««Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն ՊՈԱԿ-ի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու համար շինարարին տրվել է մինչեւ այսօր. Աշխատանքներն ավարտին չհասցնելու դեպքում կապալային գնման պայմանագիրը միակողմանի կլուծվի: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը: Նա տեղեկացրեց, որ տեղի է ունենալու հանդիպում-քննարկում բոլոր ժամկետանց շինարարությունների կապալառուների հետ, որտեղ հստակեցվելու են վերջնաժամկետները եւ խիստ զգուշացում է տրվելու, որպեսզի խելամիտ ժամկետում ավարտեն շինարարությունը. հակառակ պարագայում ծրագրերն իրականացնող…
Կարդալ ավելինԱյլ
Իրանը հերքել է ՌԴ-ին Ուկրաինայի դեմ կռվելու համար բալիստիկ հրթիռներ տրամադրելու լուրը
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հերքել է այն մեղադրանքները, թե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է տրամադրել Ուկրաինայում պատերազմի համար, տեղեկացրել է Mehr-ը։ «Չնայած բալիստիկ հրթիռների վաճառքի որեւէ իրավաբանական սահմանափակում չկա, Իրանը բարոյապես պարտավոր է ձեռնպահ մնալ զենքի գործարքներից ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ, որպեսզի չխորացնի պատերազմը։ Դա հիմնված է միջազգային օրենքներին եւ ՄԱԿ Կանոնադրությանը Իրանի կողմնակցության վրա»,- նշվել է առաքելության հաղորդագրությունում։ Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանը Ռուսաստանին հսկայական քանակությամբ «երկիր-երկիր» դասի…
Կարդալ ավելինԹուրքիայի դպրոցներին սկանդալային հրահանգ է ուղարկվել. Սուրբ ծնունդը եւ Հարության տոնը նշելն արգելվում է
Թուրքիայի մեջլիս հարցադրում է ներկայացվել երկրի բոլոր դպրոցներին ուղարկված ուսումնական նոր ձեռնարկի հետ կապված, որում նշվում է, որ դպրոցներում արգելվում է նշել կամ տոնել քրիստոնեական տոները։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Թուրքիայի մեջլիսի քրդական DEM կուսակցության պատգամավոր Ջորջ Ասլանը այս սկանդալային հրահանգի հետ կապված Թուրքիայի մեջլիսում գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինին։ Հարցադրման մեջ հիշատակվել է, որ Թուրքիայում ապրում են տարբեր ազգությունների եւ կրոնների ներկայացուցիչներ, ովքեր նշում են Սուրբ Ծնունդը եւ…
Կարդալ ավելին«Գոյ» թատրոնը դիմել է ՄԻՊ-ին. «Տալիս ենք մեր գրավոր համաձայնությունը դիմելու ՀՀ Գլխավոր դատախազին»
«Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. ««ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՓՆՏՐԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ԴԻՄՈՒՄ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան «Մշակույթն առաջնային դեր ունի երկրի կայուն զարգացման, մարդկանց հոգևոր պահանջմունքների բավարարման, երջանկության, բարեկեցիկ և կրթված հասարակության, սոցիալական համախմբվածության, ներառական համայնքների ստեղծման, ինչպես նաև ինքնության ձևավորման գործընթացներում: Կառավարության մշակութային քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու երկրի սոցիալտնտեսական զարգացման գործընթացներում մշակույթի դերի մեծացմանը, ընդլայնմանը, մշակութային կյանքին հասարակության մասնակցության և ակտիվ հաղորդակցության ապահովմանը, արվեստի տարածման և ժառանգության պահպանության գործում…
Կարդալ ավելինՀՀ-ում մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ է ստանում աշխատողների 43 տոկոս, իսկ 150-500 հազար դրամ՝ 40 տոկոսը
2023 թվականի դեկտեմբերի դրությամբ եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի քանակը կազմել է 741,726, ինչը 2018 թվականի մայիսի համեմատ ավելի է 193 737-ով կամ 35,4%-ով: Այս մասին ասված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։ Եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը կազմել է շուրջ 716 000, ինչը 2022 թվականի նույն ցուցանիշից ավելի է շուրջ 41 000-ով, 2021 թվականի ցուցանիշից` շուրջ 80 000-ով, իսկ 2018 թվականի ցուցանիշից` շուրջ 156…
Կարդալ ավելինԲԱԶՄԱՊՐՈՖԻԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ .ՊԱՅՔԱՐ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒ ՄԻՋԱՏՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ . ԱՇՈՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՓԱԿԱԳԾԵՐ Է ԲԱՑՈՒՄ
«Հակահամաճարակային Արշավախումբ» -ը հանրապետության լայն շրջանակներին , սպառողներին վաղուց է հայտնի , նա իրականացնում է բազմապրոֆիլ ծրագրեր կապված վնասատու միջատների ինչպես նաև պայքար կրծողների դեմ:Ինչպես անհատ սպառողների (ֆիզիկական անձանց, առանձնատուն, բնակարան, մառաններ, նկուղներ, ավտոտնակներ, այգիներ և այլն) այնպես էլ իրավաբանական անձանց շրջաններում` (գրասենյակներ, հիվանդանոցներ, գործարաններ համայնքապատկան ենթակառուցվածքներ և ցանկացած հիմնարկություն, որտեղ անհրաժեշտ է ազատվել վնասատու միջատներից և անցանկալի հյուրերից՝ կրծողներից): Բայց շատ կարևոր է ծանոթանալ այն մեթոդոլիագերին, որին շատ արհեստավարժ տիրապետում են այն բոլոր նրբություններին…
Կարդալ ավելինՔննարկվել է ՀՀ-ի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստի հնարավորությունը
Փետրվարի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ։ Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների միջև ստորագրված հուշագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ծրագրերին և հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու հնարավորությանը:
Կարդալ ավելինՌԴ ԱԳՆ. Ակնկալում ենք բացատրություններ՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցությունը սառեցնելու՝ Փաշինյանի հայտարարության հետ կապված
Մոսկվան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ, ելնում է նրանից, որ Երևանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով, սակայն Ռուսաստանի Դաշնությունը Երևանից պարզաբանում է սպասում այս հայտարարության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցում է RIA Novosti-ն։ «Մեր կողմից կրկին ուզում ենք ընդգծել, որ կտրականապես մերժում ենք Հայաստանի իշխանությունների կշտամբանքները՝ կապված 2021-2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները…
Կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին
ՊՆ progressarmenia.com լրատվական կայքին փոխանցմամբ փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին: ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։ Ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելինՀայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գարեգին Նժդեհի հասցեին Իսրայելի դեսպանի խոսքերին. Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիա գործակալության համար մեկնաբանել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի՝ դեռևս հունվարի 1-ին արված արտահայտությունները հայ ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասին։ Գարեգին Նժդեհի ծննդյան օրը մի խումբ անձինք ակցիա են անցկացրել նրա հուշարձանի առջև՝ նացիստական խորհրդանիշներ օգտագործելով: Դրանից հետո Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը (նստավայրը՝ Երուսաղեմ) X սոցցանցում գրել էր, որ «նացիստների հանցակից Գարեգին Նժդեհի փառաբանումն անընդունելի է», և որ «իշխանությունները պետք է ամուր դիրքորոշում որդեգրեն նեոնացիզմի և հակասեմականության ցանկացած ձևի դեմ»։…
Կարդալ ավելին









