Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների զանգերին առավել օպերատիվ և համակարգված արձագանք ապահովելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ից գործարկում է Միասնական զանգերի կենտրոնը, որը մեկտեղում է Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը: Քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով՝ հնարավորություն կունենան մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումն ավելի արագ և արդյունավետ կլինի․ այն թույլ կտա ապահովել ոստիկանների և փրկարարների միաժամանակյա արձագանքը, կրճատել ժամանակը՝ նպաստելով քաղաքացիների անվտանգության բարձրացմանը։ մեկ զանգ, արագ արձագանք #112 #արագարձագանքում
Կարդալ ավելինԱյլ
«Երգերս կապրեն ինձանից հետո». Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է
Անվանի և սիրված երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն այսօր նշում է ծննդյան 85- ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են մաեստրոյին՝ շնորհավորելու տարեդարձի կապակցությամբ: «Ձեր կյանքը հայ երաժշտարվեստի նվիրման յուրահատուկ և գեղեցիկ ճանապարհ է: Անգնահատելի է Ձեր թողած հետքը հայ արվեստի պատմության մեջ, ինչի համար շնորհակալ ենք: Լիահույս եմ՝ Ձեր ներկայությունը դեռ երկար տարիներ վայելելու հնարավորություն կունենանք»,- ասել է նախարարը՝ մաղթելով առողջություն և ստեղծագործական…
Կարդալ ավելինՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի մասին
Տեղեկացնում ենք, որ հունվարի 12-ին՝ ժամը 17:00-19:00-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի CBANet ցանցի հետ կապված տեխնիկական աշխատանքների կատարման արդյունքում հնարավոր է հասանելի չլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը: Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը: Ներողություն ենք հայցում հնարավոր անհարմարությունների համար:
Կարդալ ավելինISDA ապրանքային նշանի պաշտպանության տարածքային ընդլայնում ՀՀ-ում
Համաձայն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2025 թվականի նոյեմբերի 13-ի կայացված որոշման՝ ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։ ISDA ապրանքանիշի պաշտպանության տարածումը Հայաստանի Հանրապետությունում ապահովում է իրավական հստակություն և միջազգային ստանդարտների հետ ներդաշնակություն։ ISDA-ի անվան տակ հրապարակվող ձևաթղթերի, սահմանումների, ուղեցույցների և կրթական նյութերի պաշտպանված լինելը երաշխավորում է դրանց իսկությունը և կանխում է չարտոնված օգտագործումը հայկական շուկայում։ Սա կարևոր է հատկապես այն պայմաններում, երբ տեղական շուկան կիրառության մեջ է դնում միջազգային ստանդարտների վրա…
Կարդալ ավելինԱմիօ բանկը՝ Staff.am Gala 2025-ի գլխավոր գործընկեր. /դեկտեմբեր 25.հրապարակում/
Օրեր առաջ տեղի ունեցավ Staff.am Gala 2025-ը, որի գլխավոր գործընկերն էր Ամիօ բանկը։ Միջոցառումը մեկնարկեց Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումներով, որին հաջորդեց միջոցառման բովանդակային հատվածը։ երջին երկու տարիները Ամիօ բանկում եղել են իրական տրանսֆորմացիայի շրջան․ փոխվել են ոչ միայն կառուցվածքները, գործընթացներն ու գործիքները, այլ նաև մտածողությունը, արագությունը և համագործակցության մշակույթը։ Բանկը միաժամանակ անցել է ռեբրենդինգի, թվայնացման, ճկուն մոտեցումների ներդրման և ղեկավարական նոր դերերի ձևավորման ճանապարհով: Միջոցառման ընթացքում Ամիօ բանկի Մարդկային ռեսուրսների և մշակույթի ղեկավար Հռիփսիմե Գլիչյանը…
Կարդալ ավելինԵրևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է։ Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝ Մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից, Telcell սպասարկման կետերից, Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում, Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:
Կարդալ ավելին2025թ․ հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
2025թ․ հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը: Կենտրոնական բանկը, հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին, հայտարարել էր հանրային քննարկում օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների նախագծերի շուրջ: Ներկայացված նախագծերի մասով ստացվել են ոլորտի ներկայացուցիչների կարծիքներն ու առաջարկները, որոնց շուրջ, ինչպես հայտարարվել էր, Կենտրոնական բանկում կազմակերպվել է քննարկում այդ դիտարկումները ներկայացրած անձանց ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այդ համատեքստում ներկայացնում ենք «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցումն ու լիցենզավորումը, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի…
Կարդալ ավելինԱմիօ փաթեթներ․ նոր սերնդի բանկային լուծում՝ Ամիօ բանկից
Ամիօ բանկը ներկայացնում է Ամիօ փաթեթներ պրոդուկտը։ Սա լուծում է յուրաքանչյուրի համար՝ անկախ նրանից բանկային ծառայություններից օգտվում եք ամեն օր, թե միայն անհրաժեշտ պահին։ Փաթեթները թույլ են տալիս մեկ ընտրությամբ ստանալ բանկային ամենապահանջված ծառայությունները՝ քարտեր ու հաշիվներ, ճամփորդական արտոնություններ, արտահերթ սպասարկում, բարձր տոկոսադրույքով ավանդներ, ցածր տոկոսադրույքով վարկեր և շատ ավելին։ Active, Pro, Exclusive․ երեք փաթեթ, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս ընտրել հենց Ձեզ հարմար բանկային լուծումը՝ ըստ Ձեր կենսակերպի ու ֆինանսական պահանջների։ Active․ այն…
Կարդալ ավելինԱմիօ բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը՝ ավելի քան 150%
Ամիօ բանկը ամփոփում է իր գործունեության երկու տարին։ 2023-2025 թվականները բանկի համար նշանավորվել են կայուն զարգացմամբ, ռազմավարական առաջընթացով և շուկայում դիրքերի էական ամրապնդմամբ։ Այս ժամանակահատվածում Ամիօ բանկը գրանցել է տպավորիչ ֆինանսական արդյունքներ, որոնք վկայում են արդյունավետ կառավարման, հստակ ռազմավարության և ճիշտ ընտրված զարգացման ուղու մասին։ Մասնավորապես, բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը 2023-2025թթ․ ընթացքում կազմել է ավելի քան 150%՝ մինչև հարկումը։ Այս ցուցանիշը խոսում է ոչ միայն բանկի ֆինանսական կայունության, այլև շուկայի փոփոխություններին արագ հարմարվելու,…
Կարդալ ավելինՄՍՇՊՀ-ն տուգանել է Մարտունի քաղաքի Կամոյի 13/1 հասցեում գործող գազալցակայանին՝ թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը «Ավետ-Մհեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ նշանակել է 7 570 000 ՀՀ դրամի տուգանք ճնշասեղմված բնական այրվող գազի` թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար։ Մասնավորապես, հարուցված վարույթի շրջանակում իրականացված ստուգումների արդյունքում «Ավետ-Մհեր» ընկերությանը պատկանող, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Կամոյի 13/1 հասցեում գործող գազալցակայանում հայտնաբերվել են թույլատրելի նորմը 8 և 10 անգամ գերազանցող շեղումներ։ Մասնավորապես գազալցակայանի 1-ին գազաբաշխիչ աշտարակի 1-ին խողովակի և 3-րդ գազաբաշխիչ աշտարակի 2-րդ խողովակի արտացոլած ցուցիչները կազմել են 3 կգ, մինչդեռ աշխատանքային չափանմուշի արտացոլած ցուցանիշները կազմել են …
Կարդալ ավելին







