Պաղեստինը ԵՄ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Եվրամիությունը պետք է լրջորեն քննարկի Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը. Այս մասին հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին՝ մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները՝ պաղեստինյան պետության ստեղծման գաղափարից հրաժարվելու մասին։

«Մենք ԵՄ-ից միայն կընդունենք Նեթանյահուի խոսքերի հստակ դատապարտումը, որում նա հրաժարվել է երկու պետության սկզբունքից և Պաղեստին պետության ստեղծումից։ Եվրամիությունը պետք է շատ լրջորեն մտածի Իսրայելի, և հատկապես նրանց դեմ, ովքեր մեղավոր են պատերազմական հանցագործությունների մեջ, պատժամիջոցներ սահմանելու մասին»,- ընդգծել է ալ-Մալիքին, փոխանցում է ТАСС-ը։

Պաղեստինի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ամեն օր Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին սպանվածների և վիրավորների թիվը գնահատվում է տասնյակներով և հարյուրներով, նա ԵՄ-ից զինադադարի կոչ և իրական գործողություններ է ակնկալում։

 

Spread the love