44 օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին այսօր ձերբակալել են, գրում է «Հրապարակը»: Նա գտնվում է ձերբակալվածների պահման վայրում: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է թմրանյութի քրեական գործի շրջանակներում։ «Բայց հատկանշական է, որ այս ձերբակալությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ «Որդիների կանչ» ՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում սատարում է «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանին։ Ակնհայտ է դառնում, որ քաղաքական իշխանությունները Գալեյանին որոշեցին ձերբակալել հենց այս հայտարարությունից…
Կարդալ ավելինԱյլ
Հայաստանի հետ խաղին բաժանելու են Թուրքիայի 32 000 դրոշ, իսկ լուսատախտակին՝ Թուրքիայի 100-ամյակին նվիրված շոու
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Թուրքիա–Հայաստան ֆուտբոլի ազգային հավաքականների խաղին ոչ սպորտային վարքով է պատրաստվում։ Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Էսքիշեհիրում Հայաստանի հետ խաղին թուրք երկրպագուներին բաժանելու են ռեկորդային քանակության դրոշ՝ ամբողջ տրիբունալները թուրքական դրոշներով պատելու համար։ Նշվել է նաեւ, որ մարզադաշտում լուսատախտակին ներկայացվելու է Թուրքիայի հանրապետության ստեղծման 100–ամյակին նվիրված շոու։ Նշենք, որ Թուրքիա–Հայաստան խաղն այսօր է՝ սեպտեմբերի 8-ի երեկոյան, ժամը 22:45-ին։ Սահմանին կուտակումներ են, իսկ Փաշինյանի միակ «դարդը» դպրոցում 1 ցնցուղի առկայությունն…
Կարդալ ավելինԱյսօր բոլոր կողմերը պետք է միասին աշխատեն, որպեսզի անհապաղ և միաժամանակ բացվեն Լաչինը և այլ երթուղիներ. Յուրի Կիմ
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Կիմը կոչ է արել բոլոր կողմերին միավորվել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լուծելու համար: «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցի ժամանակ մեր լուրջ մտահոգությունն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Այսօր բոլորս կողմերը պետք է միասին աշխատեն, որպեսզի անհապաղ և միաժամանակ բացվեն Լաչինը և այլ երթուղիներ՝ ծայրահեղ անհրաժեշտ մարդասիրական բեռները Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար»,- գրել է Յուրի Կիմը։
Կարդալ ավելինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ- ում իր առաքելությունն ավարտող Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրված ջանքերի եւ կատարած աշխատանքի համար: ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ակտիվացնել հարաբերությունները եւ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Նիկոլաս Սխերմերսը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին արդյունավետ համագործակցության համար եւ նշել, որ իր համար մեծ…
Կարդալ ավելին«Հայփոստի» շենքը կօտարվի «Ռենշինին». այնտեղ Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Ծրագրի արժեքը մոտ 212 մլն դոլար է
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու հարցին: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ Համաշխարհային առևտրի կենտրոնը ակտիվ միջազգային բիզնես համայնք է, հնարավորություն է տալիս տեղական բիզնեսին գտնել միջազգային առևտրի և ներդրումների լավագույն հնարավորությունները: Ասոցիացիան առկա է 100 երկրում, և արդեն մոտ 310 Համաշխարհային առևտրի կենտրոններ կան աշխարհի տարբեր քաղաքներում: «Այն ոչ միայն վստահելի…
Կարդալ ավելինԱլբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ից, հաղորդում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։: Վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ն՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 13:00-13:30-ը՝ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում (հասցե՝ Մոսկովյան 3): Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում. հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին:
Կարդալ ավելինԱվինյան՝ 16.3%, Մարության՝ 11.8%, Թևանյան՝ 5,1%, Թանդիլյան՝ 3.8%. GALLUP-ի հարցման արդյունքները
Երևանի ավագանու ընտրություններում ֆավորիտները շարունակում են մնալ Տիգրան Ավինյանն ու Հայկ Մարությանը. սՍա են ցույց տալիս 800 երևանցիների շրջանում անցկացված հարցումները։ Այսօր՝ սեպտեմբերի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ամփոփելով սեպտեմբերի 5-6–ն անցկացված հարցումները։ Այսպիսով` հարցմանը մասնակցածների 16,3 տոկոսը քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Տիգրան Ավինյան), 11,8 տոկոսը` «Ազգային առաջընթաց կուսակցության» (Հայկ Մարության), 5,1 տոկոսը` «Մայր Հայաստան» դաշինքի (Անդրանիկ Թևանյան), 3,4 տոկոսը` «Հանրապետություն» կուսակցության (Արտակ Զեյնալյան), 3,6 տոկոսը`…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության առանձին վայրերում սեպտեմբերի 8-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ցերեկվա ժամերին՝ տեղ-տեղ ինտենսիվ, հնարավոր է մառախուղ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում» Երեւանում ուշ երեկոյան սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +30+32։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+28, Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+13,…
Կարդալ ավելինԲրիտանացի բլոգերը զգուշացրել է Crocs-ի անսպասելի վտանգի մասին
Բլոգեր Օլիվիա Ջիլի դուստրը վտանգի առաջ է կանգնել Crocs ապրանքանիշի կոշիկներով հանրությանը ներկայանալուց հետո։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Օլիվիա Ջիլն անձնական բլոգում պատմել է, որ դստեր հետ քայլել է առեւտրի կենտրոնով: Դուրս գալու համար դուստրն ընտրել է վարդագույն Crocs-ներ։ Նրա խոսքով, երբ շարժասանդուղքով հասել են ճանապարհի կեսին, կոշիկներից մեկը խրվել է առկա անցքի մեջ։ «Բարեբախտաբար, ես անմիջապես դուրս քաշեցի նրա ոտքը: Սարսափելի էր։ Ես ուզում եմ զգուշացնել մյուսներին, որ իրենց երեխաներին հեռու պահեն շարժասանդուղքի եզրերից»,…
Կարդալ ավելինՀՀ-ում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնական պատվիրակությունների եւ պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների օգտվելու կարգն այսուհետ կսահմանվի վարչապետի որոշմամբ
Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.9-րդ հոդվածը լրացնել նոր մասով, ինչի արդյունքում ՀՀ վարչապետի որոշմամբ կսահմանվի Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնական պատվիրակությունների եւ պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների օգտվելու կարգը: Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի՝ հաշվի առնելով, որ օրենքում առկա իրավակարգավորումները վերաբերում են միայն որոշ պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների՝ օդանավակայանների առանձնացված հատուկ սրահից օգտվելուն, անհրաժեշտություն է առաջացել…
Կարդալ ավելին