«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածուն Թաթուլ Պետրոսյանը հրաժարվել է մանդատից։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի՛ հայրենակիցներ, «Մայր Հայաստան» դաշինքի կազմում մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին՝ ստացել եմ Երևանի ավագանու մանդատ: Տեղեկացնում եմ ձեզ, որ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ քննարկումների արդյունքում որոշել ենք, որ մեր հռչակած քաղաքական նպատակներին հասնելու համար իմ գործունեությունն առավել արդյունավետ կլինի ոչ ավագանու կազմում, քանզի աշխատանքի որոշակի բաժանում է լինելու: Այդ իսկ պատճառով հրաժարվում եմ ավագանու մանդատից: «Մայր…
Կարդալ ավելինԱյլ
Չարենցավանի գետնանցումը «բանտիկով» նվիրո՞ւմ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 10 –ին տեղի ունեցավ Չարենցավան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի թիվ 3 հերթական նիստը, ու քանի –որ այդ օրը նշվում էր նաև ՏԻՄ ձևավորման 27 –րդ ամյակը ՝ համայնքի ղեկավար Շահգալդյանն մեկնել էր միջոցառման, իսկ վարչական ղեկավարները պատահաբար՝ թե ոչ նույնպես ներկա չէին նիստին: Հակոբ Շահգալդյանի փոխարեն ավագանու նիստը բացեց և վարեց առաջին տեղակալ Սևակ Վարդանյանը: Նիստն անցավ լարված մթնոլորտում: Օրակարգում ընդգրկված էր 7 հարցեր, սակայն անհամաձայնությունը մեծ էր առաջարկվող հարցերի և դրանից բխող խնդիրների…
Կարդալ ավելինՍԱՏՄ-ում ի՞նչ է քննարկվել ձկնամթերք արտահանողների հետ
ՍԱՏՄ պաշտոնական էջից տեղեկանում ենք , որ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը հանդիպել է ձուկ-ձկնամթերքի արտահանմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ Ձկան արտահանման ոլորտում առկա խնդիրների քննարկման նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել համապատասխան գործունեությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները:Բացի այդ Քննարկվել են ձկան արտահանման գործընթացներին ու փաստաթղթաշրջանառությանը, մասնավորապես՝ նմուշառման անասնաբուժական ենթահսկման բեռների համար տրվող ձև 8 համապատասխանության տեղեկանքի տրամադրման գործընթացին, հանգստյան օրերին արտահանման կազմակերպմանն վերաբերող և այլ հարցեր։ Շեշտելով, որ ձկնարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը մեկնում է Փարիզ՝ մասնակցելու «Փարիզի խաղաղության համաժողով 2023»-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Փարիզ։ Նա մասնակցելու է «Փարիզի խաղաղության համաժողով 2023»–ին։ Տեղեկությունը հրապարակված է համաժողովի պաշտոնական կայքէջում։ Այն անցկացվելու է նոյեմբերի 10-11-ը։ Համաժողովի բանախոսներն են լինելու` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Փարիզի «Խաղաղության համաժողովի» նախագահ Անխել Գուրիան և մի շարք այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Բանախոսների թվում ընդգրկված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում. լեռներում թաց ձյուն կտեղա
Նոյեմբերի 10-ին մարզերի մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ՝ լեռներում տեղ-տեղ թաց ձյան տեսքով։ Օդերեւութաբանները ցերեկվա ժամերին կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ 14-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կիջնի 4-6 աստիճանով, բայց արդեն հանգստյան օրերին նորից փոքր-ինչ կբարձրանա։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +14+16։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +7+11, Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +6+9, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+7,…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 9-ին, կազմել է 402.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 430.34 դրամ (աճել է 0.86 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.33 դրամ (աճել է 0.97 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-403 դրամով, վաճառվում է 406-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 421-428 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԶախարովան մեկնաբանել է ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին Արմեն Գրիգորյանի բացակայությունը
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սկզբում պատրաստվում էր մասնակցել ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին, սակայն հետո հրաժարվեց ժամանակացույցի փոփոխության պատճառով։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ավելի ուշ տեսանք, որ նա Երեւանում ընդունեց Հարավային Կովկասի հարցերով պետդեպարտամենտի ավագ խորհրդականին։ Միևնույն ժամանակ, Հայաստանը ներկայացնում էր ՌԴ-ում իր դեսպանը և ընդհանուր առմամբ մասնակցում էր հանդիպմանը»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ կոնկրետ միջոցառման մասնակցության մակարդակը որոշում է ինքը՝ պետությունը։
Կարդալ ավելինՌԴ ԱԳՆ-ն «ցնցված է Իսրայելի դեսպանի հայտարարություններից»
Հայտարարությունները, թե Գազայի հատվածից ռուսների մեկնումը համակարգելու համար կարող է պահանջվել երկու շաբաթ, ցնցող են։ Ռուսական կողմից տարհանման համար ամեն ինչ պատրաստ է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Վեդոմոստի»-ն։ «Մենք իսկապես ցնցված էինք՝ լսելով երեկ Մոսկվայում Իսրայելի դեսպանի հայտարարությունը, որ ռուսական ցուցակների համաձայնեցման համար կարող է պահանջվել մինչև երկու շաբաթ: Այս տրամաբանությունը, իհարկե, անընդունելի է»,- ասել է նա ճեպազրույցում։ Ըստ ներկայացուցչի՝ ռուսական կողմից ամեն ինչ պատրաստ է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիների տարհանման համար։ «Մենք չենք կարող հասկանալ, թե ինչու այս…
Կարդալ ավելինԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհուրդի տարածած հաղորդագրությունից: «ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել, որտեղ նոյեմբերի 10-ին կմասնակցի «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողով»-ին: Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը մի շարք աշխատանքային հանդիպումներ կունենա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելինԹուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Թուրքիայի նախագահ Էրդողանը Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր հաղորդակցության գրասենյակի, Էրդողանը և Ռաիսին քննարկել են Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը և դրա լուծման համար անհրաժեշտ քայլերը, Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ նախագահ Էրդողանը հայտարարել…
Կարդալ ավելին