ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում եւ Արցախում կատարվող իրադարձություններին: «Հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը. Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի խմբակցության ղեկավարը սպառնում է, որ արյուն կթափեն, հետո ասում, որ սպասում են` կանչը երբ կհնչի: Սեպտեմբերի 19-ին հնչում է կանչը` ադրբեջանական թնդանոթների համազարկով: Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա: Սեպտեմբերի 20-ին ձեռք է բերվում հրադադարի համաձայնություն, որի ակտիվ մասնակիցներից մեկը Լեռնային Ղարաբաղի դաշնակցական ԱԺ նախագահն է: Համաձայնությանը ՀՀ-ն…
Կարդալ ավելինԱյլ
Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԼՂ ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Հայտնում են ԱԳՆ-ից: Ի շարունակություն նախորդ քննարկումների և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի՝ քննարկվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության հարցերի, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին։
Կարդալ ավելինՏոյվո Կլաարը Բաքվում հանդիպել է Ալիեւի հետ
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին տեղեկությունը տարածել է Ալիեւի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Կլաարը այցելել է Երեւան, որտեղ հանդիպել է Հայաստանի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կարդալ ավելինԱդրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ SOCAR ընկերության 2 բենզատար են ուղարկել Ստեփանակերտ
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ SOCAR ընկերության 2 բենզատար են ուղարկել Ստեփանակերտ։ Վառելիքը կհասցվի Աղդամ (Ակնա)-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհով։ Արցախում տեղեկությունը դեռ չեն հաստատել։
Կարդալ ավելինԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ. Զառա Ամատունի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ բեռի հիմնական հատվածը ալյուր է և այն, ինչ անհրաժեշտ է հաց թխելու համար: Ամատունին նաև հավելել է, որ երեկ կազմակերպության միջոցով 9 վիրավոր տեղափոխել է ԼՂ տեղական հիվանդանոցներ: «Ռազմական գործողություններից հետո՝ սեպտեմբերի 19-ի, սա առաջին անգամն է, որ մեր կազմակերպությունը կարողացել է հասցնել սննդային…
Կարդալ ավելինԱԱԾ-ն մտել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տուն
ՍԵպտեմբերի 23 -ին ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը մտել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տուն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Կարդալ ավելինՎեց պայմանավորվածություն Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները. -Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքների զուգահեռ, -որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ, -ծանր և ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, -Արցախ հումանիտար բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության…
Կարդալ ավելինՇոլցը Փաշինյանին հայտնել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու կարեւորության մասին
Շոլցը Փաշինյանին հայտնել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու կարեւորության մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր կրկին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ Ուշադրության կենտրոնում է եղել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը եւ տեղի բնակչությանը հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը, այդ թվում ՝ Լաչինի միջանցքով, նշվում է հաղորդագրության մեջ: Գերմանիայի կանցլերը դեմ է արտահայտվել ռազմական ուժի կիրառմանը։ Նա ընդգծել է, որ դաշնային կառավարությունը հավատարիմ է Հայաստանի եւ…
Կարդալ ավելինՏեղահանվածներն Արցախում ապագա չեն տեսնում .ո՛չ Ադրբեջանի խոստումներին են հավատում, ո՛չ էլ՝ խաղաղապահների երաշխիքներին
Ադրբեջանի վերջին ռազմագործողության հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տարհանված հազարավոր արցախցիներ շարունակում են մնալ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում: Արցախի հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը պատմում է, որ այստեղ հիմնականում տարեցներ, կանայք ու երեխաներ են. արդեն 5-րդ օրն է՝ ոմանք բաց երկնքի տակ են գիշերում, ոմանք մեքենաներում, որոշներն էլ վրաններ են տեղադրել: Սնունդը, վառելափայտը, խմելու ջուրն այստեղ հայթայթում են՝ ով ինչպես կարողանում է: Հաթերքի բնակիչ 78-ամյա Վալերի Հայրապետյանը մի կերպ է շարժվում, հիվանդ են ոտքերը, ոչ նստել է…
Կարդալ ավելինԶինված ուժերի համար անվադողերի հավաքման անհրաժեշտություն չկա. ՊՆ ռազմական ոստիկանություն
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից հայտնում են, որ վերջին օրերին սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար անվադողերի հավաքման տասնյակից ավելի դեպքեր: «ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է մտահոգ և զինված ուժերին աջակցել ցանկացող քաղաքացիների պատրաստակամությունը, սակայն այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքման անհրաժեշտություն չկա: Ուստի կոչ ենք անում զերծ մնալ բանակի կարիքների համար անվադողերի հավաքման նախաձեռնություններից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին