ՄՍՇՊՀ-ն  Yandex Go-ի հետ ստեղծել է աշխատանքային խումբ  թվային հարթակների միջոցով ոչ կանոնավոր ուղևորափոխադրման ծառայությունների ոլորտի բարելավման նպատակով

Թվային հարթակների միջոցով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների մարտահրավերներն ուսումնասիրելու և ոլորտի բարելավմանն ու սպառողների շահերի հուսալի պաշտպանությանն ուղղված արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը  Yandex Go-ի հետ ստեղծել է աշխատանքային խումբ։

Աշխատանքային խումբն ուսումնասիրում է շուկայի կարգավորման մոտեցումները՝ շուկայի բոլոր մասնակիցների, առաջին հերթին՝ ուղևորների և վարորդների համար առավել կանխատեսելի և բարենպաստ միջավայր ստեղծելու համար։ Նախատեսվում է ներդնել գործիքներ, որոնք կբարձրացնեն գործընթացների թափանցիկությունը և ոլորտի արդյունավետությունը։

Այս աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իսկ կյանքի է կոչվել նախաձեռնություն, համաձայն որի Yandex Go-ն (Yandex Taxi) նվազեցրել է գործընկեր փոխադրողներից պահվող վարձատրությունն այն դեպքերի համար, երբ պահանջարկի աճի պայմաններում ուղեվարձն ավելի քան երկու անգամ գերազանցում է բազային ուղեվարձի չափը։ Ըստ այդմ՝ ուղևորության՝ բազային ուղեվարձի չափը երկու անգամ գերազանցող գումարի նկատմամբ ծառայության վարձատրություն չի կիրառվում։

Spread the love