Դիլիջան է ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պետանժ քաղաքի քաղաքապետը

Դիլիջան է ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պետանժ քաղաքի քաղաքապետը

Առողջարանային , պատմամշակութային արժեքներով  հզոր  և  զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունեցող Դիլիջան  համայնքն  ընդունել է  իր բարեկամ  քաղաքի պատվիրակությանը: Այդ մասին փոխանցում է Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքը, որտեղ մասնավորապես ասվում է,- «Դիլիջանի համայնքապետարանի հրավերով Դիլիջան է ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պետանժ քաղաքի քաղաքապետ պարոն Ժան-Մարի Հալսդորֆի գլխավորած պատվիրակությունը: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջանի համայնքապետարանում, որտեղ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը և Պետանժի քաղաքապետ պարոն Հալսդորֆը քննարկել են երկու քաղաքների միջև համագործակցության հնարավորությունները և կնքել են…

Կարդալ ավելին

Երեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը

Երեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը

Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջակցելու համար: Այս տարվա «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման կենտրոնացած է լուծումների վրա՝ ապահովելու կրթության անխափան հասանելիությունը եւ երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծումը: Համաժողովի առաջին նիստը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ…

Կարդալ ավելին

ՆԳՆ ներկայացուցիչները Չիկագոյում մասնակցել են Կին ոստիկանների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին

ՆԳՆ ներկայացուցիչները Չիկագոյում մասնակցել են Կին ոստիկանների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին

Հայաստանում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) աջակցությամբ՝ սեպտեմբերի 1-ից 5-ը աշխատանքային այցով ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում էր ՀՀ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ: Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ծրագրերի պատասխանատու Կարինե Քեշաբյանը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Նատալի…

Կարդալ ավելին

ԽՆՁՈՐԵՍԿՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ  ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԽՆՁՈՐԵՍԿՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ  ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների՝ Վահրամ Հովհաննիսյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Խնձորեսկ) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ: Այսպես՝   արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը,   չի իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում,   չեն իրականացվել արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների…

Կարդալ ավելին

1,9 մլրդ դրամ կհատկացվի 16 համայնքի 25 սուբվենցիոն ծրագրերի համար

Առաջարկում ենք մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 925 մլն դրամ հատկացնել 16 համայնքների 25 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին,  որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «Որ այդ հատկացումն էլ իրականացնենք, [ստացվում է]՝ արդեն այս տարի Կառավարությունը 15 մլրդ 660 մլն դրամ հատկացրել է համայնքներին սուբվենցիոն ծրագրերի համար»,- ասաց նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց ծրագրերը, որոնց թվում են գազիֆիկացման, գազատարի կառուցման, ճանապարհների, բակերի նորոգման, հիմնանորոգման, ջրահեռացման համակարգի ու…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հարավ-արևմտյան՝ 18-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։ «Հայպետհիդրոմետ»-ից  հաղորդում են, որ Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +30+32։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+24, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +27+30, Սևանա լճի…

Կարդալ ավելին

Նախկինում մենք տարեկան կտրվածքով շուրջ 17 հազար վարույթ չէինք նախաձեռնում, իսկ հիմա նախաձեռնում ենք. Քյարամյան

Նախկինում մենք տարեկան կտրվածքով շուրջ 17 հազար վարույթ չէինք նախաձեռնում, իսկ հիմա նախաձեռնում ենք. Քյարամյան

Երբ պարեկային ծառայությունը մասնակի ներդրվեց տարբեր մարզերում, մարզային վարչություններից արձագանքներ էինք ստանում, որ խոշոր մարզերում՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, ամսական կտրվածքով 60-70 դեպքով աճում էր հանցավորության ցուցանիշը: Սրանք հիմնականում թմրանյութեր պահելու, սառը զենքեր և առհասարակ զենքեր պահելու դեպքեր էին: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին,  Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ ներկայացնելով վիճակագրությունը, թե ինչը կարող է ազդել հանցավորության աճի վրա: «Սա գնահատման տեսանկյունից շատ լավ է, որովհետև այդ դեպքերն օբյեկտիվ իրականության…

Կարդալ ավելին

Հայկական գինին կարող է մրցել համաշխարհային լավագույն նմուշների հետ.Պապոյան

Հայկական գինին կարող է մրցել համաշխարհային լավագույն նմուշների հետ.Պապոյան

Հայկական գինին կարող է մրցել համաշխարհային լավագույն նմուշների հետ։ Այս մասին Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի բացումից առաջ հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Մեր գինին որակով գերազանցում է իր ճանաչելիությունը, և մենք պետք է կենտրոնանանք նրա առաջմղման վրա։ Միջազգային բազմաթիվ փորձագետներ հայկական գինին հաճելի բացահայտում են համարում և նշում, որ այն կարող է զարմացնել սիրահարներից շատերին»,– ընդգծեց նախարարը։ Նա հավելեց, որ հայկական գինիների մեծ մասը ոչ միայն համապատասխանում են եվրոպական չափանիշներին, այլև…

Կարդալ ավելին

17,8%-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները. Աննա Վարդապետյան

17,8%-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները. Աննա Վարդապետյան

Երեկ ԱԺ հարցուպատասխանի ընթացքում և ընդդիմության և կառավարող խմբակցության ներկայացուցիչները հարցեր էին բարձրացնում Հայաստանում հանցավորության մակարդակի բարձրացման վերաբերյալ, նրանց տպավորությունը կամ պնդումը, կամ վիճակագրության վերլուծությունն այն էր, որ Հայաստանում հանցավորության մակարդակն էականորեն աճել է ու շարունակում է աճել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց՝ պաշտոնական վիճակագրությունն ի՞նչ է ասում այս թեմայով: Վարդապետյանն ասաց, որ 2023 թվականին 2022 թվականի համեմատությամբ հանցավորության աճ էր գրանցվել,…

Կարդալ ավելին

AMIO LeadUP. Ամիօ բանկի Ղեկավարման և առաջնորդման հմտությունների զարգացման նոր ծրագիրը.(տեսանյութ)

AMIO LeadUP. Ամիօ բանկի Ղեկավարման և առաջնորդման հմտությունների զարգացման նոր ծրագիրը.(տեսանյութ)

Ամիօ բանկը, կարևորելով իր աշխատակիցների շարունակական կրթությունն ու զարգացումը, Grow Edutainment կազմակերպության հետ համագործակցությամբ նախաձեռնել էր բանկի ղեկավար անձնակազմի առաջնորդական հմտությունների բարձրացմանն ուղղված LeadUP ծրագիրը: Ութ ամիս տևած այս ինտենսիվ ծրագիրը նպատակ ուներ հզորացնել Ամիօ բանկի ղեկավարներին՝ զինելով նրանց առաջադեմ հմտություններով, որոնք անհրաժեշտ են թե´ ընդհանուր «կառավարչական լեզու» ձևավորելու, թե´ ղեկավարների միջև համագործակցությունն ամրապնդելու համար: Ծրագիրը ներառում էր թրեյնինգներ և ինտերակտիվ սեմինարներ՝ հաղորդակցման, թիմի ձևավորման և զարգացման թեմաներով: Ամիօ բանկը շարունակելու է իրականացնել նմանատիպ ծրագրեր՝…

Կարդալ ավելին
1 71 72 73 74 75 373