Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է Թուրքիայի վրա, սակայն ունի գլոբալ հեռանկար, երեքշաբթի հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն։ «Մենք ձևավորել ենք մեր արտաքին քաղաքականությունը, որը կողմնորոշված է Թուրքիային, սակայն գլոբալ հեռանկարով, և հետդարձի ճանապարհ չկա»,- ասել է Էրդողանը Անկարայում ունեցած ելույթում։ Ըստ նրա, Թուրքիան «ուշադրություն չի դարձրել այն պատերազմ հրահրողներին, որոնք փորձել են երկիրը ներքաշել արյունալի հակամարտությունների մեջ ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում»։ «Չնայած երրորդ կողմերի միջամտությանը, որը հակառակն էր ենթադրում, մենք…
Կարդալ ավելինՔաղաքականություն
ԱԺ-ում Փաշինյանը հանդիպել է ՔՊ խմբակցության անդամների հետ. ներկա են եղել կառավարության անդամներ
Դեկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հայտբում են ՔՊ կուսակցությունից: Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի և Կառավարության համատեղ գործունեությանը և ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր:
Կարդալ ավելինՍերժ Սարգսյանի նախագահությամբ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են նաև ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումները
Սույն թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը․ «Նիստին ամփոփվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Գործադիր մարմնի անդամների հանդիպումները կուսակցության մարզերի շրջանային կազմակերպությունների ակտիվի և համակիրների հետ։ Նախագահ Սարգսյանի կողմից տրվել են ՀՀ մարզերում և Երևանում ծրագրերի մշակման և իրականացման հանձնարարականներ։ Քննարկվել են նաև ներքաղաքական…
Կարդալ ավելինՆեթանյահուն նշել է Գազայի հատվածում խաղաղության երեք պայման
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է Գազայի հատվածում հակամարտության ավարտի երեք պայման՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացում, անկլավի ապառազմականացում եւ ապաարմատականացում, գրել է նա The Wall Street Journal թերթի հոդվածում։ «ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի, Գազան պետք է ապառազմականացվի, իսկ պաղեստինյան հասարակությունը պետք է ապաարմատականացվի։ Այս են խաղաղության երեք նախապայմանները Իրսայելի եւ Գազայի հատվածի իր պաղեստինցի հարեւանների միջեւ»,- գրել է Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ շատ այլ երկրներ աջակցում են Իսրայելի մտահղացմանը արմատական շարժման ոչնչացման…
Կարդալ ավելինՊուտինը և ԱՊՀ երկրների ղեկավարներն այցելել են «Ցարսկոյե Սելո» թանգարան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հետ այցելել է Ցարսկոյե Սելո թանգարան-արգելոց, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ռուս կայսրերի նախկին ամառային նստավայրը վերափոխվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին։ Եկատերինայի պալատի դիմացի հրապարակում մի հսկայական կենդանի տոնածառ է դրված, որը տոնականորեն զարդարված էրփայլերով, ոսկե աստղերով և Սուրբ Ծննդյան հրեշտակներով: Պալատի դիմաց հսկայական սառցե բլուր է, որը դարձել է թատերական ներկայացման կենտրոն, որով կազմակերպիչները ողջունել են հարգարժան հյուրերին։ Պուտինն ու մյուս առաջնորդները կարճատև կանգ են…
Կարդալ ավելինԻնչպես և ասում էինք` Նիկոլը գնաց եվրասիական դաշտ, գնալու է նաև ՀԱՊԿ․ Արտակ Զաքարյան
Ինչպես և ասում էինք` Նիկոլը գնաց եվրասիական դաշտ. Գնալու է նաև ՀԱՊԿ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մինչ այդ, սխալ և հանցագործ հաշվարկի հիման վրա, Արցախը զոհաբերելու և հակառուսական կապիկություն անելու դիմաց` Արևմուտքից սեփական իշխանության անվտանգության երաշխիքներ ստացավ: Հույս ուներ, որ ռուսներն ուկրաինայում պարտվելու են արևմուտքին: Հիմա, երբ բոլորին հասկանալի է, որ Ուկրաինան և արևմուտքը պարտության ճանապարհին են` հայրենիք վաճառողը եվրասիական ճամբարում ներողամտություն է փնտրում:…
Կարդալ ավելինԱՄՆ բանակը 2024թ. կունենա նոր գրոհային հրացան
Գալիք տարի Պենտագոնը նոր գրոհային հրացան կունենա Next Generation Squad Weapon (Նոր սերնդի ստորաբաժանման զենք) ծրագրի շրջանակում, տեղեկացրել են ամերիկյան ԶԼՄ-ները։ Ծրագիրը գործարկվել է 2017թ. М4 հրացանը եւ М249 գնդացիրը փոխարինելու համար։ AR-15 – М16 ընտանիքը եւ М4-ի տարատեսակները մոտ 50 տարի եղել են ամերիկացի զինվորի հիմնական զենքը։ Սպասվում է, որ նոր զենքը կկարողանա խոցել զրահաբաճկոնները մեծ հեռավորություններից։ Կոնստրուկտորներն առաջարկել են մի քանի տարբերակներ։ Մասնավորապես, SIG Sauer գերմանական ընկերության ամերիկյան բաժանմունքը աշխատում է 277 FURY…
Կարդալ ավելինԵՄ դիտորդները Սոթքում պարեկություն են իրականացրել
ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդները պարեկություն են իրականացրել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում։ «Դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին հարող Սոթքում անվտանգության իրավիճակի իրազեկման պարեկություն են իրականացրել։ Պարեկային ծառայության նպատակն է տեղում դիտարկել և զեկուցել անվտանգության իրավիճակի մասին և նպաստել հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը»,- նշվում է հաղորդագրությունում։
Կարդալ ավելինԿրեմլ. Պուտինը և Փաշինյանը կկարողանան շփվել Սանկտ Պետերբուրգում նախատեսված միջոցառումների շրջանակում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանան շփվել Սանկտ Պետերբուրգում այս օրերին նախատեսված միջոցառումների շրջանակում՝ ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության ղեկավարների մասնակցությամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Նրանք հիանալի հնարավորություն կունենան շփվելու կուիսներում՝ առաջիկա միջոցառումների շրջանակում»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի և Փաշինյանի միջև առանձին բանակցություններ կլինեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական…
Կարդալ ավելինՀայաստանի հետ խաղաղության պայմանագիրը 100 տոկոսով ամեն ինչ չի լուծի. Բայրամով
Խաղաղության պայմանագիրը ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի։ Այս մասին ասել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանական հեռուստատեսության հարցազրույցում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի հետ կապված բոլոր կարեւոր նախաձեռնությունների հեղինակն է. «Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից։ Կարեւոր է, որպեսզի երկու կողմերը այստեղ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Ադրբեջանի լիակատար ինքնիշխանոսւթյան վերականգնումից հետո մենք ուշադիր հետեւում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին։ Մենք նաեւ լսում ենք որոշ դրական արձագանքներ»։ Գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է,…
Կարդալ ավելին









