Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ առողջ սննդակարգը կարող է 1-4 տարի ավելացնել կյանքին՝ նույնիսկ գենետիկական գործոնները հաշվի առնելուց հետո։ Հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում։ Հետազոտությունը ղեկավարել է Յանլին Լին Հուաչժունի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանից։ Հետազոտողները վերլուծել են ավելի քան 100 հազար մասնակիցների տվյալները UK Biobank-ի տվյալների բազայում, որը լայնածավալ նախագիծ է եւ ներառում է կես միլիոն կամավորների գենետիկական եւ բժշկական տեղեկատվություն։ Մասնակիցներին հետեւել են ավելի քան 10 տարի, նախորդ 24 ժամվա ընթացքում պարբերաբար…
Կարդալ ավելինԱյլ
Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին և մյուսներին դատում են, որովհետեւ չհրաժարվեցին հայ լինելուց. Թաթոյան
«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․ Ադրբեջանում դատեցին Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին և մեր մյուս հայրենակիցներին ու շարունակում են նրանց պահել բանտերում, որովհետև նրանք հայ են, որ ապրում էին Շուշիում և Ստեփանակերտում։ Վաղը նույն հիմքով կփորձեն դատել մեզ, որովհետեւ հայ ենք և ապրում ենք Մարտունիում ու Գյումրիում, Արարատում ու Երևանում։ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի վերաբերյալ դատավճիռները հրապարակվեցին ճիշտ նույն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն Աբու Դաբիում միասին «խաղաղության մրցանակ» էին…
Կարդալ ավելինԱռգրավվել է 1 կգ 150 գրամ մարիխուանա․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մի բնակիչ իրացման նպատակով ձեռք է բերելու մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված խոշոր չափերի թմրանյութ։ Տեղեկությունն իրացվեց փետրվարի 11-ին։ Համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները Երևան-Աշտարակ ավտոճանապարհին ձերբակալեցին 29-ամյա աբովյանցուն և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Տղամարդը հայտնեց, որ իր վերցրած թմրամիջոցի փաթեթը մեքենայի մեջ է։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում «Օպելի» խուզարկությամբ հայտնաբերվեց մեկ…
Կարդալ ավելինՔննարկվել են թվային հարթակների միջոցով ոչ կանոնավոր ուղևորափոխադրման ծառայությունների ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են «Հայաստանում մրցակցության և սպառողների շահերի պաշտպանությունը թվային հարթակների զարգացման համատեքստում» միջոցառմանը, որի շրջանակում քննարկվել են թվային հարթակների միջոցով ոչ կանոնավոր ուղևորափոխադրման ծառայությունների ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր։ Միջոցառմանը մասնակցել են պետական պաշտոնյաներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, փորձագետներ։ Հիշեցնենք, որ առցանց տաքսիների ոլորտի բարելավման նպատակով Հանձնաժողովը Yandex Go-ի հետ ստեղծել էր աշխատանքային խումբ, որի շրջանակում մինչ այժմ իրականացվել են մի շարք կարևոր աշխատանքներ՝ ուղղված ինչպես վարորդների, այնպես էլ…
Կարդալ ավելինՀստակեցվել են վճարահաշվարկային կազմակերպությունների տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը և ապահովագրության (երաշխիքի) կիրառման առանձնահատկությունները
ՀՀ կենտրոնական բանկի հունվարի 13-ի խորհրդի որոշմամբ հստակեցվել են վճարահաշվարկային կազմակերպությունների տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը և ապահովագրության (երաշխիքի) կիրառման առանձնահատկությունները: Մասնավորապես՝ Վճարահաշվարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի կազմը և կառուցվածքը համապատասխանեցվել են միջազգային պրակտիկայում առկա մոտեցումներին: Հստակեցվել է հիմնական կապիտալի հաշվարկում չբաշխված շահույթի/վնասի ներառման կարգը, ինչպես նաև նախատեսվել են կապիտալի հաշվարկից նվազեցումներ այլ անձանց կանոնադրական կապիտալում ներդրումների մասով: Սահմանվել է, որ վճարահաշվարկային կազմակերպության առաջին մակարդակի հիմնական կապիտալի մեծությունը նվազեցվում է. ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի չափով, բացառությամբ՝…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում. ուժեղ քամի է սպասվում
