Հայ կինոյի օրը կանցկացվի «Անահիտ» մրցանակաբաշխությունը

 

ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայկական ազգային
կինոակադեմիան անցկացնում է «Անահիտ» մրցանակաբաշխությունը: Մրցանակների հանձնման
հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ Հայ կինոյի օրը, «Դվին մյուզիքլ հոլ»-ում: Միջոցառումն
իրականցում է «Լուսաբաց» մշակութային ՀԿ-ն:
Ազգային կինոակադեմիայի նախաձեռնած «Անահիտ» մրցանակաբաշխությունը հայ կինոարվեստի
առաջընթացին և հանրահռչակմանն ուղղված հիմնական միջոցառումներից է։ Մրցանակաբաշխության
նպատակն է նպաստել հայրենական կինոարտադրության զարգացմանը և հայկական կինոյում նոր
անունների բացահայտմանն ու առաջմղմանը, ինչպես նաև խթանել պրոֆեսիոնալ հետաքրքրությունը
կինոյի ոլորտի մասնագիտությունների նկատմամբ։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 տարին մեկ
անգամ։
Այս տարի ընտրությունը կատարվել է 2024-2025 թվականներին արտադրված ֆիլմերից, որի
արդյուքնում «Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում։
Քվեարկությամբ համառոտ ցուցակում (short-list) ընդգրկված ֆիլմերն են․
1․ Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
● «Մատանի»-ռեժիսոր՝ Ալեքսանդր Աթանեսյան/պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյան
● «Մենակ երկուսով»-ռեժիսոր՝ Արթուր Սահակյան/պրոդյուսեր՝ Արամայիս Հայրապետյան
● «Յանա»-ռեժիսոր՝ Մարտին Մաթևոսյան/ պրոդյուսերներ՝ Անի Որսկանյան, Մարտին Մաթևոսյան
2. Լավագույն վավերագրական ֆիլմ
● «Բնակիչները»-ռեժիսոր՝ Մերի Աղախանյան/պրոդյուսերներ՝ Մերի Աղախանյան, Ան-Կատրին Վիթ, Լինդա
Մաթերն, Սերջիո Ջիզզարդի
● «Իմ հայկական Ուրվականները»-ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան/պրոդյուսերներ՝ Թամարա Ստեփանյան,
Սելին Լուազո, Ալիս Բալդո
● «Վերապրել Շեքսպիրին»-ռեժիսորներ՝ Իննա Սահակյան, Ռուբեն Ղազարյան/պրոդյուսերներ` Վարդան
Հովհաննիսյան, Մարիամ Դավթյան, Իննա Սահակյան
3․ Լավագույն մոնտաժ
Օլիվյե Ֆերարի-«Արտոյի երկիրը»
Յաննիկ Լերոյ, Մերի Աղախանյան-«Բնակիչները»
Արթուր Սահակյան-«Վերապրել Շեքսպիրին»
4․ Լավագույն հնչյունային ձևավորում
Ժան Մարկ Շիկ-«Արտոյի երկիրը»
Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան, Հարութ Քոթանջյան-«Բախտի տերը»
Տիգրան Կուզիկյան-«Մեդալի հակառակ կողմը»

5.  Լավագույն նկարչական ձևավորում
Արթուր Սարյան- «Արտոյի երկիրը»
Արմեն Ղազարյան-«Մեդալի հակառակ կողմը»

Արմեն Ղազարյան- «Վազգեն. Վերջին Սպարապետը»
6.  Լավագույն երաժշտություն
Մարկ Ռիբո-«Արտոյի երկիրը»
Անդրանիկ Բերբերյան-«Մեդալի հակառակ կողմը»
Արմեն Մարտիրոսյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»
7.  Լավագույն օպերատորական աշխատանք
Կլեր Մաթոն-«Արտոյի երկիրը»
Ալբերտ Սարգսյան, Մերի Աղախանյան-«Բնակիչները»
Սուրեն Թադևոսյան-«Մեդալի հակառակ կողմը»
8.      Լավագույն սցենար
Թամարա Ստեփանյան, Ժան-Կրիստոֆ Ֆերարի, Ժան Բրեշանդ, Ռոմի Կոկիա դի Ֆերո, Ջիհանե Չուաիբ –
«Արտոյի երկիրը»
Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»
9.  Կնոջ լավագույն դերակատարում
Կամիլ Կոտեն-«Արտոյի երկիրը»
Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»
Մարջան Ավետիսյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»
10.  Տղամարդու լավագույն դերակատարում
Շանթ Հովհաննիսյան-«Արտոյի երկիրը»
Արտաշես Ալեքսանյան-«Մեդալի հակառակ կողմը»
Խորեն Լևոնյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»

11․ Լավագույն ռեժիսորական աշխատանք
Թամարա Ստեփանյան-«Արտոյի երկիրը»
Արշո Հարությունյան-«Թանկարժեք տղաները»
Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»
12․ Լավագույն խաղարկային ֆիլմ
«Արտոյի երկիրը»
«Մեդալի հակառակ կողմը»
«Վազգեն. Վերջին Սպարապետը»
Սահմանված է նաև հատուկ մրցանակ, որը շնորհվում է ազգային կինոարտադրության զարգացման գործում
նշանակալի ավանդի համար։

Spread the love