Ադրբեջանական գերությունից վերջերս վերադարձած Գևորգ Սուջյանը գրել է. «Շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում ունենք բռնի և ապօրինի պահվող պատանդներ՝ ինձ համար անընդունելի է։ Դա ունի այսպիսի հասկացություն․ ինչ անում ես՝ ճիշտ ես անում, Ալիև, ինչքան կարաս պահիր ու նսեմացրու մեզ բոլորիս… Սա մեր ազգի պատիվն է»:
Կարդալ ավելինԱյլ
Մեկնարկել է 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլը
Այսօր մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Քննությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 142 և թիվ 135 հիմնական դպրոցներում տեղակայված քննական կենտրոներ։ Քննական գործընթացի մեկնարկից առաջ Ժաննա Անդրեասյանը նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում և զրուցել դիմորդների հետ: Նախարարը հաջողություն է մաղթել նրանց և հետաքրքվել քննություններին նախապատրաստվելու, մասնագիտական նախընտրությունների հարցերով։ Ժաննա Անդրեասյանը նաև զրուցել…
Կարդալ ավելինՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերում
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերում 2027 թվականին Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային միջազգային խաղերը, որի շրջանակում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերում: ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակութային անվանակարգերի մասնակիցների ընտրության մրցութային կարգը: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան ՀՀ քաղաքացիները` ԿԳՄՍ նախարարություն ներկայացնելով դիմում-հայտ և պահանջվող փաստաթղթերը: Նախարարությունը հայտարարում է մրցույթ հետևյալ 10 անվանակարգերում` Մրցույթն անցկացվում է հետևյալ մշակութային անվանակարգերով՝ քանդակագործություն պար…
Կարդալ ավելինԱռնո Բաբաջանյան 105. ծաղիկներ են խոնարհվել և հարգանքի տուրք մատուցվել մեծանուն կոմպոզիտորի հիշատակին
Հունվարի 22-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակը: Հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Առնո Բաբաջանյանի անվան մշակութային հիմնադրամի տնօրեն Սամվել Մեսրոպյանը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արտյոմ Հարությունյանը, քոլեջի դասախոսները և սաները, ինչպես նաև մի խումբ արվեստագետներ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ելևէջների ներքո ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի հուշարձանին: Այնուհետև…
Կարդալ ավելին80 մլն դոլարի վերականգնում. Դատախազությունն ամփոփել է 2025 թվականը
80 միլիոն ԱՄՆ դոլար վնասի վերականգնում՝ Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով. ամփոփվել են 2025 թվականի ընթացքում պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշները: Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Վերականգնված վնասի ցուցանիշներում ներառված է նաև ռազմավարական նշանակություն ունեցող՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով ընկերությունը: Ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 15 միլիարդ 440 միլիոն դրամ, որը համարժեք է շուրջ 41 միլիոն 174 հազար ԱՄՆ դոլարին: Համեմատության…
Կարդալ ավելինԶախարովան Գյումրիի քաղաքապետի կալանավորման մասին. Այս սյուժեն արձագանք է գտել ռուսական հասարակության մեջ
Այս պատմությունը արձագանք է գտել ռուսական հասարակության մեջ։ Այսօր՝ հունվարի 22-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։ Նա հիշեցրել է այս թեմայով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը։ «Հիշեցնեմ. նախարարը նշել է, որ Գյումրիի քաղաքապետի ձերբակալությունը, որի պատճառներից մեկը նրա հայտարարություններն են՝ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը Երևանի միանալու օգտին, տարակուսելի և մտահոգիչ է։ Հենց այսպես է բնութագրել իրավիճակը ՌԴ արտգործնախարարը: Ես կցանկանայի հավելել, որ…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հունվարի 22-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ճանապարհներին կդիտվի մերկասառույց։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հյուսիսային քամու ուժգնացում՝ առանձին վայրերում մինչև 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կնվազի ևս 3-6 աստիճանով։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -11-13, վաղը ցերեկը՝ -1-3 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -5-9, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -18-23, ցերեկը՝ -5-8, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ 0-3, Սևանա…
Կարդալ ավելինՀայաստանում կառուցվում է տարածաշրջանի ամենամեծ շոկոլադի գործարանը
Հայաստանում կառուցվում է տարածաշրջանի ամենամեծ շոկոլադի գործարանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 20-ին այցելել է «Վելլար գրուպ» ընկերության նոր կառուցվող շոկոլադի և հրուշակեղենի գործարան։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Ընկերության ղեկավարության ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել ներդրված սարքավորումներին, արտադրական հզորություններին և տեխնոլոգիական հոսքագծերին։ Ներկայումս ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է շուրջ 120 միլիոն եվրոյի ներդրում, առաջիկայում նախատեսվում է ներդնել ևս 25 միլիոն եվրո։ Գործարանի տարածքը կազմում է շուրջ 25…
Կարդալ ավելինԲուք և մերկասառույց. Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
Հունվարի 21-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը, Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ «Հարգելի՛ վարորդներ, հորդորում…
Կարդալ ավելինՀայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եռակողմ գործընթաց չէ. ՀՀ ԱԳ նախարար
Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եռակողմ գործընթաց չէ։ Այս մասին հունվարի 21-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ «Քաղաքական օրակարգի շրջանակներում մենք իրականացնում ենք կարգավորման երկու գործընթաց: Երկուսում էլ ունենք շոշափելի հաջողություններ և հստակ ձևակերպված պատկերացումներ, ինչպես նաև սպասելիքներ հետագա քայլերի ու վերջնական արդյունքների վերաբերյալ: Մենք հայտարարում ենք, որ դրանք՝ որպես քաղաքական օրակարգ, պայմանավորված չեն միմյանցով: Սակայն նա, ով գործընթացին նայում է լիովին օբյեկտիվ հետազոտողի աչքերով, դժվար թե չնկատի կապը», – ասել է Միրզոյանը՝ ի պատասխան Ադրբեջանի…
Կարդալ ավելին









