ԱԺ մուտքի մոտ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե

ԱԺ մուտքի մոտ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե

  Դեմիրճյան փողոցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ նախօրեին տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե: Այս մասին հայտնել են ՆԳՆ–ից։ Նշենք, որ երեկ՝ մարտի 26–ին, ԱԺ–ի դիմաց միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Խորհրդարանի դիմաց ակցիա անող՝ անհետ կորած զինծառայողների հարազատներին է մոտեցել Ալեն Սիմոնյանը։ Խոսակցությունը վերածել է վիճաբանության, որի ընթացքում քաղաքացին հայհոյել է Ալեն Սիմոնյանին։ Վերջինն էլ ի պատասխան քաղաքացուն է հայհոյել քաղաքացուն։ Միջադեպից հետո Դեմիրճյան…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 27-ին, կազմել է 377.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.13 դրամ (նվազել  է 2.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.62 դրամ (աճել է 0.05 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374.5–375.5 դրամով, վաճառվում է 378-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 428-432 դրամով, վաճառվում է 437–442 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.55-4.62 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը.Կառավարություն

Քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը.Կառավարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ֆիսկալ ապակենտրոնացման հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչության անդամները, Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիաի (SALAR) դուստր կազմակերպության (SALAR international) գործադիր տնօրեն Ռայան Նոքսը, SALAR international դուստր կազմակերպության փորձագետ և ծրագրերի ղեկավար Էլթոն Սթաֆան: Վերջիններս աջակցություն են ցուցաբերում Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխման շրջանակում ֆինանսական քաղաքականության մշակման հարցում: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը…

Կարդալ ավելին

ԲՏԱ նախարարը մասնակցել է «Երեխաների առցանց անվտանգություն. պետության և կապի օպերատորների դերը» քննարկմանը

ԲՏԱ նախարարը մասնակցել է «Երեխաների առցանց անվտանգություն. պետության և կապի օպերատորների դերը» քննարկմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 26-ին մասնակցել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026» միջոցառումների շրջանակում կազմակերպված «Երեխաների առցանց անվտանգություն. պետության և կապի օպերատորների դերը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը: Քննարկմանը մասնակցել են պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, կապի օպերատոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և այլ շահագրգիռ կողմեր։ Մխիթար Հայրապետյանը ողջույնի խոսքում ընդգծել է թվային տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում երեխաների առցանց անվտանգության ապահովման հրատապությունը։ Նախարարը նշել է, որ վերջին…

Կարդալ ավելին

Խնդրելու ենք պարզաբանումներ․ Միրզոյանը՝ ԱԺ պատգամավորին ՌԴ մուտք գործելու արգելքի մասին

Խնդրելու ենք պարզաբանումներ․ Միրզոյանը՝ ԱԺ պատգամավորին ՌԴ մուտք գործելու արգելքի մասին

Մարտի 26-ից 27-ը ես պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը Աշխաբադում, միջխորհրդարանական երկխոսությանը, սակայն ռուսական ավիաընկերությունը չեղարկել է տոմսերը, ես ուղևորվում էի դիվանագիտական անձնագրով։ Այս մասին, այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Մարինա Ղազարյանը։ Նա դիմեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ ասելով. «Ի՞նչ եք կարծում, Հայաստանի Հանրապետությանը պե՞տք է տրվի պարզաբանում։ Երկրորդը կիրառվել է Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձի նկատմամբ սխալ քայլ։ Ես կատարում էի դիվանագիտական գործունեություն և մուտք չէի գործելու Ռուսաստանի…

