Տրիպտոֆանով հարուստ դիետան նպաստում է ռեւմատոիդ արթրիտի առաջացմանը. JCI

Աղեստամոքսային տրակտի մանրէները կարող են տրիպտոֆանի ամինաթթուն սննդից վերածել բորբոքային նյութի, որը բարձրացնում է ռեւմատոիդ արթրիտի հավանականությունը։ Այս մասին է վկայում հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Clinical Investigation-ում (JCI)։

Տրիպտոֆանը անփոխարինելի ամինաթթու է, որը չի առաջանում մարդու օրգանիզմում, բայց պարունակվում է մսի, ձկան, կաթնամթերքների եւ որոշ սերմերի ու ընկույզների մեջ։ Այն անհրաժեշտ է սպիտակուցների արտադրման, մկանների ամրացման եւ նեյրոտրանսմիտերների (նյութեր, որոնք ազդանշան են տալիս նյարդային համակարգի վերաբերյալ) մշակման համար։

Նոր հետազոտությունում գիտնականները պարզել են, որ մկների աղիների մանրէները կարող են տրիպտոֆանը վերածել ինդոլի՝ բորբոքման խթանիչի, կապված ռեւմատոիդ արթրիտի առաջացման հետ։ Գիտնականները պարզել են, որ այդ նյութը ստիպում է կենդանիների իմունիտետին մշակել ագրեսիվ Т- բջիջներ, որոնք գրոհում են հոդերի հյուսվածքները։

Գիտնականները փորձեր են կատարել մկների վրա։ Նրանց մոտ արթրիտ են առաջացրել հատուկ տիպի կոլագենների օգնությամբ։ Բայց մկների մոտ, որոնց միկրոբիոմը ոչնչացրել են հակաբիոտիկներով, արթրիտ չի առաջացել։ Նման էֆեկտ նկատվել է տրիպտոֆանի սահմանափակմամբ դիետայի դեպքում։Գիտնականները կարծում են, որ դրան կարելի է հասնել դեղերի օգնությամբ, որոնք արգելակում են ինդոլի գեներացիան։ Դրանց թեստավորումը ժամանակ կպահանջի, իսկ այժմ արդեն կենսաբանները խորհուրդ են տալիս ուտել որքան հնարավոր է շատ բուսական սնունդ՝ ավելի քիչ միս:Ըստ նրանց ավելի շատ օգտակար է միջերկրածովյան դիետան:

Spread the love