզի միշտ տաք պահենք Արցախի թեման, մենք պետք է ունենանք հզոր Հայաստան և հզոր Սփյուռք, այսօր այդ եռամիասնությունը շատ կարևոր է: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։ «Տարբեր թեմաներ կան, մենք ունենք վերադարձի իրավունք, մշակութային ժառանգության պահպանման իրավունք, կորցրած գույքի իրավունք: Կան հարցեր, որոնք քաղաքական չեն եւ դրնք պետք է բարձրաձայնել: Ո՞վ պետք է բարձրաձայնի: Ես մի առիթով ասել եմ, որ…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տարբերվում են
Կրեմլում հաստատել են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տարբերվում են։ «Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք այն բանի վերաբերյալ, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ հակամարտության մասին։ Դա գաղտնիք չէ։ Դա լավ հայտնի դիրքորոշում է»,- երկուշաբթի ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։ Այսպես է նա պատասխանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, որն ավելի վաղ նշել էր Մոսկվայից տարբեր դիրքորոշման մասին Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ։…
Կարդալ ավելինՓաշինյանը և Ստեֆանո Տոմատն քննարկել են ԵՄ առաքելության արդյունքները, վերջինիս հետագա գործունեության հարցերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը ողջունել է պարոն Տոմատի այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաքելության արդյունավետ գործունեությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: Վարչապետ Փաշինյանը և Ստեֆանո Տոմատն անդրադարձել են ԵՄ դիտորդական առաքելության արդյունքներին, վերջինիս հետագա գործունեությանը վերաբերող հարցերի: Երկուստեք ընդգծվել է Հայաստան-ԵՄ բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը:
Կարդալ ավելինՔաղաքային տրանսպորտի գինը պետք է լինի զրոյից մինչև 100 դրամ. «Մայր Հայաստանի» նախագիծը
Երևանում իշխող փոքրամասնության կոալիցիան, օգտվելով ավագանիում առկա իրավիճակից, քաղաքային տրանսպորտից օգտվելու գների կտրուկ բարձրացման գործընթաց է նախաձեռնել: «Մայր Հայաստանը» դեմ է այդ ամենին և ներկայացրել է փոխադրավարձի հետ կապված իր նախագիծը: Ըստ այդմ՝ – ավտոբուսի, տրոլեյբուսի, մետրոյի գործող փոխադրավարձերը չպետք է ավելանան, – կենսաթոշակառուները, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները տրանսպորտային բոլոր միջոցներից պետք է օգտվեն անվճար, – քաղաքացին պետք է ունենա ընտրության հնարավորություն և ցանկության դեպքում օգտվի քարտային համակարգից, որի պայմաններում միավոր փոխադրավարձի գինը…
Կարդալ ավելինԱՄՆ բանակն իր հաշվին Ուկրաինային աջակցելու համար միջոցներ է հատկացնում. CNN
Վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ բանակը ստիպված է եղել հարյուրավոր միլիոն դոլարներ վճարել Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար, քանի որ Կոնգրեսում Ուկրաինային ֆինանսավորելու հեռանկարները մնում են անորոշ: Ըստ CNN-ի՝ բանակի պաշտոնյաներն ավելի ու ավելի են անհանգստանում, որ առանց նոր ֆինանսավորման նրանք ստիպված կլինեն գումար խնայել այլ կարևոր նախագծերի վրա՝ շարունակելու աջակցել Կիևին: 2023 թվականի հոկտեմբերից՝ ֆինանսական տարվա սկզբից, բանակն ավելի քան 430 միլիոն դոլար է ծախսել տարբեր գործողությունների վրա, այդ թվում՝ ուկրաինական զորքերի վերապատրաստման,…
Կարդալ ավելինԼՂ խնդիրը լուծված չէ, Արցախի հայաթափումը բռնազավթումը չի կարող վերացնել ինքնորոշման անքակտելի իրավունքը․ Արցախի ԱԺ
Արցախի Ազգային ժողովի ղեկավար կազմը հանդիպել է Արցախի հարցերով Հանձնախմբի համակարգողի հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից: «Այսօր՝ փետրվարի 19-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը և խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի հետ: Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, որ Արցախի հայաթափումը և ժամանակավոր բռնազավթումը չի կարող վերացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման…
Կարդալ ավելինԻրանի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները բանակցություններ են վարել
Իրանի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իսլամական համագործակցություն կազմակերպության արտահերթ նիստի անցկացման պլանները՝ դիտարկելու համար այն ահավոր հանցագործությունները, որոնք կատարում է սիոնիստական վարչակարգը Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ, տեղեկացրել է IRNA-ն։ Հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը եւ նրա սաուդցի գործընկեր Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը պաղեստինցիների հանդեպ Իսրայելի վայրագությունների դադարեցման համատեղ ջանքերի կոչ են արել։ Ամիր-Աբդոլահիանն ասել է, որ ինքն առաջարկել է ԻՀԿ արտգործնախարարների արտահերթ հանդիպման գաղափարը՝ Գազայում ճգնաժամի կարգավորման…
Կարդալ ավելինԲայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ հանդիպմանը մեղադրել է Հայաստանին եւ բողոքել ԵՄ առաքելությունից
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։ Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպման ժամանակ քննարկվել են Բաքվի եւ Երեւանի միջեւ երկկողմ հիմքով հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մշտապես հանդես է գալիս սպառնալիքներով Հայաստանի հասցեին, նա Երեւանին մեղադրել է խաղաղության գործընթացը խափանելու ձգտման մեջ։ Նա դժգոհություն է հայտնել Հայաստանում Եվրամիության առաքելությունից, որն իբր «օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության…
Կարդալ ավելինՌուսաստանը վաղուց սպառել է Արևմուտքի նկատմամբ բարի կամքի ժեստերի սահմանը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում բացատրել է, որ Մոսկվան սպառել է Արևմուտքի հանդեպ լավ ժեստերի սահմանը, և հարաբերությունների կարգավորումն այլևս կախված չէ ռուսական կողմից, նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով. արեւմտյան երկրների հետ հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, փոխանցում է ТАСС-ը։ «Ինչ վերաբերում է հարաբերությունների վերականգնմանը, ապա նախագահը նույնպես ասել է այդ մասին»,- «Եվրամայդան. Ուկրաինայի կորցրած տասնամյակը» գիտագործնական համաժողովում հիշեցրել է Լավրովը. «Մի օր հարաբերությունները կվերականգնվեն։ Երբ դա տեղի ունենա, դա…
Կարդալ ավելին«Ապրելու ձայն»գրական-մշակութային նախաձեռնությունը սիրով հրավիրում է
Փետրվարի 18-ին Ժամը 17.00 սպասում են ք բոլորին «Թումանյանս» սրճարանում։ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և «Թումանյանս» սրճարանի համագործակցությամբ մեկնարկում է «Ապրելու ձայնը» գրական-մշակութային նախաձեռնությունը, որի շրջանակում յուրաքանչյուր ամիս «Թումանյանս»-ում կկայանան հանդիպում-զրույցներ Արցախի գրական և մշակութային դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ։ Նպատակն է՝ եւ՛ ներկայացնել, եւ՛ բացահայտել Արցախի մեր շնորհալի հայրենակիցներին։ Առաջին հանդիպումը գրական է լինելու, կկայանա Գիրք նվիրելու օրվա նախօրեին։ Այն կազմակերպում ենք Արցախի գրողների միությանը կից վարչության անդամների հետ։ Գրողները…
Կարդալ ավելին