Կարդալ ավելին

«Միասին հուսալի կապի և թվային ապագայի համար».Հեռուստահաղորդակցության շաբաթ

«Միասին հուսալի կապի և թվային ապագայի համար».Հեռուստահաղորդակցության շաբաթ

Օրերս  մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը Երևանում: Հիշեցնենք, որ մարտի 23֊27֊ն անցկացվող Հեռահաղորդակցության շաբաթ 2026֊ը ոլորտային միջոցառումների շարք է, որը կազմակերպվել է Հայաստանի օպերատորների միության կողմից` ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ։ Միջոցառման կարգախոսն է` «Միասին հուսալի կապի և թվային ապագայի համար», որը ներառում է մի շարք ծրագրեր մասնավորապես ՝ հեռահաղորդակցության միջազգային միության համաժողով. Արհեստական բանականությունը թվային աճի համար թեմայով,  հեռահաղորդակցության միջազգային միության սեմինար ՏՀՏ ոլորտի կարգավորման հարցերի վերաբերյալ, կոր սեղան քննարկում տեսալսողական մեդիայի արդի զարգացումների եւ…

Կարդալ ավելին

Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար

Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տվել է Երևանի համար 24 մանկապարտեզի կառուցման մեկնարկը՝ հիմքում տեղադրելով խորհրդանշական պարկուճը: Ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող վթարային հին շենքի փոխարեն կառուցվում է նորը: Այն հնարավորություն կտա նախկին 3 խմբի փոխարեն ձևավորել 6 խումբ: 80-ի փոխարեն շուրջ 180 երեխա կկարողանա հաճախել մանկապարտեզ: «Մանկապարտեզի հին շենքն ամբողջությամբ քանդման ենթակա էր, և օգտագործելով այդ հնարավորությունը` մենք որոշեցինք կառուցել նորը՝ ընդլայնելով մանկապարտեզի տարածքն ու հնարավորությունները: Շինարարությունն իրականացվում է նորագույն չափորոշիչներով: Իրականում մեր կողմից իրականացվող…

Կարդալ ավելին

Խաթամ ​​ալ-Անբիա. Նավթի նախկին գներին վերադարձ չի լինի, մինչև Իրանի կամքը չկատարվի

Խաթամ ​​ալ-Անբիա. Նավթի նախկին գներին վերադարձ չի լինի, մինչև Իրանի կամքը չկատարվի

Նախկին նավթի գներին կամ նախկին կարգին վերադարձ չի լինի, մինչև մեր կամքը չկատարվի», – ըստ Fars-ի՝ ասել է Իրանի Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։ «Սա տեղի կունենա, երբ ձեր կեղտոտ մտքերից ամբողջությամբ ջնջվի իրանական ազգի դեմ գործողություններ ձեռնարկելու միտքը։ Առաջին օրվանից մեր առաջին և վերջին խոսքերն են եղել, կան և կլինեն. մեզ նման ոչ ոք չի կարողանա լեզու գտնել ձեզ նման մեկի հետ։ Ոչ հիմա, ոչ երբեք», – ասել է Զոլֆաղարին։ «Ձեր ներքին…

Կարդալ ավելին

Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր: Ազգային ժողովում կայացած փակ քվեարկության արդյունքում Վլադիմիր Վարդանյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար առաջարկել էր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը: Վլադիմիր Վարդանյանը 2018-2026 թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 2019-2021 թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ), ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2021 թ. հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ…

Կարդալ ավելին

Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր Իսրայելում ավելի քան 5000 մարդ է հոսպիտալացվել

Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր Իսրայելում ավելի քան 5000 մարդ է հոսպիտալացվել

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի հետ հակամարտության հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել 204 վիրավոր, ինչի արդյունքում մարտական գործողությունների պատճառով հոսպիտալացվածների թիվը գերազանցել է 5000-ը, հայտնում է Times of Israel-ը: Վերջին մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվածներից մեկը գտնվում է ծանր վիճակում, ինը՝ միջին ծանրության, իսկ 184-ը՝ նորմալ վիճակում։ Ինը մարդ բուժում է ստացել տագնապային վիճակների պատճառով, իսկ մեկը անցնում է բժշկական հետազոտություն։ Նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 28-ին Իրանի հետ պատերազմի սկզբից…

Կարդալ ավելին
1 32 33 34 35 36 378