Ամիօ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսեր՝ առաջարկելով ապահով և շահավետ ներդրումային հնարավորություն։ Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են. Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10.25% Տեղաբաշխման ծավալը՝ 2,500,000,000 ՀՀ դրամ Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ Քանակը՝ 25,000 հատ Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ 3 ամիս Մարման օրը՝ 2028թ. փետրվարի 14 Տեղաբաշխումը սկսվել է 2025թ. նոյեմբերի 14-ին և կշարունակվի մինչև 2026թ. հունվարի 21-ը ներառյալ: Պարտատոմսերը հանդիսանում են…
Կարդալ ավելինԱյլ
Նշվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակը
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։ Միջոցառմանը ներկա են եղել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Նախարարը շնորհավորել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ներկա և նախկին ուսանողներին՝ կարևոր հոբելյանի կապակցությամբ՝ մատնանշելով բուհի յուրահատուկ ներկայությունը բարձրագույն կրթության համակարգում։ «Այս ոլորտում շատ բան ունենք վերաիմաստավորելու՝ կախված մերօրյա մարտահրավերներից։…
Կարդալ ավելինԿին ձեռներեցների ներուժը տնտեսության ոլորտում ակտիվանում է
Կին ձեռներեցների ներուժը տնտեսության ոլորտում ակտիվանում է․ Նոյեմբերի 19 ը նշվում է կին ձեռներեցների միջազգային օրը․Այն համաշխարհային շարժում է, որին մասնակցում է ավելի քան 150 երկիր: Շարժման նպատակն է խրախուսել, աջակցել և տոնել այս օրն ամբողջ աշխարհում: «Գլխավոր կանայք», այսպես էր կոչվում օրեր առաջ «Էյ Էյ Դի Փրոջեքթ» PR Media մարքեթինգային ընկերության և Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման ՀԿ -ի այս տարվա մրցանակաբաշխության խորագիրը։ Գործարարության ոլորտում ակնառու հաջողությունների հասած, բիզնեսում իրենց որույն տեղը գտած և իրենց համարձակ…
Կարդալ ավելինՍտեփանակերտի պատանի արտիստները՝ «Մանկության տոն» միջազգային մրցույթի տրիումֆատորները
Ստեփանակերտի պատանի արտիստները՝ «Մանկության տոն» միջազգային մրցույթի տրիումֆատորները Նոյեմբերի 14–17-ը Սանկտ Պետերբուրգում, վեց երաժշտական և գեղարվեստական ստեղծագործության «Մանկության տոն» միջազգային մրցույթ-փառատոնը, որի կազմակերպիչն էր «Տրիումֆ» ստեղծագործական միությունը՝ համագործակցությամբ Ելենա Օբրացովայի միջազգային երաժշտական ակադեմիայի և Սանկտ Պետերբուրգի հետդիպլոմային կրթության ակադեմիայի։ Մրցույթին մասնակցում էին տաղանդավոր երեխաներ Բելարուսիսից, Հայաստանից, ինչպես նաև Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներից՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Նիժնի և Վելիկի Նովգորոդից, Ուֆայից, Սամարայից, Տյումենից, Ռյազանից, Վլադիմիրից, Օրյոլից, Տուլայից, Կիրովսկից: Մասնակիցների շարքում էին նաև Ստեփանակերտի Կոմիտասի անվան մշակույթի կենտրոնի…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին` ժամը 14:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:Այս մասին հայտնում են ԱԺ-ից; Օրակարգում ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն է:
Կարդալ ավելինԹվայնացված կորպորատիվ կառավարում Ամիօ բանկում
