Ջրային օրենսգրքում նոր հասկացություն սահմանելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում եւ ամրագրել «փակ շրջանառու համակարգ» հասկացությունը: Այս մասին նոյեմբերի 21-ին կայացած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացնելով օրենքի նախագիծը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարեւորել է Արարատյան դաշտում ստորգետնյա խորքային հորերի եւ ջրային պաշարների կառավարումը: Պատգամավորը նկատել է, որ խնդիրը մշտապես արդիական է…
Կարդալ ավելինԱյլ
Առաջարկվում է ընդլայնել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցները
Գործադիրն առաջարկում է ընդլայնել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցները՝ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի փոխարեն նախատեսելով 5-ից 30 տոկոսի չափով: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի գնահատմամբ նպատակն է մեծացնել համայնքային իշխանությունների՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու միջոցով համայնքային բյուջեն կառավարելու հնարավորությունները: «Բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով սահմանված է, որ վարչական բյուջեից մի դեպքում մինչեւ 20 տոկոս, մյուս դեպքում՝ 5-20 տոկոսի չափով կարելի էր մասհանումներ կատարել…
Կարդալ ավելինԱռաջարկվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն
«ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի պահպանության ծառայության առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները, մանրամասնել է նման ծառայություն հիմնելու առաջնահերթությունը, այն է՝ գործող 8-ժամյա ծառայությունն առաջարկվում է դարձնել 24-ժամյա: Ըստ նախարարի՝ 8-ժամյա ծառայությունը ռիսկեր է պարունակում: Առաջարկվում…
Կարդալ ավելինՁեռնարկատերերի պետական հաշվառումը եւ իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու համար կստեղծվեն իրավական հիմքեր
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր այն անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` ՀՀ ԱԺ նոյեմբերի 21-ի արտահերթ նիստում խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվել է նաեւ…
Կարդալ ավելինՀայաստան ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու որոշման շուրջ աշխատանքը շարունակվում է
Հայաստան Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի (ՀԱՊԿ) մոնիթորինգային առաքելության ուղարկման մասին նախագծի եւ այլ գործնական միջոցների վերաբերյալ աշխատանքը Երեւանի՝ օրակարգից ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների հայտարարությունը հանելու խնդրանքից հետո, ի աջակցություն Հարավային Կովկասում խաղաղության ձեռքբերմանը, շարունակվում է։ Այս մասին նշվել է ՀԱՊԿ Քարտուղարության հրապարակած մեկնաբանությունում։ «ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նախօրեին կայացած նիստերում (Մինսկ) հայկական կողմը առաջարկել էր հանել հայտարարության դիտարկումը։ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագի շուրջ եւ գործնական այլ միջոցների ցուցաբերման աշխատանքը շարունակվում է»,- նշվել է հաղորդագրությունում։
Կարդալ ավելինԱլիեւը մեղադրել է Ֆրանսիային Հարավային Կովկասում «կայունությունը խախտելու» մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեղադրել է Ֆրանսիային Հարավային Կովկասում «կայունությունը խախտելու» մեջ։ Ավելին, հատուկ Ֆրանսիայի եւ Արեւմուտքի երկրների հասցեին մեղադրանքները հնչեցնելու նպատակով Բաքվում տեղի է ունենում «Ապագաղութացում. կանանց ուժեղացումը եւ զարգացումը» միջազգային կոնֆերանս, որի մասնակիցներին էլ դիմել է Ալիեւը։ «Ֆրանսիան խախտում է կայունությունը ոչ միայն իր նախկին եւ ներկա գաղութներում, այլեւ մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, որտեղ աջակցում է անջատողական միտումներին եւ անջատողականներին։ Նա իրականացնում է ռազմատենչ քաղաքականություն՝ զինելով Հայաստանին, խրախուսում է Հայաստանի ռեւանշիստական ուժերին, հող…
Կարդալ ավելինԱրարատյան դաշտում գործող ընկերությունները պետք է ջրի շրջանառման փակ համակարգ ներդնեն
Հայաստանում ջրօգտագործող ընկերությունները, որոնք գործում են Արարատյան դաշտում, պետք է ներդնեն ջրի շրջանառման փակ համակարգեր։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, Ջրային օրենսգրքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի 21-ին ասել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Նրա խոսքով, այս միջոցը անհրաժեշտ է այն աղետալի իրավիճակի կարգավորման համար, որն ստեղծվել է Արարատյան դաշտի արտեզյան հորացնքերում։ Պատճառը, նշել է նախարարը, կլիմայի փոփոխությունն է եւ քաղաքացիների ոչ պատշաճ տնտեսվարումը։ «Մասնավորապես, նախատեսված է…
Կարդալ ավելինՆեթանյահուն կհանձնարարի պոլիգրաֆով ստուգել կառավարության անդամներին՝ արտահոսքից խուսափելու համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհանձնարարի Ընդհանուր անվտանգության ծառայության աշխատակիցներին պոլիգրաֆով ստուգել կառավարության անդամներին, որպեսզի կանխվի տեղեկատվության արտահոսքը։ Այս մասին նշել է Kan պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում կատարելով օրինագծի տեքստին, որը մշակում են Նեթանյահուի գրասենյակում։ Ընդհանուր անվտանգության ծառայության աշխատակիցները դեռ համաձայնություն չեն տվել այդ գործողությանը։ Հեռուստառադիոընկլրությունը նշել է, որ անվտանգության ուժերը համաձայն չեն տեքստում օգտագործված ձեւակերպումներին։ Պոլիգրաֆով ստուգման, ըստ նոր օրինագծի, պետք է ենթարկվեն կառավարության բոլոր անդամները, իրավաբան խորհրդականները եւ անվտանգության համակարգերի՝ նիստերին ներկա ղեկավարները։ Նեթանյահուն ինքը…
Կարդալ ավելինՀայաստանն Ադրբեջանին է ուղարկել խաղաղության համաձայնագրի իր առաջարկը. ԱԳՆ
Ի պատասխան Ադրբեջանի նախագահի երեկ կատարած հայտարարությանն ի պատասխան հայկական կողմը մեզ հասած տեղեկատվությամբ տվել է պատասխան՝ որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու վերաբերյալ հրապարակային հայտարարության շարունակություն՝ հայկական կողմն ադրբեջանական կողմին է ներկայացրել համաձայնագրի իր 6-րդ առաջարկը: Այս մասին տեղեկանում է Հայաստանի ԱԳՆ-ից: «Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նախկինում հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթղթի կնքմանն ու ստորագրմանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։…
Կարդալ ավելինՊեսկովը հայտնել է, որ Ուկրաինան շատ անգամներ բառերով մահափորձ է կատարել Պուտինի դեմ
Կիեւի իշխանությունները շատ անգամներ բառերով են «մահափորձ կատարել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, բայց իրականում ոչինչ չի ստացվել, համոզված է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոկոմիտեի լրագրող Պավել Զարուբինի հարցազրույցում նա մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Պուտինի հասցեին սպառնալիքներ պարունակող հայտարարությունները։ «Եթե հիշում եք, Պուտինի դեմ Ուկրաինայից բազմաթիվ անգամներ «բանավոր» մահափորձ է կատարվել ամենատարբեր մակարդակներում։ Մենք մեզ հիանալի հաշիվ ենք տալիս։ Նրանց մոտ ոչինչ չի ստացվի»,- ընդգծել է Պեսկովը։
Կարդալ ավելին