ԱՄՆ դոլարը Հայաստանում նորից սկսել է ամրապնդվե՞լ

ԱՄՆ դոլարը Հայաստանում նորից սկսել է ամրապնդվե՞լ

Ռուսաստանում ԱՄՆ դոլարի արագ ամրապնդման բուն պատճառը բոլորին է հայտնի՝ փետրվարի 24-ին սկսված «ռազմական օպերացիան» Ուկրաինայում։ Հետաքրքիր է, որ նախօրեին (փետրվարի 23) ռուսական արտարժույթի շուկան արդեն արձագանքել էր առաջիկա իրադարձություններին՝ դոլարի փոխարժեքը 76,77 ռուբլուց բարրացել էր մինչեւ 81,42 ռուբլի։ Հետո սկսվեց ԱՄՆ դոլարի արագ աճը, որին հաջորդեց նրա ոչ պակաս արագ անկումը։ Հետեւյալ գրաֆիկում ներկայացված է այս համաշխարհային արժույթի փոխարժեքի դինամիկան Ռուսաստանում, ինչպես նաեւ Հայաստանում, ըստ օրերի՝ հունվարի սկզբից մինչեւ մայիսի 7-ը ներառյալ։ Ինչպես երեւում…

Կարդալ ավելին

Ալիեւին սարսափեցնում են այն հնարավորությունները, որ կարող են ստանալ Հայաստանն ու Արցախը. Արցախի նախկին ԱԳ նախարար

Ալիեւին սարսափեցնում են այն հնարավորությունները, որ կարող են ստանալ Հայաստանն ու Արցախը. Արցախի նախկին ԱԳ նախարար

Ադրբեջանցիների կողմից վերջերս տեղի ունեցած ՃՏՊ-ն բազմաթիվ հարցերի պատասխաններ է տալիս։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։ Նա հիշեցրեց, որ մայիսի 5-ին Ղարաբաղում ադրբեջանական զինտեխնիկայի շարասյունը հայկական համարներով տաքսին հրել էր ձորը։ Բացի վարորդից, մեքենայում երկու ուղեւոր էր եղել։ Բարեբախտաբար, ոչ ոք լրջորեն չէր տուժել։ Ղարաբաղի մասին Հայաստանի ներկայիս իշխանությունների հայտարարությունները Միրզոյանը հակասական ու անտրամաբանական անվանեց՝ հրաժարվելով մեկնաբանել դրանք։ Նա հիշեցրեց, որ մինչեւ վերջերս իշխանությունները կրկնում էին, որ Հայաստանի պատասխանը Ադրբեջանի…

Կարդալ ավելին

Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7 տարի անց կրկին օծվեց եւ վերաբացվեց

Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7 տարի անց կրկին օծվեց եւ վերաբացվեց

Դիարբեքիրի միակ գործող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7  տարի տեւած վերանորոգումից հետո մայիսի 7–ին վերաբացվեց հավատացյալների առաջ։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վերջապես վերաբացվել է։ Եկեղեցին օծվել է Պոլսո հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանի գլխավորությամբ։ Եկեղեցու բացմանը ներկա են գտնվել Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսօյը, Դիարբեքիրի նահանգապետ Մունիր Քարալօղլուն, իշխող կուսակցության պատգամավորներ եւ բազմաթիվ այլ հյուրեր։ Մայիսի 8–ին տեղի կունենա առաջին պատարագը վերանորոգումից հետո։ Նշենք, որ Դիարբեքիրի…

Կարդալ ավելին

Օ. Գասպարյանը պատերազմի 4-րդ օրվա ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու առաջարկ չի արել. ԱԽ-ն ձայնագրությունը է հրապարակել

Օ. Գասպարյանը պատերազմի 4-րդ օրվա ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու առաջարկ չի արել. ԱԽ-ն ձայնագրությունը է հրապարակել

Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրվա ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու առաջարկ չի արել: Այս մասին հաղորդում է Անվտանգության խորհուրդը՝ արձագանքելով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը: ԱԽ գրասենյակի պարզաբանման մեջ ասվում է. «Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի NEWS.am-ին տրված հարցազրույցի Ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ մայիսի 5-ին NEWS.am-ին տրված հարցազրույցի, Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հարցազրույցում հնչած պնդումն՝ ըստ որի, Օնիկ Գասպարյանն իբրև պատերազմի չորրորդ օրը պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության…

Կարդալ ավելին

ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնում նշանակումը

ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնում նշանակումը

Սահմանադրական դատարանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ ՍԴ անդամի պաշտոնում նշանակումը սահմանադրական է ճանաչել։ «2022 թվականի մայիսի 6-ին «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի և 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ․ 1.       «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ 2.       «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք»…

Կարդալ ավելին

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների երրորդ փուլը որեւէ արդյունք չի տվել. Al-Monitor

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների երրորդ փուլը որեւէ արդյունք չի տվել. Al-Monitor