Ամիօ բանկը ներդրել է միջազգային ճանաչում ունեցող Nasdaq Boardvantage հարթակը, որը բարելավում է կորպորատիվ կառավարման գործընթացները և բարձրացնում դրանց թափանցիկությունը: Նոր հարթակի գործարկմամբ բանկի Խորհուրդն ու կոմիտեները նիստերն անցկացնում են ամբողջությամբ թվային միջավայրում՝ ապահովելով գաղտնիության բարձր մակարդակ և ժամանակակից աշխատանքային ձևաչափ: Nasdaq Boardvantage հարթակի ներդրումը բանկի կորպորատիվ մշակույթի զարգացման հերթական քայլն է: Այն բարելավում է կառավարման գործընթացները և ամրապնդում բանկի նորարարությունն ու թափանցիկությունը բոլոր մակարդակներում: Nasdaq Boardvantage-ը համաշխարհային ճանաչում ունեցող թվային գործիք է, որը նախատեսված…
Կարդալ ավելինԱմիօ բանկը ներկայացնում է նոր Mastercard World պրեմիում քարտը՝ կես գնով
Ամիօ բանկում արդեն հասանելի է նոր Mastercard World պրեմիում քարտը, որը միավորում է Mastercard-ի արտոնությունները և Ամիօ բանկի հատուկ առաջարկները՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և տրամադրելով ճամփորդական առավելություններ։ Ավելին, մինչև 2026 թ. փետրվարի 28-ը, Mastercard World քարտը կարող եք ձեռք բերել 50% զեղչված սակագնով` ընդամենը 9000 դրամով: Այսպիսով, ունենալով այս քարտը դուք ստանում եք․ • Անվճար մուտք օդանավակայանների բիզնես սրահներ՝ հյուրի հնարավորությամբ • Fast Track ծառայություն՝ օդանավակայանի անցակետերում հերթերը շրջանցելու համար՝ հյուրի հնարավորությամբ • Կոնսիերժ ծառայություն՝…
Կարդալ ավելին«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ շահույթ
Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի 2024 թվականի տարեկան ժողովը։ Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ընկերության տարեկան հաշվետվությանը, հաշվապահական հաշվեկշռին, շահույթին և վնասի հաշվին, շահութաբաժնի վճարման մասին որոշման ընդունմանը, տարեկան շահութաբաժնի չափին, շահույթներին և վնասների բաշխմանը։ 2024 թվականին համալիրում անցկացվել է 120 տեղական և միջազգային միջոցառում։ Հաշվետու տարում ընկերության ընդհանուր եկամուտները կազմել են 927,7 մլն դրամ՝ ապահովելով 30.5% աճ 2023 թ․-ի համեմատ։ 2024 թվականին ընկերությունն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ…
Կարդալ ավելինAmio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
Ամիօ բանկը իր 2-ամյակի շրջանակում շարունակում է ներկայացնել կարևոր նախաձեռնություններն ու ձեռքբերումները։ Դրանցից մեկը Amio Era կրթական ծրագիրն է, որը դարձել է բանկի սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկը։ Amio Era ծրագրի շրջանակում Ամիօ բանկը աջակցում է ֆինանսապես խոցելի սոցիալական խմբերին պատկանող բարձր և միջին առաջադիմությամբ ուսանողներին՝ հոգալով նրանց մեկ տարվա ուսման վարձը և հնարավորություն տալով շարունակել բարձրագույն կրթությունը՝ առանց ֆինանսական դժվարությունների։ Նախագիծը ընդամենը 2 տարեկան է, սակայն հասցրել է արժանանալ թե´ տեղական, թե´ միջազգային մրցանակների։…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 20-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Լուսաբացին Արարատյան և Շիրակի դաշտավայրերում սպասվում է կարճատև մառախուղ։ Հարավարևմտյան քամիները կփչեն 2-5 մ/վրկ արագությամբ։ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում ցերեկային ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մինչդեռ մյուս շրջաններում էական փոփոխություններ չեն լինի։ Ինչպես հաղորդեցին Հայպետհիդրոմետից՝ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կլինի 0-ից 2 աստիճան, իսկ վաղը ցերեկը՝ 15-ից 17 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը -4-9, ցերեկը +8+12…
Կարդալ ավելին









