Երուսաղեմից երկու հրեա իսրայելցի է ձերբակալվել քրիստոնյա քահանայի վրա թքելու համար

Երուսաղեմից երկու հրեա իսրայելցիներ ձերբակալվել են Երուսաղեմի Հին քաղաքում քրիստոնյա քահանայի վրա թքելու և վիրավորելու կասկածանքով, հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ և դրա մասին հաղորդվել է ոստիկանությանը, որը գտել և բերման է ենթարկել երկու կասկածյալի, որոնցից մեկն 17 տարեկան անչափահաս է։

Կասկածյալները տնային կալանքի են ենթարկվել, քանի որ հետաքննությունը շարունակվում է, հայտարարել է ոստիկանությունը՝ խոստանալով զրոյական հանդուրժողականություն նման միջադեպերի նկատմամբ։

Հիշեցնենք, որ նման ոչ ադեկվատ և թշնամական պահվածքից բազմիցս բողոքել են նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները։

 

Spread the love