18-27 տարեկան աղջիկների և կանանց կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ծրագիրը սպասված արդյունքները չի արդարացրել, այդ մասին օրեր առաջ /progressarmenia.com/-ի հարցին պատասխանեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարի խոսքերով ՝ Հայաստանում կարծրատիպերը պետք է կոտրել և այդ հարցում բոլորս անելիքներ ունենք:Փողոցային ենթամշակույթը նվազել է մեր հասարակության առօրյաից , սակայն մտածելակերպը ստվեր է գցում մեր ընտանիքների գործուն քայլերի վրա: Մենք պետք է հավասարություն տեսնենք կանանց ներգրավածությունը բոլոր ոլորտներում: Բանակում ևս կանանց և տղմարդկանց ներգրավածությունը հավասարաչափ պետք է ընդունել և հարգել նրանց որոշումը: Քանի-որ բոլոր ոլորտներում կանայք հավասարաչափ ներգրավածություն են պահանջում և եթե մենք այդ հնարավորությունը չտայինք կստացվեր , որ հավասարությունը խախտում ենք:Ուստի այժմ կա հնարավորություն բանակում ծառայող մեր քույրերի, աղջիկների համար ստեղծված են բոլոր պայմանները:
Կարինե Սարգսյան