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների երրորդ փուլը որեւէ արդյունք չի տվել: Այս մասին Al-Monitor-ում հրապարակված իր հոդվածում գրում է Ամբերին Զամանը: Բանակցությունները, որոնք սկսվել են այս տարվա սկզբին, դեռեւս զգալի արդյունքներ չեն տվել: «Ոչ մի առաջընթաց դեռեւս չի գրանցվել, սակայն հանդիպումները շարունակվելու են»,- հեղինակը մեջբերում է անանուն դիվանագիտական աղբյուրին: Նշվում է, որ բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բազմահազարանոց ցույցերի ֆոնին: «Անցյալ ամիս Հայաստանի խորհրդարանում իր…

Կարդալ ավելին

Խաղաղության պայմանագիր նշանակում է Ղարաբաղի խնդրի լուծում․ Արմեն Գրիգորյան

Խաղաղության պայմանագիր նշանակում է Ղարաբաղի խնդրի լուծում․ Արմեն Գրիգորյան

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը նշանակում է նաեւ ղարաբաղյան խնդրի լուծում։ Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն այս որոշումը տեսնում է Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների ապահովման մեջ։ «Ելնելով դրանից՝ անհրաժեշտ է ընդունել Ղարաբաղի կարգավիճակը, եւ դրա հիման վրա պետք է լինեն անվտանգության երաշխիքներ։ Մենք չգիտենք, թե ինչ ինստիտուցիոնալ երաշխիքներ կլինեն։ Եթե ​​գանք որոշման ու տեսնենք, որ հայության անվտանգությունն ու իրավունքները ապահովված են, կհամաձայնենք»,-ասաց Գրիգորյանը։…

Կարդալ ավելին

Ներկրող-մենաշնորհները և խոշոր սուպերմարկետի տերերը գերշահույթներ են ստանում

Ներկրող-մենաշնորհները և խոշոր սուպերմարկետի տերերը գերշահույթներ են ստանում

Պաշտոնական վիճակագրությամբ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին գրանցվել է 7,4 տոկոս գնաճ։ Նույնիսկ մարտի 15-ին Կենտրոնական բանկի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի 1,25 տոկոսով բարձրացումը չկանխեց շարունակական գնաճը, մասնավորապես՝ 2022 թվականի ապրիլին մարտի համեմատ գնաճը կազմել է 2,3%, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ գներն աճել են 8,4%-ով։ Հատկանշական է, որ ապրիլ ամսվա այս գնաճն արձանագրվել է դոլարի կտրուկ՝ մոտ 15 տոկոս արժեզրկման պայմաններում, մինչդեռ ներկրվող ապրանքները դոլարի արժեզրկման պայմաններում պետք է էժանանային։ Մարտին, երբ դոլարն էր արժևորվում, սուպերմարկետներում և…

Կարդալ ավելին

Ե՞րբ է գնալու Նիկոլը. Իշխան Սաղաթելյան

Ե՞րբ է գնալու Նիկոլը. Իշխան Սաղաթելյան

Ե՞րբ է գնալու Նիկոլը։ Նա հրաժարական կտա այն ժամանակ, երբ ուժային կառույցները զեկուցեն, որ այլեւս չեն կարող նրան պահել իշխանության ղեկին, այլեւս բավարար ուժ չունեն, եւ ակցիաները դադարեցնել հնարավոր չէ։ Այս մասին մայիսի 5-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման մեծ հանրահավաքում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք պետք է մեծացնենք մեր շարքերը եւ հասնենք նրան, որ ուժային կառույցներն այլեւս չկարողանան կասեցնել ժողովրդական դժգոհությունը։ Եթե մի քիչ էլ ավելացնենք ցուցարարների թիվը եւ ամբողջությամբ վերահսկողության տակ առնենք…

Կարդալ ավելին

Մտահոգված ենք ՀՀ-ում ցուցարարների ձերբակալություններով, կոչ ենք անում ապահովել հավաքների հիմնարար ազատությունը․ ԵԺԿ

Մտահոգված ենք ՀՀ-ում ցուցարարների ձերբակալություններով, կոչ ենք անում ապահովել հավաքների հիմնարար ազատությունը․ ԵԺԿ

Եվրոպական իշխող եւ ամենախոշոր` Եվրոպական ժողովրդական կուսակցությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգագումներիին։ «Մենք մտահոգված ենք Հայաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ բազմաթիվ ձերբակալություններով և ուժային գործողություններով և դատապարտում ենք լրագրողների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը և զերծ մնալ իրավապահների լիազորությունների ցանկացած չարաշահումից։ Կայուն խաղաղությունն ու անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունեն Հայաստանի, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, և մենք ողջունում ենք ԵՄ միջնորդական ջանքերը տարածաշրջանում խաղաղության…

Կարդալ ավելին
1 286 287 288 289 290 305