Ամիօ բանկը թողարկել է 2025 թվականի պարտատոմսերի երրորդ տրանշը

Ամիօ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային
պարտատոմսեր՝ առաջարկելով ապահով և շահավետ ներդրումային հնարավորություն։
Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են.
 Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10.25%
 Տեղաբաշխման ծավալը՝ 2,500,000,000 ՀՀ դրամ
 Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ
 Քանակը՝ 25,000 հատ
 Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս
 Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ 3 ամիս
 Մարման օրը՝ 2028թ. փետրվարի 14
Տեղաբաշխումը սկսվել է 2025թ. նոյեմբերի 14-ին և կշարունակվի մինչև 2026թ. հունվարի 21-ը ներառյալ:
Պարտատոմսերը հանդիսանում են հուսալի ֆինանսական գործիքներ և երաշխավորվում են Ավանդների hատուցումը
երաշխավորող hիմնադրամի կողմից՝ նույն սկզբունքով, ինչպես ավանդները:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում:
Բանկի կողմից թողարկված պարտատոմսերը կարող եք ձեռք բերել նույնիսկ առանց բանկ այցելելու՝ անմիջապես
AMIO Mobile հավելվածում:

Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/269 Ա որոշմամբ)
ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Spread the love