Փետրվարի 19-ին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերը լեռներում՝ ձյուն, ցերեկը՝ ձնախառն անձրև, նախալեռներում և հովիտներում՝ անձրև։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են հարավարևմտյան քամիների ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 14-18 մ/վրկ արագությամբ, լեռներում՝ ձնաբուք և ցածր տեսանելիություն։ Հաջորդ երկու օրերի ընթացքում ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, իսկ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում՝ 7-10 աստիճանով։ Ինչպես հայտնել են ՀՊԾ-ից, գիշերը և կեսօրին Երևանում սպասվում են կարճատև անձրևներ։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կհասնի +6-ից +8 աստիճանի, իսկ վաղը կեսօրին՝ +14-ից +16…
Կարդալ ավելինՌուսաստանը և Իրանը ապրիլի 1-ին կսկսեն Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագծի իրականացումը
Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագծի գործնական իրականացումը, որը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մաս է կազմում, կսկսվի 2026 թվականի ապրիլի 1-ին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը՝ Ռուսաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում։ Էներգետիկայի նախարարի խոսքով՝ կողմերին հաջողվել է լուծել նախագծի մեկնարկը խոչընդոտող բոլոր վիճելի հարցերը։ «Հյուսիս-Հարավ միջանցքը ոչ միայն էներգետիկ միջանցք է, այլև տրանսպորտային։ Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցումը կապված է դրա հետ։ Մենք լուծել ենք նախկինում չլուծված գրեթե բոլոր…
Կարդալ ավելին«ԱՐԶՆԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ»-Ի ԹԹՎԱՍԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Մոլդովական փողոց) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Սեմյոնիչ» ապրանքանիշի «կաթ պարունակող մթերք, կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով 20%» արտադրատեսակից և հանձնել լաբորատոր փորձաքննության: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նշված արտադրատեսակը կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին և համարվում է վտանգավոր սննդամթերք։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Արզնի կաթնամթերքին» պատկանող…
Կարդալ ավելինՊետության ցանկացած միջամտություն սեփականության իրավունքին պետք է լինի ուղղված ընդհանուր շահին. Սահմանադրական դատարանը քննության է
Դիմումով վիճարկվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այն կարգավորումը, համաձայն որի` եթե կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վճարման միայն դիմելու կամ կենսաթոշակի վճարումը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք հանդիսացող տեղեկատվությունը ստանալու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել։ Պաշտպանը խնդրահարույց է համարում այն, որ անձի կենսաթոշակ ստանալու իրավունքի առկայության պայմաններում չվճարված կենսաթոշակի գումարի վճարումը սահմանափակվում է միայն մեկ տարվա ժամանակահատվածով, ինչը,…
Կարդալ ավելինՀԱՑԻ ԳՅՈՒՏԸ. ՀԱՑ բառը ծագել է ՀԱՅ բառից…
Դեռևս 30-ական թվականներին ակադ. Վավիլովը Հայկական լեռնաշխարհում հայտնաբերեց վայրի ցորենի հետքերը, Ինչը վկայում է, որ Հայաստանն է հացի մշակույթի նախահայրենիքը. այստեղ է առաջացել երկրագործությունը, մասնավորապես հացահատիկային բույսերի մշակումը և դրանց օգտագործման նախնական,պարզունակ /պրիմիտիվ/ձևերը,որոնց մինչ օրս պահպանումը վկայում է հենց այդ մասին: Մենք ունեցել ենք համապատասխան աստվածներ՝ Շարա և Աշորա: Հայերիս մոտ խանձված դեռահաս ցորենի տարբեր անուներ և ձևեր ունենք՝ ֆրիկ, աղանձ,ղարախարմա: Տարբեր ճաշատեսակներ ունենք՝ փոխինդ/ձ/, սպաս, շիլա, խուս, քաշովի, օգտագործելով ձավար, բլղուր. բոված ալյուր… Հացի…
Կարդալ ավելին









