Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին

 

Հունիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի
Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR)
հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին։
Հանդիպման ընթացքում Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ ՓԳՀ-ի հետ ձևավորված
արդյունավետ և վստահելի համագործակցությունը՝ ընդգծելով այդ գործընկերությունն
առավել ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ իրականացվող շարունակական
աշխատանքների կարևորությունը։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է փախստականների, ապաստան հայցողների, ինչպես
նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը,
առկա խնդիրներն ու իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով ՄԱԿ ՓԳՀ-ի հետ
համագործակցության կարևորությունն ու շարունակականությունը։
Անահիտ Մանասյանը նշել է, որ Պաշտպանի նախաձեռնությամբ ձևավորվել է Մարդու
իրավունքների պաշտպանին առընթեր Ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և
փախստականների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով
հասարակական խորհուրդ, որը նպատակ ունի մեկ հարթակում համախմբել ոլորտով
զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների
ներկայացուցիչներին, փորձագետներին և այլ շահագրգիռ կողմերին։ Այդ համատեքստում
Պաշտպանը կարևորել է ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով
կազմակերպության առանցքային դերը Փախստականների խորհրդի արդյունավետ
գործունեության ապահովման հարցում։

Պաշտպանը նաև ընդգծել է, որ Խորհուրդը նպատակ ունի հասցեավորել
փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց
իրավունքներին առնչվող խնդիրները, ինչպես նաև նրանց ձայնն ավելի լսելի դարձնել
իրենց վերաբերելի որոշումների քննարկման և կայացման գործընթացներում։
Մոնիկա Սանդրին բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի
հաստատության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի
հայաստանյան գրասենյակի միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով դրա
կարևորությունը փախստականների և ապաստան հայցողների իրավունքների
պաշտպանության, նրանց բարօրության ապահովման և արժանապատիվ կյանքի
խթանման հարցում։
Մոնիկա Սանդրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և
պատրաստակամություն հայտնել շարունակել սերտ համագործակցությունը՝ բարձր
գնահատելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերը մարդու
իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման

Spread the love